Ես ևս կարող էի տասը հազար դոլար ավել ծախսել և մարդկանց շենքերից բերել ընտրությունների. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 2-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին:
« Հետաքրքիրն այն է, որ վերևից քվեաթերթիկները բացել են, միայն ընտրված է եղել Ստյոպա Սաֆարյանը, իսկ ներքևում՝ լուսաբացին՝ Ռոբերտ Սարգսյանը, այսինքն՝ նրա ընտրողները գլուխները կորցրած առավոտյան եկել էին ընտրության»,-նշել է նա։
Ըստ Ստյոպա Սաֆարյանի, Տիգրան Մուկուչյանը կանաչ լույս էր բացել ընտրակեղծիքների համար, նրա խոսքով, ընտրության օրն առավոտյան մարդկանց տաքսիներով և գազելներով են բերել ընտրությունների, կնիքները ցնդել են հենց տեղում, տեղամասի ներսում հանձնաժողովի անդամները ոչ մի քայլ չեն ձեռնարկել, բացի դրանից, ընտրությունների վերաբերյալ պատշաճ ծանուցում չի եղել, և բազում այլ իրավախախտումներ են եղել։
«Ըստ էության, ամեն ինչ արվեց, որպեսզի ընտրությունների օրը կեսօրից հետո թանաքը ցնդի։ Տիգրան Մուկուչյանը ճեմելով եկել է տեղամասեր և ինքն է տեսել, որ թանաքը ցնդում է, միամիտ աչուկներով զարմանում է, թե ինչի է թանաքը ցնդում»,- նկատել է Ս. Սաֆարյանը, և ավելացրել, -«Ես բողոքարկելու եմ՝ դիմելու եմ ՍԴ, այդ քայլին գնալու համար բավական մեծ են ունեցածս հիմքերը, եղել են խախտումներ, որոնք մասշտաբային էին։ Կային խախտումներ, որոնք էապես ազդել են ընտրությունների վրա։ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան ևս դիմելու եմ, և այդ գումարները, որոնք պետք է վճարի պետությունը, ամեն ինչ անելու եմ, որ դա վճարվի Տարոն Մարգարյանի և Ռոբերտ Սարգսյանի անձնական գրպանից»:
«Հանրապետականն այս անգամ ինքն իր ձեռքով ապացուցեց, որ մեծամասնական ընտրակարգը պետք չի Հայաստանում»,-հավելեց
Ասուլիսի մյուս բանախոս Արմեն Մարտիրոսյանի խոսքով, որը նաև Ստեփան Սաֆարյանի շտաբի պետն է, թիվ մեկ ընտրատարածքում քաղաքացին ընտրում է՝ չիմանալով, թե ում է ընտրում, այլ ընդամենը իմանալով, թե ում բարեկամն է: «Եթե Ռուբեն Հայրապետյանի պարագյում գոնե գիտեինք, որ հասարակությունը ճանաչում է Ռուբեն Հայրապետյանին, ապա այս դեպքում գալիս էր տեղամաս, հարցնելով, թե Տարոն Մարգարյանի ազգականը որ համարն է: Սա ցույց է տալիս, որ ընտրական գործընթաց որպես այդպիսին չկա»:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի, չի կարելի թույլ տալ, որ Հայաստանում իշխանությունը ձևավորվի բարեկամական, ազգակցական կապերով: Եզակի ընտրությունն էր, որտեղ ոչ թե օլիգարխը, կրիմինալն էր քաղաքական գործչի դեմ, այլ անհայտ մեկը՝ բարեկամական կապերով»,-ընդգծել է նա։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.