«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Դեկտեմբերի 5-ին մեկնարկել է «ԲարգավաՃ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Բրյուսել: Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ արտաքին գործերի գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումների շարքը մեկնարկել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ հանդիպումով:
Ողջունելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ԲՀԿ-ն այսօր այստեղ է Եվրոպական կուսակցությունների հետ հարաբերությունները խորացնելու նպատակով, քանի որ եվրոպական ինտեգրումը ԲՀԿ օրակարգի գերկայություններից մեկն է: Միջկուսակցական համագործակցության խորացմանը միտված ծրագրերի քննարկումից զատ կողմերը զրուցել են նաև Հայաստանի տնտեսական քաղաքականության վերաբերյալ հարցերի շուրջ:
Անկաշկանդ շփման ընթացքում Գագիկ Ծառուկյանը կարծիք է հայտնել, որ անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում: Հանդիպման շրջանակներում կողմերը զրուցել են Հայաստանի քաղաքական օրակարգի կարևորագույն խնդիրների մասին, այդ թվում անդրադարձ է կատարվել նաև առաջիկա նախագահական ընտրություններին:
Ծանոթ լինելով ԲՀԿ գաղափարական և քաղաքական գործունեությանը՝ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան հաստակամություն ու պատրաստակամություն է հայտնել օժանդակելու ԲՀԿ-ի՝ Եվրոպական կուսակցությունների հետ համագործակցության ընդլայնմանը միտված քաղաքականության կենսագործմանը: Փոխնախագահն ընդգծել է, որ ցանկացած տեսակի համագործակցության կայացման ու արդյունավետության առաջին գրավականն ու երաշխիքը մարդկային հարաբերություններն են և այդ համատեքստում կարևորում է ԲՀԿ նախագահի հետ ծանոթությունը:
Անձնական ծանոթությունից հետո Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան նշել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը կարող է հիանալի թեկնածու լինել, քանզի առանձնանում է մարդկային ու լավատեսական հատկանիշներով: Հագեցած օրակարգով հանդիպման ավարտին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկային հրավիրել է այցելել Հայաստան, որտեղ կարող են նաև առավել հանգամանորեն քննարկել առաջիկա գործակցության հեռանկաները:
Դեկտեմբերի հինգին ԲՀԿ խմբակցության պատգամավորները Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հանդիպում են ունեցել նաև Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինի հետ:
Հանդիպման շրջանակներում առաջնային թեման առաջիկա նախագահական ընտրություններն են եղել: Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ ԲՀԿ-ն մշտապես հանդես է եկել բացառապես ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների անցկացման դիրքերից: Անդրադարձ է կատարվել նաև եվրոպական կառույցների կողմից ընտրությունների ժամանակ երկարաժամկետ ու կարճաժամկետ դիտորդական առաքելությունների իրականացման գործընթացին:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինը տեղեկացրել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանում իրենց դիտորդական առաքելությունն իրականցնող կառույցները ուշի ուշով հետևելու են ներքաղաքական բոլոր զարգացումներին:
ԲՀԿ նախագահի հերթական հանդիպումը կայացել է Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլի, եվրոպական խորհրդարանում դաշինքի քաղաքական խմբի ղեկավար Մարտին Կալանանի հետ, որտեղ ևս քննարկվել են կուսակցությունների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում հանդիպել արդեն առավել գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի այցը շարունակվելու է նաև վաղը՝ դեկտեմբերի վեցին»:
Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բրյուսելյան այցելության մասին հաղորդագրությանը և, մասնավորապես, այն հայտարարությանը, թե կոռումպացված անձինք են պայքարում կոռուպցիայի դեմ, համարում է ներքին լսարանի համար պատրաստված թատերական ներկայացում, և tert.am-ի հետ զրույցում ասել է. «Ուղղակի ամոթ է նման բովանդակությամբ հաղորդագրություն տարածելն ու դրա առկայությունը: Հստակ երևում է, որ դա ներքին լսարանի համար պատրաստված թատերական ներկայացում է»:
Ավելին, ՀՀԿ խոսնակը նկատում է, որ այդ թատերական ներկայացման առաջին հարվածը հենց ԲՀԿ-ի և նրա ղեկավարի վրա է ընկնում: «Որովհետև ամեն ինչ չէ, որ կարելի է ասել և ամեն ինչ չէ, որ արդարացված է»,- ասաց նա և ավելացրեց, որ նույն այցի հետ կապված իրենք էլ շատ ասելիքներ ունեին, բայց չէին ասում, քանի որ միշտ չէ, որ ասելը օգուտ է:
«Մենք չենք ասում չէ՞, որ շատ եվրոպացի պատգամավորներ ԲՀԿ-ն համարում են արհեստական ուժ, մենք չենք ասում, որ եվրոպացի շատ պատգամավորներ, ում հետ հանդիպել է ԲՀԿ ղեկավարը, նրա միջազգային քաղաքական գիտելիքները համարում են թույլ, մենք չենք ասում, որ ԲՀԿ-ն, ըստ Եվրոպայում առկա կարծիքի, հասել է որոշակի հաջողության պոպուլիստական քաղաքականության արդյունքում, մենք չենք ասում չէ՞, որ, ըստ մեր եվրոպացի գործընկերների՝ ԲՀԿ-ում ներքին ժողովրդավարություն չկա, մենք չենք ասում չէ՞, որ հաշվի առնելով այս հանգամանքը, որոշ եվրոպացի գործընկերներ չեղյալ են հայտարարել ԲՀԿ ղեկավարի հետ հանդիպումները, մենք չենք ասում չէ՞, որ, ի վերջո, եվրոպական կառույցների միջանցքներում կազմակերպել են փոքրիկ թատերական ներկայացումներ, սրտաճմլիկ ներկայացումներ հայ որոշ երիտասարդների մասնակցությամբ»,- նշեց նա:
Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնում, որ ԲՀԿ-ի նման դրսևորումները կապված չեն ո՛չ նախագահական ընտրությունների հետ և ո՛չ էլ այն հանգամանքի, որ ՀՀԿ-ն զիջումների չգնաց վարչապետի պաշտոնին ԲՀԿ-ի ունեցած հավակնություններին: «Մենք պաշտոններ վաճառելու, պաշտոններ սրան-նրան նվիրելու և մութ գործարքներով չենք զբաղվում, մեր քաղաքականությունը հիմնված է ծրագրային դրույթների և պետության զարգացման տեսլականի վրա, և մենք չենք առաջնորդվում այս կամ այն քաղաքական գործչի կամ քաղաքական թիմի թվացյալ կապրիզներով»,- ասաց նա և ավելացրեց, որ ՀՀԿ-ն ժողովրդավարական արժեքների և մրցակցության կողմնակից է:
Վերջում նա ընդգծեց, որ ՀՀԿ-ն երբեք կամուրջները չի այրում և գտնում է, որ պետք է առաջնորդվել հավասարակշռված քաղաքականությամբ, հանդուրժողականությամբ և երկխոսությամբ, իսկ ընտրությունները, նրա խոսքով, ընդամենը քաղաքական գործընթաց են:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.