Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «21-րդ դարի մարտահրավերները և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» խորագրով քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական համաժողովը:
Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաժողովին ելույթով հանդես է եկել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` անդրադարձ կատարելով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, մասնավորապես` արտաքին անվտանգության հիմնական ուղղություններին, դրանց դեմ ուղղված արդի սպառնալիքներին ու մարտահրավերներին:
Արթուր Բաղդասարյանի խոսքով, Հայաստանի ազգային անվտանգության համար առաջնային նշանակություն ունեցող հիմնական խնդիրներն են` ռազմական, տնտեսական և սոցիալական և դեմոգրաֆիական անվտանգության ապահովումը:
« Պետությունը պետք է իր ռազմական և քաղաքական ինստիտուտներով պատրաստ լինի դիմակայել ցանկացած ոտնձգության կամ ռազմական ագրեսիայի: Մենք պետք է կարողանանք ապահովել էներգետիկ, պարենային, տրանսպորտային, տեղեկատվական անվտանգությունը»,-ասել է Ա. Բաղդասարյանը:
Նա անդրադարձել է այս ուղղությամբ կատարված և կատարվելիք խնդիրներին, ինչպես նաև ներքին անվտանգության հարցերին, այդ թվում` բարեփոխումների ռազմավարական քաղաքականությանը, որոնք իրականացվում են Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակներում:
Ելույթում Արթուր Բաղդասարյանը անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայ-թուրքական հարաբերություններին, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, սիրիահայերի անվտանգության խնդիրներին, տարածաշրջանային այլ հիմնախնդիրների:
Համաժողովին ելույթներ են ունեցել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը և այլոք:
- 15:10Իրանի բախումն Ադրբեջանի հետ ազդում է Ռուսաստանի շահերի վրա
- 14:10Ադրբեջանը պարծենում է, թե ինչպես իրեն չի կարող կանգնեցնել անգամ ՄԻԵԴ-ի որոշումը. Կոնստանտինոս Սալոնիտիսը՝ ՄԱԿ-ի դատարանում
- 13:10Իրանի խորհրդարանի խոսնակը Բաքվին կոչ է արել «էմոցիոնալ» որոշումներ չընդունել՝ դեսպանատան վրա հարձակման հետ կապված
- 12:10Հայաստանը Լեռնային Ղարաբաղում չունի զորք և չի տեղափոխել զենք և ականներ. Ռուբեն Ռուբինյան. «Ազատություն»
- 11:10Ո ՞ ւմ դեմ է պատրաստվում պատերազմել Ադրբեջանը՝ Հայաստանի ՞, Իրանի ՞, թե ՞Ռուսաստանի
- 15:10Կարո՞ղ են ԵՄ դիտորդները կանխել Ադրբեջանի հարձակումը, ինչո՞ւ է ՌԴ-ն կոշտ արձագանքում․ «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ»
- 14:10Իրան-Իսրայել պայքարի թեժացման փուլ է գնում է․ ի՞նչ կապ ունի Ադրբեջանը
- 12:10ԱՄՆ-ն Ադրբեջանի դեմ երբեք պատժամիջոց չի կիրառելու. Սուրեն Սարգսյան
- 12:00Մոսկվայում արգելել են Նժդեհ պարախմբի համերգը. համերգից առաջ հայտարարել են՝ համերգասրահում ական կա տեղադրված. Գինոսյան
- 11:10Թուրքերը նախազգուշացրել են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում «այլատյացության եւ ռասիստական հարձակումների» մասին
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
30.01.2023 | 15:10
30.01.2023 | 14:10
30.01.2023 | 12:10
30.01.2023 | 12:00
30.01.2023 | 11:10
28.01.2023 | 15:10
28.01.2023 | 13:10
28.01.2023 | 12:10
28.01.2023 | 11:10
27.01.2023 | 15:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 13:10
27.01.2023 | 12:10
27.01.2023 | 11:10
26.01.2023 | 15:10
26.01.2023 | 14:10
26.01.2023 | 13:10
26.01.2023 | 12:10
26.01.2023 | 11:10
25.01.2023 | 15:10
25.01.2023 | 14:10
25.01.2023 | 13:10
25.01.2023 | 12:10
25.01.2023 | 11:10
24.01.2023 | 15:10
24.01.2023 | 14:10
24.01.2023 | 13:10
24.01.2023 | 12:10
24.01.2023 | 11:10
23.01.2023 | 15:10
23.01.2023 | 14:10
23.01.2023 | 13:10
23.01.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.