Կառավարությունն այսօր փորձեց հերթական «դարի գործարքն» ի կատար ածել: Դատելով գործարքից՝ Տիգրան Սարգսյանի կառավարությունը որոշել է Հայաստանի տնտեսությունը կործանելուն, տնտեսվարողների «կաշիները քերթելուն» զուգընթաց մի անգամ էլ «բարեգործական ակցիա» կազմակերպել: Որպես հազվագյուտ բախտատեր (էստեղ են ասում՝ բախտի տերը թաղեմ) փնտրել են և գտել Մասիսի գյուղերից մեկում իր գոյությունը քարշ տվող ոմն Վարդան Ռուբիկի Ենոքյանի և որոշել հենց նրան և միմիայն նրան պարգևել ընտրյալ դառնալու երջանկությունը:
Կառավարության որոշմամբ Նորաբաց գյուղի այս բնակչին են վաճառվելու «Զվարթնոց» օդանավակայանի գույքի մեջ հաշվառված շուրջ 53 անուն տրանսպորտային միջոց՝ ընդամենը 3 515 000 դրամով: Ավտոմեքենաները պետական սեփականություն են և «Զվարթնոց»–ի կոնցեսիոն կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին հանձնված են ընդամենը օգտագործելու նպատակով, ըստ այդմ, ոչ մի խնդիր չի էլ կարող ծագել. պետական գույքի վաճառքն իրականացվում է կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության միջոցով:
Թե ո՞վ է այս գործարքի իրական քավորը, դեռևս ասել չենք կարող, սակայն քավորի ներկայացուցիչը, դատելով անթաքույց շահագրգռվածությունից, Պետական գույքի կոմիտեի նախագահ Արման Սահակյանն էր: Կառավարության անդամներն իներցիայով արդեն պատրաստվում էին այս մի հարցին էլ կողմ քվեարկել, երբ նախկին կամ ավելի շուտ ուղնուծուծով ոստիկան Արմեն Երիցյանի մոտ միանգամից աշխատեց ոստիկանի «նյուխը»: Արտակարգ իրավիճակների նախարարը խնդրեց ցուցակում առկա որոշ մեքենաներ տալ իրենց՝ «էնտեղ կան մեզ հետաքրքրող մեքենաներ՝ հրշեջ, տրակտորներ, «Ուազ»–ներ, եթե կարելի է, էդ 3,5 միլիոնը մենք էլ կարող ենք վճարել»: «Քավորի ներկայացուցիչը» միանգամից փորձեց տեր կանգնել իր միջնորդությամբ իրականացվող գործարքին. «էնտեղ մեքենա չկա, 80 թվի մեքենաներ են»:
«Դարի գործարքի» մեքենաների ցուցակը պարզապես հեքիաթային էր: Ահա թե ի՜նչ զարմանահրաշ «լոմ» է պատրաստվում «հորով-մորով անել» Արման Գալուստիչը.
Ավտոբուս «ԿԱՎԶ- 3270»՝ 1990թ. արտադրության, 15 000 դրամ, «Հունդաի-Պոնի»՝ 1993թ., 15 000դրամ, «ԶԻԼ – 130»՝ 1990թ., 98 000 դրամ, «Ցիստեռն ցեմենտի»՝ 1995թ., 110000 դրամ, «ՊԱԶ — 672Մ»՝ 1983թ., 30000դրամ, «ՈՒԱԶ – 31514032»՝ 1997թ., 160 000 դրամ, «ՈՒԱԶ – 3962»՝ 1996թ., 37 000 դրամ, «ԶԻԼ – 131»՝ 1988թ., 65 000 դրամ, «ՄԱԶ – 53371-029»՝ 1992թ., 65 000 դրամ, «Տրակտոր ԴՏ – 75»՝ 1987թ., 310 000 դրամ, «Միկրոավտոբուս ԱՍԻԱ–Տ»՝ 1996թ., 130000 դրամ, «ԿՌԱԶ- ՏՕՄ»՝ 1986թ., 110 000 դրամ, «ԶԻԼ- 130 ԱՊԿ-10»՝ 1989թ., 15 000 դրամ, «Միկրոավտոբուս ՈՒԱԶ-22069»՝ 1997թ., 270 000 դրամ: Եվ այսպես՝ 53 ավտոմեքենա:
Չուգունի 1 տոննան այսօր մոտավորապես 50 000 դրամ է: Արման Սահակյանը, ըստ երևույթին, իր քեռու՝ երբեմնի խանութպան Աշոտ Աղաբաբյանի խանութից մնացած սովետական կշեռքով է չափել «Զիլ 130» մակնիշի ավտոմեքենայի քաշն ու այն գնահատել 15 000 դրամ՝ հաշվի առնելով, որ «այնտեղ ավտոմեքենա չկա»-ն նշանակում է, որ Վարդան Ռուբիկի Ենոքյանն ընդամենը բարերար է, որ որոշել է ՀՀ պետբյուջեին լավություն անել և այն ավելացնել ամբողջ 3,5 մլն դրամով՝ վճարելով անպետք «լոմի» համար: Մի ժամանակ այդպես, որպես անպետք լոմ, ճապոնացիներն էին գնում սովետական արտադրության տրակտորներ, մեքենաներ, տանում, ձուլում միջի գործիքային բարձրորակ պողպատը, արտադրում հարյուր հազարավոր բրիտվաներ, բնականաբար, հազարապատիկ թանկ վաճառելով նոր արտադրանքը:
Թե այս տարիներին ի՞նչ թալանի է ենթարկվել Հայաստանը, ոչ մեկ իրապես չի էլ կարող ասել: Պետական գույքի կոմիտե կոչվածն էլ վաղուց այն չէ, ինչ է՛ր Դավիթ Վարդանյանի ղեկավարման ու պետական սեփականության մոլեգնող թալանի տարիներին: Հասկանալի է, որ Արման Սահակյանն այն անձնավորությունը չէ, որ համարձակվեր ինքնուրույն նման գործարք հրամցնել կառավարությանը (անգամ Գալուստ Սահակյանի նման պապա կամ Աշոտ Աղաբաբյանի նման քեռի ունենալով և անգամ նրանց շահերից ելնելով), ո՛չ էլ Տիգրան Սարգսյանն է այն հարիֆ վարչապետը, ում քթի տակ, առանց իր հետ նախապես համաձայնեցնելու համարձակվեին վաճառել պետական գույքը: Պարզից էլ պարզ է, որ սա ինչ-որ մեկի՝ ընդ որում, շատ լուրջ մեկի հերթական ավարն է և պարզ է, որ գործարքն այսպես թե այնպես կիրականանա, իսկ ավարառուի անունը կարող է այդպես էլ գաղտնի մնալ: Իսկ թե դեռ էլի քանի նման գործարքներ կնքելու հնարավորություն կունենա ՀՀ կառավարությունը, ասել չենք կարող, բայց որ նման գործարքներին այդքան էլ շատ ժամանակ չի մնացել, քանի որ գրեթե բան էլ չի մնացել վաճառելու և հարստանալու և հաստատ կգա մի օր, որ Հայաստանից էլ ոչ մի բան չի մնա, որ վաճառքի ենթարկված ու մսխված չլինի, արդեն իսկ ակնհայտ է:
Լուսինե Կեսոյան
Լուրեր. com
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
- 11:10Պատմական չվերթ Երևանից Վան
08.02.2023 | 15:10
08.02.2023 | 14:10
08.02.2023 | 13:10
08.02.2023 | 12:10
08.02.2023 | 11:10
07.02.2023 | 15:10
07.02.2023 | 14:10
07.02.2023 | 13:10
07.02.2023 | 12:10
07.02.2023 | 11:10
06.02.2023 | 15:10
06.02.2023 | 14:10
06.02.2023 | 13:10
06.02.2023 | 12:10
06.02.2023 | 11:10
04.02.2023 | 14:10
04.02.2023 | 13:10
04.02.2023 | 12:10
04.02.2023 | 11:10
03.02.2023 | 15:10
03.02.2023 | 14:10
03.02.2023 | 13:10
03.02.2023 | 12:10
03.02.2023 | 11:10
02.02.2023 | 15:10
02.02.2023 | 14:10
02.02.2023 | 13:10
02.02.2023 | 12:10
02.02.2023 | 11:10
01.02.2023 | 15:10
01.02.2023 | 14:10
01.02.2023 | 13:10
01.02.2023 | 12:10
01.02.2023 | 11:10
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.