ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում գրել է.
Այսօր Հայաստանի քաղաքական դաշտը բաժանվել է երկու բևեռների: Մի բևեռը՝ իշխանական, բնականաբար ուզում է վերարտադրվել, ինչը նշանակում է ստատուս քվոյի պահպանում: Մյուս բևեռը, որտեղ ավելի մեծ թվով քաղաքական կուսակցություններ են ներկայացված, հանդես է գալիս համակարգային և իրավիճակի կտրուկ փոփոխության դիրքերից:
Եթե քաղաքական դաշտում կա երկու բևեռ, հասարակությունում ընդամենը մի բևեռ է: Բացառությամբ իշխանական նեղ շրջապատի՝ հասարակության մեծամասնությունը երկրում ցանկանում է կտրուկ փոփոխություներ տեսնել:
Հարց է ծագում, եթե փոփոխությունը հասարակության ցանկությունն է, և կան քաղաքական ուժեր, որ կարող են առաջնորդել այն, ի՞նչ խոչընդոտ կա ընտրությունների միջոցով հասնելու այդ փոփոխություններին: Ես երեք հիմնական խոչընդոտ եմ տեսնում.
1. Հույսի և հավատի բացակայություն: Հաշվի առնելով մեր անկախության երկու տասնամյակների պատմությունը և յուրաքանչյուր ընտրությունից հետո ժողովրդի հիասթափությունը, ներկայում շատ լուրջ մարտահրավեր կա՝ կարողանալ ժողովրդի մոտ վերակենդանացնել 91-ի հույսն ու հավատը:
2. Քաղաքական ուժերի շահերի բախում և հակասություններ: Չնայած փոփոխության կողմնակից բևեռում հայտնված քաղաքական ուժերը խոսում են համակարգային փոփոխությունների մասին, սակայն այդ նպատակի իրականացման ճանապարհին և դա անելու ձևերի մեջ նրանք տարբեր մոտեցումներ ունեն: Բացի այդ՝ կա նաև շահերի որոշ բախում այդ գործընթացներում յուրաքանչյուրի տեղի և դերի շուրջ:
3. Ընտրությունների արդյունքը կանխորոշող իշխանական լծակներ: Յուրաքանչյուր ընտրության ժամանակ քվեարկության արդյունքների վրա ազդելու նոր, անսպասելի նորարարություն է ներմուծվել: Որքան էլ հակադիր ուժերը փորձել են միասնական ջանքերով կանխել այն, առայսօր հաջողություն չեն ունեցել:
Չնայած այս խոչընդոտներին՝ ես կարծում եմ, որ իրավիճակի կտրուկ փոփոխության հնարավոր է հասնել: Դրա բանալին նշածս խոչընդոտներից երկրորդի վերացումը կարող է լինել: Հաշվի առնելով մեր անցկացրած խորհրդակցությունների առաջին փուլը՝ ես այս հարցում որոշ հեռանկար տեսնում եմ: Մեծամասնական համակարգից հրաժարվելու և ընտրական օրենսգրքի փոփոխությունների երկու կարևորագույն հարցերում որևէ տարակարծություն չկա: Ինչ վերաբերում է 100-տոկոսանոց խորհրդարանական համակարգի անցնելուն, դեռ կան տարակարծություններ: Բայց դա չի կարող խոչընդոտող հանգամանք լինել մի պարզ պատճառով, որ մեծ հաշվով այդ հարցը պետք է որոշի ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով, իսկ քաղաքական ուժերն ընդամենը պետք է համաձայնության գան, որ մինչև հաջորդ՝ 2017թ. խորհրդարանական ընտրությունները հարցը դնեն հանրաքվեի: Եվ քանի որ մենք արդեն համաձայնել ենք ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, որով բացառելու ենք ընտրակեղծիքները, բնականաբար՝ նաև հանրաքվեի ընթացքում, ուստի այս պահին անիմաստ կլինի վիճել ժողովրդի կամքին ենթարկվելու կամ չենթարկվելու մասին:
Նախագահական ընտրություններին և թեկնածուների գրանցումներին քիչ ժամանակ է մնացել: Այնպես որ՝ շուտով կերևա՝ թե՛ փոփոխության, թե՛ իշխանական բևեռները կդրսևորեն քաղաքական այնպիսի հասունություն, որ կարողանանք արժանապատիվ ձևով՝ առանց ցնցումների, երկիրը դուրս բերել ծանր վիճակից և դնել կայուն զարգացման ճանապարհի վրա:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
08.02.2023 | 15:10
08.02.2023 | 14:10
08.02.2023 | 13:10
08.02.2023 | 12:10
08.02.2023 | 11:10
07.02.2023 | 15:10
07.02.2023 | 14:10
07.02.2023 | 13:10
07.02.2023 | 12:10
07.02.2023 | 11:10
06.02.2023 | 15:10
06.02.2023 | 14:10
06.02.2023 | 13:10
06.02.2023 | 12:10
06.02.2023 | 11:10
04.02.2023 | 14:10
04.02.2023 | 13:10
04.02.2023 | 12:10
04.02.2023 | 11:10
03.02.2023 | 15:10
03.02.2023 | 14:10
03.02.2023 | 13:10
03.02.2023 | 12:10
03.02.2023 | 11:10
02.02.2023 | 15:10
02.02.2023 | 14:10
02.02.2023 | 13:10
02.02.2023 | 12:10
02.02.2023 | 11:10
01.02.2023 | 15:10
01.02.2023 | 14:10
01.02.2023 | 13:10
01.02.2023 | 12:10
01.02.2023 | 11:10
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.