Նոյեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին։ Մի տղամարդ կրակել է Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ։ Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ) թերթի հետ զրույցում հաստատել է լուրը։ «Մեր աշխատակիցները երեկ՝գիշեր, օդանավակայան գնալու ճանապարհին՝ Կոնյակի գործարանի ճանապարհի վրա են եղել, և մի համընթաց մեքենա է եկել, որի միջից կրակել են մեր մեքենայի վրա՝ մեր ծառայության մեքենայի։ Պարզվել է, որ այդ վարորդը Էջմիածնի բնակիչ է, որը հենց մեքենայի միջից կրակել է մեր մեքենայի ուղղությամբ։ Ոստիկանությունը տեղյակ է, և շատ օպերատիվ էլ աշխատել են, իսկ հանցագործն էլ արդեն հայտնաբերվել է»,–նշել է ՊՊԾ պետը։
«Հարությունյանը հավելեց, որ գնդակը կպել է դիմապակուն. «Ոստիկանության հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հանցագործը հայտնաբերվել է, իսկ զենքն էլ ոստիկանությունն արդեն առգրավել է»։ «Ժողովուրդ»–ի հարցին, թե կան վիրավորներ, ՊՊԾ պետը պատասխանեց. «Չէ, մարդ չի վիրավորվել, մեր աշխատակիցներից վիրավոր չկա, ընդամենը մեքենան է վնասվել դիմապակու հետ»։
Մեր հարցին, թե Սերժ Սարգսյանի անվտանգության շարասյունը ինչու էր գնում «Զվարթնոց» օդանավակայան, Հարությունյանը պատասխանեց. «Մեր տղաները աշխատանքի մեջ են եղել՝ ուրիշ գործով «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին։ Մենք չէ՞ինք կարող այլ աշխատանքներ ունենալ, դա նախագահի հետ ընդհանրապես կապ չունի, ուղղակի պատահականություն է եղել։ Պատահական մեր մեքենան է եղել, կարող է մեր մեքենայի փոխարեն ուրիշ մեքենա լիներ։ Ասեմ, որ մեր մի մեքենայի մեջ երկու հոգի են եղել»։
Իհարկե, գուցեև պատահականություն է տեղի ունեցածը, բայց, այնուամենայնիվ դժվար է պատկերացնել, որ պատահական մի Էջմիածինցի, այն էլ Կոնյակի գործարանի մոտ կարող էր պատահական կրակ արձակել ՀՀ նախագահին ուղեկցող թիկնազորի շարասյան վրա (Ս. Սարգսյանն այդտեղ չի եղել)։ Համաձայնեք՝ նման բաները սովորաբար պատահական չեն լինում։ Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի ավտոշարասյան վրա 2010-ի հոկտեմբերին անհայտ քաղաքացի շիշ էր նետել։
ՀԳ. Ի դեպ, ՍերԺ Սարգսյանը Մոսկվայից Հայաստան է վերադարձել երեկ կեսօրին:
Ժողովուրդ
- 15:10Իսրայելական հեռուստաալիքը քարոզչություն է հեռարձակում ադրբեջանա-իսրայելական ռազմական հարաբերությունների մասին
- 14:10Իմ ձեռքերի մեջ է մահացել, ասեց՝ մրսում եմ, բուշլատով ծածկեցինք, ջուր էր ուզում՝ ջուր չկար, կոմպոտ ենք տվել. Վկան դատարանում պատմեց զինծառայողի մահվան դրվագը
- 13:10Ադրբեջանը ձգտում է վերանայել Լաչինի միջանցքի հատուկ կարգավիճակը՝ փոխելով իրավիճակը գետնի վրա. Արցախի ԱԳ նախարար
- 12:10Հայ գիտնականները կանխատեսել են մեր տարածաշրջանում սեյսմիկ անոմալ դրսեւորումները. «պրոցեսը դեռ շարունակվում է»
- 11:10Թուրք նահանգապետը ծիծաղել է երկրաշարժից տուժվածների վրա. Հավաքավածները բողոքի ալիք են բարձրացրել
- 15:10Սեյրան Օհանյանի դեմ ցուցմունք է տվել նաև Գրիգորի Խաչատուրովը
- 14:10Բանակը քանդողները չեն կարող ինձ մեղադրել. Սեյրան Օհանյան
- 13:10Թուրքիան մերժել է երկրաշարժից հետո որպես օգնություն Starlink ուղարկելու Մասկի առաջարկը
- 12:10Արցախի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները խստորեն դատապարտում են Գուրգեն Արսենյանի վարքագիծը և կոչ են անում հարցը քննարկել Էթիկայի հանձնաժողովում
- 11:10Մեր տարածքը ևս գտնվում է սեյսմոակտիվ գոտում․ Արտյուշ Գրիգորյան
08.02.2023 | 15:10
08.02.2023 | 14:10
08.02.2023 | 13:10
08.02.2023 | 12:10
08.02.2023 | 11:10
07.02.2023 | 15:10
07.02.2023 | 14:10
07.02.2023 | 13:10
07.02.2023 | 12:10
07.02.2023 | 11:10
06.02.2023 | 15:10
06.02.2023 | 14:10
06.02.2023 | 13:10
06.02.2023 | 12:10
06.02.2023 | 11:10
04.02.2023 | 14:10
04.02.2023 | 13:10
04.02.2023 | 12:10
04.02.2023 | 11:10
03.02.2023 | 15:10
03.02.2023 | 14:10
03.02.2023 | 13:10
03.02.2023 | 12:10
03.02.2023 | 11:10
02.02.2023 | 15:10
02.02.2023 | 14:10
02.02.2023 | 13:10
02.02.2023 | 12:10
02.02.2023 | 11:10
01.02.2023 | 15:10
01.02.2023 | 14:10
01.02.2023 | 13:10
01.02.2023 | 12:10
01.02.2023 | 11:10
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.