Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրեն Նվեր Հովհաննիսյանը Ներքին Շորժա գյուղի բարձրադիր հովիտներում աշխատացրել է հոգեկան հիվանդներին, ասել է, թե՝ թրաֆիքինգ է իրականացրել: Նա մեղադրվում է նաև պետական բենզին գողանալու՝ տուն-ինտերնատին 1 մլն 302 հազար դրամի վնաս պատճառելու մեջ: Եվ սա այն դեպքում, երբ ընդամենը մի քանի ամիս է աշխատել տնօրենի պաշտոնում:
Նախաքննությունն այլ փաստեր էլ է ուսումնասիրում:
Այս ամենի մասին հանրապետական մամուլում գրվել է, սակայն ամենահետաքրքիրն այն է, որ երկամսյա կալանավորման տակ գտնվող անձը կարճ ժամանակում դուրս է եկել մեկուսարանից՝ սրտի հիվանդության պատրվակով, և դեռ ավելին՝ լինելով նախաքննության տակ, գնում է աշխատանքի:
Օրերս նա այցելել է այս մասին հրապարակում պատրաստած լրագրողին, որին զարմացրել է Հովհաննիսյանի առույգ ու առողջ տեսքը:
Հարցին, թե՝ «դուք հիվա՞նդ եք», հոգեբուժարանի տնօրենը հանգիստ վկայել է, որ այո՛, ու ինքը գտնվում է ստացիոնալ բուժման մեջ:
Այս ամենը, ցավոք, օրինաչափ է մեր իրականության մեջ, եթե հաշվի առնենք, որ Նվեր Հովհաննիսյանը Հանրապետական կուսակցության կազմակերպչական բաժնի վարիչ Ռուբեն Թադևոսյանի մոտ ազգականն է ու սոցապնախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանի հովանավորյալը:
Ու երևի թե ՀՀ Նախագահի հովանավորչության մասին նախազգուշացումների ֆոնին, սա ավելի չէր շեշտվի, եթե փաստաբան Տիգրան Հայրապետյանը չպատմեր մեկ այլ նժդեհականի՝ Մանվել Բատիկյանի մասին, որի առողջական վիճակը, ըստ փաստաբանի՝ օրհասական է, սակայն դա որևէ մեկին չի մտահոգում:
Մանվել Բատիկյանը եղել է երկրապահ ազատամարտիկ, Գարեգին Նժդեհի ջոկատի հրամանատար, որոշ ժամանակ Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքի ղեկավար, նաև Էրեբունու շրջանի էլեկտրոցանցի պետ: Վազգեն Սարգսյանի մահից հետո, նրան աշխատանքից ազատել են` բարձր պաշտոններ զբաղեցրած անձը հայտնվել է փողոցում:
Ապա նա դատապարտվել է խարդախության և մի դրվագում էլ ավազակային հարձարկման մեղադրանքով:
«Ինքը, ճիշտ է, սայթաքել է, սխալվել է, բայց դա չի նշանակում, որ պետք է մոռանանք նրա ծառայությունները՝ բազմաթիվ շքանշաններ ունի՝ նախագահի կողմից, Վազգեն Սարգսյանի կողմից, — պատմում է փաստաբանը,- դատարանը ոչ մի բան հաշվի չառավ՝ շատ խիստ պատիժ սահմանեց. գույքային վնաս չէր եղել, գումար չէր յուրացվել. հնություն ներկայացնող գրքեր, համակարգիչ, հեռախոս, որոնց արժեքը մի քանի միլիոն դրամ էր, որը, եթե չեմ սխալվում, փակված է»:
Ըստ Տիգրան Հայրապետյանի, «Վարդաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող 50- ամյա Բատիկյանը ազատազրկման երրորդ տարում տաս օր շարունակ սրտի շրջանում շատ սուր ցավեր է ունենում :
«Հետագայում պարզվում է, որ սիրտ մտնող հիմնական զարկերակը վնասված է լինում, ու մարդը հրաշքով փրկվում է: Նա գիտակցությունը գրեթե կորցրած, գրում է` «Ես կվճարեմ, ամեն ինչ կանեմ, միայն թե սրտի բրիգադ ուղարկեք»: Արձանագրվում է մահամերձ վիճակ, տեղափոխում են Նորք բժշկական կենտրոն: Այնտեղ Բատիկյանին շտապ վիրահատում են: Այս վիրահատությունը համարվում է ամենադժվարիններից մեկը, որ վերջին տարիներին է հաջողվել կատարել Հայաստանում:
Հիվանդի կյանքը հաջողվում է փրկել, բայց հիվանդությունն այնպիսիներից է, որ ամեն պահ ինքը պետք է բժշկական վերահսկողություն անցնի, սրսկումներ ընդունի: Երկու ամիս հիվանդանոցում մնալուց հետո, նրան տեղափոխում են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Այն, որ ինքը այնտեղ չի կարող երկար ապրել, փաստ է, քանի որ համապատասխան պայմաններ ստեղծված չեն: Շաբաթը մեկ հատուկ անալիզներ պետք է վերցվի, իսկ դատապարտյալների հիվանդանոցը չունի այդպիսի հնարավորություններ:
Կա Կառավարության կողմից հաստատված պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկ: Ցանկի մեջ սրտի բոլոր հիվանդություններն ավելի թեթև են, քան Բատիկյանի հիվանդությունը: Այն ժամանակ, երբ որոշումը կայացվել է, նման հիվանդությունները չէին բուժվում, այդ պատճառով չեն ներառվել:
Օրենքը լավ կարգավորված չէ: Ընթացակարգն այսպես է. պատիժը կրող վարչական հիմնարկի ղեկավարը պետք է դիմի բժշկական հանձնաժողովին` պարզելու համար` տվյալ հիվանդությունը խոչընդոտում է, պատիժը կրելուն, թե՞ ոչ:
Կա նաև մինչգերատեսչական հանձնաժողով, որը տալիս է եզրակացություն՝ հիվանդության ծանրության մասին, որի պատճառով անձը չի կարող պատիժ կրել կալանավայրի պայմաններում, և դատապարտյալին հոսպիտալացնում են:
Այս իրավիճակներում, եթե ավելի ծանր հիվանդություն է, քան ցանկում եղած հիվանդությունները, բնական է, որ պետք է անձին պատժից ազատեն: Սակայն Բատիկյանը շարունակում է մնալ կալանավայրում: Սա եզակի դեպք չէ. շատ դատապարտյալներ կան, որոնք պատիժ են կրում և մարդասիրական վերաբերմունք չեն ստանում: Ինչն էլ առիթ է տալիս եվրոպական դատարանին վճիռներ կայացնել ՀՀ-ի դեմ:
Մենք արդեն ունենք Եվրոպական դատարանի վճիռ` հենց նմանատիպ գործով` Աշոտ Հարությունյանի վերաբերյալ: Աշոտ Հարությունյանին ևս չէին տրամադրել պատշաճ բժշկական օգնություն, որոշ ժամանակ անց, նա մահացել էր: Բողոք էր գրվել Եվրոպական դատարան, որն էլ գտել էր երրորդ հոդվածի խախտում` անմարդկային վերաբերմունք անձի նկատմամբ, խոշտանգում, արժանապատվության նվաստացում: Սա շատ կոպիտ խախտում է. Եվրոպայի խորհրդի երկրներում, ամեն ինչ արվում է, նման դեպքերը բացահայտելու ու պատժելու համար»,- ասում է փաստաբանը::
Ստացվում է, որ ՀՀԿ-ի հովանավորյալ, երկու ծանր հոդվածով մեղադրվող Նվեր Հովհաննիսյանին կարելի է սրտի հիվանդ համարել ու ազատել կալանքից, իսկ «դուրս գրված» վազգենական Բատիկյանին, կարելի է թողնել մահանալու ՔԿՀ պատերից ներս:
Ռուզան Ավոյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.