Սահմանադրական դատարանը նոյեմբերի 27-ին գրավոր ընթացակարգով պետք է քննության առներ քաղաքացի Տիգրան Առաքելյանի դիմումի հիման վրա գործը: Սակայն գործում անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության հիմքով, ՍԴ-ի բոլոր 9 անդամների համաձայնությամբ, առանց խորհրդակցական սենյակ հեռանալու, դատարանի դահլիճում ընդունվեց որոշում` առանց քննություն սկսելու կարճել գործի վարույթը:
Ինչպես նիստի սկզբում հայտնեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, դեռևս ամռանը դատական կազմի կողմից ընդունված դիմումը նախօրեին ուսումնասիրելիս, «հետաքրքիր մի պատկեր է ի հայտ եկել»:
«Հետաքրքիր պատկերը հետևյալն է. Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետը շատ հստակ սահմանում է, որ իրավական ակտերի, օրենքների դրույթների սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը: Պարզապես ես այս գործի մեջ վերջնական դատական ակտ չտեսա: Եթե նույնիսկ խոսքը վերաբերում է առաջին ատյանի դատական ակտին, ապա այն պետք է ներկայացված լիներ: Նույնիսկ, եթե որոշումը արձանագրային էր, ապա այն նույնպես պետք է ներկայացված լիներ: Ընդամենը դատական երկու ակտ կա ներկայացված` Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների, որտեղ Վերաքննիչը ասել է, թե օրենքով այդ ակտը բողոքարկման ենթակա չէ, Վճռաբեկն էլ ասել է, որ դիմել եք օրենքի պահանջների խախտումով, չեք ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր և հիմնավորումներ: Ընդ որում` գործի հետ ՍԴ ներկայացված այս երկու դատական ակտերով վիճարկվող հոդվածների մասին ընդհանրապես խոսք չի գնում, այսինքն` ակտերը կայացնելիս հիմքում չեն դրվել այդ հոդվածները»,-հայտնեց ՍԴ նախագահը:
Նշենք, որ դիմող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը բացակայում էր: Նիստին ներկա էր դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովը` ի դեմս ԱԺ աշխատակազմի Իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Սվետլանա Համբարձումյանի և առաջատար մասնագետ Հասմիկ Սարդարյանի:
Հիշեցնենք, որ ազատազրկման դատապարտված Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստը վիճարկում էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 2-րդ մասի, 6-րդ մասի 2-րդ և 3-րդ նախադասությունների, 302-րդ հոդվածի, ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 2-րդ մասի, 6-րդ մասի 2-րդ և 3-րդ նախադասությունների դրույթների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Վիճարկվող դրույթները վերաբերում են դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ նիստերի դահլիճից հեռացնելու սանկցիա կիրառելու դատարանի իրավունքին:
Տ.Առաքելյանն օգոստոսի 14-ին դիմել էր ՍԴ` խնդրելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածին հակասող և անվավեր ճանաչել դատարանի կողմից կիրառվող սանկցիաներին վերաբերող վերոհիշյալ դրույթները: Դիմողի կարծիքով, վիճարկվող նորմերի կիրառմամբ ամբաստանյալին դատական նիստերի դահլիճից հեռացնելն ինքնին չի կարող համատեղելի լինել արդարադատության առանց խոչընդոտի իրականացման կամ արդարադատության հեղինակության պաշտպանության նպատակի հետ:
«Փաստինֆո»
- 15:10Սեյրան Օհանյանի դեմ ցուցմունք է տվել նաև Գրիգորի Խաչատուրովը
- 11:10Ողբերգական հրդեհից մահացած 15 զինծառայողներից 14 դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում
- 15:10Ինչո՞ւ են հետաձգել 25-օրյա վարժական հավաքների մեկնարկը․ «Հրապարակ»
- 11:10Կացարանի հրդեհի գործով զորամասի թիկունքի պետին մեղադրանք առաջադրվեց. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
- 15:10Ազատ գյուղում հրդեհի պատճառն ավտոբենզինով կրակ վառելն էր․ դատախազությունը հետապնդում է հարուցել
- 13:10Աբսուրդը՝ Սեյրան Օհանյանը, որին ուղիղ վերաբերվում է մեղադրանքը, չի կարող ծանոթանալ միջնորդություն-մեղադրանքին
- 11:10Կապիտանը, որին նախնական վարկածով մեղսագրվում է անզգուշությամբ հրդեհ առաջացնելը, չի հարցաքննվել
- 12:10ՔԿ-ն որեւէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրել զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ «Եռաբլուր»-ում բռնություն կիրառելու համար. Փաստաբանն արձանագրում է՝ ինչ-որ բան է փոխվել
- 11:10Ազատ գյուղի զորամասում 15 ժամկետային զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով հետապնդումների թիրախում դասակի հրամանատարն է. ՔԿ-ից վստահեցնում են՝ դեռևս ձերբակալվածներ չկան
- 15:10Նոր մանրամասներ՝ ողբերգական հրդեհից
07.02.2023 | 15:10
07.02.2023 | 14:10
07.02.2023 | 13:10
07.02.2023 | 12:10
07.02.2023 | 11:10
06.02.2023 | 15:10
06.02.2023 | 14:10
06.02.2023 | 13:10
06.02.2023 | 12:10
06.02.2023 | 11:10
04.02.2023 | 14:10
04.02.2023 | 13:10
04.02.2023 | 12:10
04.02.2023 | 11:10
03.02.2023 | 15:10
03.02.2023 | 14:10
03.02.2023 | 13:10
03.02.2023 | 12:10
03.02.2023 | 11:10
02.02.2023 | 15:10
02.02.2023 | 14:10
02.02.2023 | 13:10
02.02.2023 | 12:10
02.02.2023 | 11:10
01.02.2023 | 15:10
01.02.2023 | 14:10
01.02.2023 | 13:10
01.02.2023 | 12:10
01.02.2023 | 11:10
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
30.01.2023 | 15:10
30.01.2023 | 14:10
30.01.2023 | 12:10
30.01.2023 | 12:00
30.01.2023 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.