Տիգրան Ուրիխանյան.Երբ լրագրողական անպարկեշտությունը հատում է բոլոր սահմանները, դրա արդյունքը լինում է Կարմեն Դավթյան անունով վարձու գրչակը, ով հանուն մի քանի արծաթի պատրաստ է կատարել ցանկացած պատվեր` անկախ պատվերի ստորության ու անբարոյության աստիճանից: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ սույն գրչակին ցանկացած անդրադարձ վերջինս համարում է իր համար աննախադեպ գովազդ և իր պատվիրատուների վրա վաճառում որպես իր ապրանքային գնի հերթական աճ, բայց երբ ապատեղեկատվությունը վերաբերում է այնպիսի զգայուն հարցի, ինչպիսին սիրիահայության թեման է, չարձագանքել չենք կարող:
Եվ այսպես, սույն գրչակը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանը մեկ լումա անգամ չի տրամադրել սիրիահայությանը: Բացարձակ և անբարո սուտ: Գագիկ Ծառուկյանն առաջին արձագանքողներից է եղել «Օգնիր եղբորդ» նախաձեռնությանն ու տրամադրել է 100 հազար ԱՄՆ դոլար: Ավելին, սիրիահայ հոգևոր համայնքի կողմից ստացել է վերջիններիս երախտիքը հավաստող շնորհակալագիր: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե Կարմեն Դավթյանի անմիջական տերերն ինչքա՞ն գումար են փոխանցել: Վստահաբար` անհամեմատ քիչ:
Մենք, իհարկե, չէինք անդրադառնա տվյալ գրչակի հերթական զառանցանքին, ինչպես չենք անդրադառնում նրա ամենօրյա զառանցանքներին, կրկնում ենք, նրա տերերի համար վերջինիս առք ու վաճառքի գնի տատանումներին չնպաստելու համար, սակայն սա այն բացառիկ դեպքերից է, երբ ստիպված ենք արձագանքել: Եվ ոչինչ, որ մեր արձագանքը սույն գրչակը կներկայացնի որպես իր ապրանքային արժեքի աննախադեպ բարձրացում: Ի վերջո, իրը մնում է իր` անկախ գնի շուկայական տատանումներից:
Եվ որպես հետգրություն. կա մի սահման, երբ որևէ մեկս կաշկանդված չենք կարող լինել քաղաքական էթիկետով և քաղաքավարության նորմերով, ուստի ակնհայտ անձնական վիրավորանքները արժանանալու են ամենահստակ և փաստարկված արձագանքի: Իհարկե, ոչ թե Կարմեն Դավթյանի նման մանրուքներին, այլ նրա տերերին` գործարար և քաղաքական շրջանակների:
Սրան ի պատասխան, Կարմեն Դավթյանը Facebook-ի իր էջում գրել է.
Այ ըսենց երկարատեւ, ծանր, մաշող մարտավարություն էի ընտրել ընդդեմ ԲՀԿ գովազդային իմ պայքարում:
Սա իմ` ֆեյսբուքյան-պաշտոնական պատասխանն է Չեմբերլինին, որը մի քանի անգամ կթարմացնեմ, որից հետո ինձ պիտի նայեք Արմենիայով /էս մասին էլ առանձին <հայտարարությամբ>հանդես կգամ/:
Ուստի` ուշադրություն:
Նախ` Տիգրան Ուրիխանյանին ասեմ. Տիգրան ջան, էս անգամա գովազդն էս ինչ ղդար լավիկն էր: Հասկանում ես, մի ողջ կուսակցություն, որն էս ազիզ օրով Բրյուսելում ճակատագրական հանդիպումների է, Հայաստանում մնացած իր ողջ մարմնով
պայքարում է անհատ լրագրողիս դեմ:
Եւ ես ուրեմն, պաշտոնապես հայտարարում եմ` շոյված եմ, շոյված եմ, շոյված եմ: Անպատմելի: Հանաք բան չի. սույն կուսակցությունն ունի` ա/. 450 հազար անդամ: բ/.Երկրորդ քաղաքական ուժն է Հայաստանում: գ/. Շուտով նախագահի թեկնածու կունենա: դ/.Որն էլ հնարավոր է դառնա ՀՀ նախագահ: Բաաա~: ե/.Ունի հինգ հարյուր հազար անդամ, եւ բոլորով ոտքի վրա այսօր պայքարում են իմ դեմ:
Մերսի~ի~ի~: Ծ`ափ-ծ`ափ-ծ`ափ: Առաջ ձեռքերը, հետո ոտքերը` ծ`ափ-ծ`ափ-ծ`ափ:
Հ.Գ. Հարգարժան պարոն Ուրիխանյան, ես շատ լավ հասկանում եմ, թե ձեր գրի հետուում ում սուբլիբացիան է թաքնվել. Եկեք ազնիվ լինեմ ձեզ հետ եւ ասեմ. ամեն անգամ ձեզ նետում են լրագրողների հետ տետատետ պայքարի` փորձելով մեր <գովազդելու> հաշին իրենց ձեռքերը տաքացնել: Որպեսզի փոխադարձենք, ձեզ իզգոյացնենք, նկատել եք` իրենք երբեք նման խաղի մեջ չեն մտնում:
Ոչ իրենց, ոչ ձեզ հետ չեմ մտնելու այդ խաղի մեջ: Չեմ անելու այն, ինչ պրոեկտը կազմողներն ուզում են ստանալ ինձնից: Պահպանելու եմ ձեզ, ինչպես պահպանում եմ Գագիկ Ծառուկյանին, որովհետեւ իր երեսին ասում եմ ճշմարտությունը, ինչը ոչ ոք չի անում ձեզ մոտ եւ ընդհնարապես, ինչի համար ինքն առնվազն պետք է շնորհակալ լինի ինձ:
Եւ ուրեմն Տիգրան Ուրիխանյան, ինչպես աշխատել եմ ձեզ հետ` նորմալ, քաղաքակիրթ /չեք կարող չէ ասել. գտեք ձեզ մեջ այդ ուժը ասելու, որ` այո, այդպես է/ շարունակելու եմ աշխատել նույն կերպ:
Անշարժը ես եմ. իմ շուրջն է շարժումը տեղի ունենում:Իմացեք: Պատճառն էլ չեմ ասի:
Կանխավ շնորհակալություն: Բոլորիցդ: Իմ Աստվածն ասում է` շնոհակալություն հայտնիր նրանց, ովքեր քեզ թշնամություն են ուզում անել:
Հայտնում եմ:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.