Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել Բուհական կրթության համար նախատեսված «Հայոց պատմություն» դասագրքում 2008թ. մարտի 1-ի դեպքերի մասին պատմող հատվածի վերաբերյալ.
Հայտարարության մեջ ասվում է.
«Արդեն մեկ շաբաթ է, ինչ հասարակական լայն քննարկման առարկա է ԵՊՀ կողմից բուհերի համար որպես ուսումնական ձեռնարկ հրապարակված «Հայոց պատմության»՝ Մարտի 1-ին վերաբերող հատվածը։ Այստեղ ընդդիմությունը մեղադրվում է ապօրինի հանրահավաքների, հրազեն կրելու և օգտագործելու, սպանությունների, խանութների կողոպուտի, մեքենաների հրկիզումների մեջ։ Տվյալ հատվածը ճշգրիտ պատճենումն է Մարտի 1-ի և հարակից իրադարձությունների մասին 2008թ. իշխանական վարկածի, ինչը նրանք հրապարակեցին անմիջապես։ Դրանք շինծու, կեղծ մեղադրանքներ էին, այնքան, որ անհնար եղավ այդ հոդվածներով ընդդիմության ներկայացուցիչներից որևէ մեկի վրա գործ հարուցել, դատավճիռ կայացնել։ Ավելին՝ Հայ Ազգային Կոնգրեսի ջանքերով 2-3 տարվա ընթացքում ամբողջությամբ հերքվեց Մարտի 1-ի իշխանական վարկածը, ինչն իր արտահայտությունը գտավ ինչպես ԵԽԽՎ բանաձևերում և միջազգային այլ փաստաթղթերում, այնպես էլ երկրի ներսում՝ դառնալով ողջ հանրության համոզմունքը։ Հենց այս հիմքի վրա է, որ կալանավորված ու դատապարտված 100-ից ավելի ընդդիմադիրներ ճանաչվեցին քաղբանտարկյալներ և ազատ արձակվեցին ոչ միայն հասարակական, այլև միջազգային ճնշումների շնորհիվ։
Դասագրքի հեղինակները, սակայն, աչք փակելով այս ամենի վրա, պատճենել են վաղուց ամբողջությամբ հերքված իշխանական վարկածը և այն ներկայացրել ուսանողին՝ որպես պատմական ճշմարտություն։ Ուստիև՝ նրանք իրավացիորեն մեղադրվում են պատմական փաստերն աղավաղելու, պատմությունը կեղծելու մեջ։ Եվ քանի որ սույն դասագիրքը մինչև հրապարակվելը մի քանի խմբագրական «ֆիլտրեր» է անցել համալսարանում և նախարարությունում, կեղծարարության մեջ իրավացիորեն մեղադրվում են դասագրքի հիշյալ հատվածի շարադրող հեղինակից սկսած՝ մինչև ԵՊՀ ռեկտորը և կրթության ու գիտության նախարարը։
Ամոթալի այս կեղծիքի իրական հեղինակը գործող ռեժիմն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որ նաև ԵՊՀ խորհրդի նախագահն է։ Մյուսները՝ շարադրանքի հեղինակից սկսած՝ մինչև նախարար, կեղծիքի իրականացման միջոցները, գործիքներն են։ Մի ռեժիմ, որը հիմնովին կեղծում է ընտրությունները, ապավինում կես միլիոնից ավելի կեղծ անձնագրերի, անցկացնում կեղծ մրցույթներ, հրապարակում կեղծ թվեր, իհարկե, պետք է շտապի կեղծել նաև պատմությունը։
Սա շատ մեծ գործնական նշանակություն ունի ռեժիմի համար, եթե նկատի ունենանք, որ Հայ ժողովրդի պատմությունը, որպես առարկա, դասավանդվում է բոլոր բուհերում։ Կեղծիքը կատարվել է հատկապես այն դասագրքում, որը հանձնարարվելու, որով քննություն են հանձնելու 16-18 տարեկան բոլոր նրանք, ովքեր բարձրագույն կրթություն են ստանալու որևէ մասնագիտությամբ՝ տարեկան ավելի քան 20.000 երիտասարդ։
Սա հանցագործություն է։ Սա անարգանք է մայր բուհին՝ Երևանի պետական համալսարանին։ Սա հանցանք է երիտասարդ սերնդի նկատմամբ։
Վերջին առնվազն 10 տարին, ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում, ընդհանրապես չպետք է մտնի պատմության դասագիրք. այն քաղաքականության ոլորտ է՝ իր սկսված ու դեռ չավարտված քաղաքական գործընթացներով։ Այնպես որ՝ ուրիշներին խնդիրը քաղաքականացնելու մեջ մեղադրողները, պատմության մեջ մտցնելով այդ շրջանը՝ իրենք են քաղաքականացրել դասագիրքը՝ այն դարձնելով հօգուտ իշխանության՝ քաղաքական պրոպագանդայի ձեռնարկ, որով կեղծիքը քարոզվելու, պարտադրվելու է տարեկան առնվազն 20.000 ուսանողի։ Սրանով Հայ ժողովրդի պատմություն դասավանդող դասախոսներին անարգ դեր է պարտադրվում. իրականությունը կեղծելով՝ քարոզել հօգուտ ռեժիմի զուտ քաղաքական այն հարցերում, որոնցում ինքը պարտվել է և ասելիք չունի այլևս ։
Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում բոլորին, առաջին հերթին՝ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը, մայր բուհի տարբեր տարիների շրջանավարտներին, մտավորականությանը՝ միանալ ամոթալի կեղծիքներով լեցուն խայտառակ այս դասագիրքը շրջանառությունից հանելու հասարակական պահանջին։
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.