Թմրամիջոցները, առաջացնելով օգտագործողի գիտակցության փոփոխություններ, առաջ են բերում սեռավարակներով հիվանդանալու ռիսկի բարձրացում: Սա կարելի է բացատրել այն փաստով, որ թմրամիջոցների (ինչպես նաեւ ալկոհոլային խմիչքների) ազդեցության ներքո անհատը դրսեւորում է սեռավարակների նկատմամբ ռիսկային վարք (անպաշտպան սեքս), բարձրանում է նրա ինքնավստահությունը եւ հեշտացնում սեռական հարաբերությանն ուղղված ակտիվությունը: Որոշ թմրամիջոցներ (օրինակ՝ կոկաինը, քրեքը եւ այլ հոգեխթանիչներ) միեւնույն ժամանակ բարձրացնում են նաեւ սեռական հակումը:
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները (ՍՃՓՎ) ունեն ինֆեկցիոն ծագում եւ հարուցվում են ախտածին միկրոօրգանիզմներով, սնկիկներով եւ միջատներով: ՍՃՓՎ-ն ինքնուրույն, բուժման բացակայության պայմաններում չեն վերանում: Սովորաբար սեռավարակներով հիվանդանում են ակտիվ սեռական կյանք վարող եւ երիտասարդ տարիքի մարդիկ (15-29 տարեկան):
Ներկայումս աշխարհում ամեն տարի մոտ 300 միլիոն մարդ վարակվում ե որեւէ սեռավարակով: Սեռավարակների ընդհանուր պատկերը շատ կողմերով արտացոլում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաշխարհային միտումները: ՍՃՓՎ ոչ միայն բարձրացնում են ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը, այլ կարող են պատճառել նաեւ պտղի ներարգանդային մահ եւ մեռելածնելիություն, անպտղություն, արտաարգանդային հղիություն եւ պտղի ներարգանդային վարակում: Սիֆիլիսի դեպքում, օրինակ, յուրաքանչյուր երրորդ հղիությունն ավարտվում է պտղի մահով, իսկ ծնված մանուկների կեսի մոտ գրանցվում են ծանր արատներ:
ՍՃՓՎ-ով հիվանդացած կամ հիվանդացող մարդկանց շրջանում, համեմատած ընդհանուր բնակչության հետ, ՄԻԱՎ վարակը հանդիպում է մոտ տաս անգամ ավելի հաճախ, ընդ որում, որքան մարդը հաճախ է հիվանդանում սեռավարակներով, այդքան ավելի է բարձրանում ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը: Բոլոր ռիսկի գործոնները հաշվի առնելիս պարզվում է, որ սեռավարակի առկայությունը սեռական ճանապարհով ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը բարձրանում է ոչ ավել, ոչ պակաս, քան 300 անգամ (բնական է, որ խոսքը գնում է ՄԻԱՎ-վարակակրի հետ անպաշտպան սեռական հարաբերության մասին):
— Խուսափե՛ք սեռական զուգընկերների հաճախակի փոփոխություններից:
Անպաշտպան սեռական հարաբերության ժամանակ հնարավոր է զուգընկերոջից վարակվել տարբեր ՍՃՓՎ-ով, այդ թվում՝ ՄԻԱՎ-ով եւ В եւ С հեպատիտներով (այս հիվանդությունները կդիտարկվեն առանձին էջում): ՍՃՓՎ-ի մի մասը կարող է փոխանցվել նաեւ այլ ճանապարհներով (օրինակ, սիֆիլիսը՝ մորից երեխային հղիության ընթացքում, տրիխոմոնազը եւ ցայլային ոջիլը՝ ընդհանուր օգտագործման վարակված պարագաներով եւ այլն:
— Օգտագործե՛ք պահպանակ բոլոր տեսակի սեռական հարաբերությունների ժամանակ: Օգտագործեք միայն հայտնի արտադրողների արտադրանքը (Unimil, Durex, RFSU, Masculan եւ այլն): Ստուգեք պիտանելիության ժամկետը եւ տուփի հերմետիկությունը:
— Մի՛ հաստատեք սեռական հարաբերություն ՍՃՓՎ-ի հիվանդացության նկատմամբ բարձր ռիսկային խմբերի ներկայացուցիչների հետ՝ կոմերցիոն սեքսի ներկայացուցիչներ, անօթեւան անձինք, ազատ սեքսի ներկայացուցիչներ եւ այլն:
— ՍՃՓՎ-ի կասկածի կամ առաջին նշանների առկայության դեպքում մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, որովհետեւ նման դեպքերում վարակը կարող է քրոնիկանալ կամ բարդանալ: Մասնագիտական պատշաճ հսկողությունից դուրս մնալու եւ /կամ ինքնուրույն բուժման փորձարկումների դեպքում հիվանդության ընթացքն աղավաղվում է, իսկ ախտորոշումը՝ դժվարանում: Դիմե՛ք սեռավարակաբանին: Նկատի ունեցեք, որ ժամանակին դիմելու դեպքում ստորեւ նկարագրված սեռավարակները հեշտությամբ բուժվում են: Հիշեք, որ սեռավարակաբանական խորհրդատվության եւ համապատասխան բուժման կարիք կունենան նաեւ Ձեր սեռական զուգընկերները:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
04.10.2023 | 15:10
04.10.2023 | 14:10
04.10.2023 | 13:10
04.10.2023 | 12:10
04.10.2023 | 11:22
03.10.2023 | 15:10
03.10.2023 | 14:10
03.10.2023 | 13:10
03.10.2023 | 12:10
02.10.2023 | 15:10
02.10.2023 | 14:10
02.10.2023 | 12:10
02.10.2023 | 11:10
30.09.2023 | 15:10
30.09.2023 | 14:10
30.09.2023 | 13:10
30.09.2023 | 12:10
30.09.2023 | 11:10
29.09.2023 | 14:10
29.09.2023 | 13:10
29.09.2023 | 12:10
29.09.2023 | 11:10
28.09.2023 | 15:10
28.09.2023 | 14:10
28.09.2023 | 13:10
28.09.2023 | 12:10
28.09.2023 | 11:10
27.09.2023 | 15:10
27.09.2023 | 14:10
27.09.2023 | 13:10
27.09.2023 | 12:10
27.09.2023 | 11:10
26.09.2023 | 15:10
26.09.2023 | 14:10
26.09.2023 | 13:10
26.09.2023 | 12:10
26.09.2023 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.