Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մեկնարկած «Ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրները» թեմայով 22-րդ գիտական նստաշրջանի բացմանը. այս մասին տեղեկանում ենք Կառավարության լրատվական ծառայությունից:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը ներկայացրել է կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ուղղությունները:
«21-րդ դարում հաջողության են հասնում այն երկրները, որոնք կարողանում են համաշխարհային շուկայում հանդես գալ նոր գիտելիքի ստեղծմամբ: Ինդուստրիալ հասարակությունից անցումը պոստինդուստրիալ հասարակությանը ենթադրում է տեղափոխվել գիտելիքի ոլորտ: Որպես կառավարություն՝ մենք պարտավոր ենք մի կողմից ստեղծել գիտելիքահեն հասարակության հիմքերը, մյուս կողմից` բացահայտել արդյունաբերության այն մրցունակ ճյուղերը, որոնք ունեն ապագա և կարող են ստեղծել հարաբերական առավելություններ տնտեսությունը զարգացնելու համար»,- ասել է վարչապետը: Այդ տրամաբանության ներքո էլ մշակվել է արտահանմանն ուղղված արդյունաբերական նոր ճյուղային քաղաքականությունը, որով պետությունը պարտավորություն է ստանձնել ձևավորել ոչ միայն մրցակցային բիզնես միջավայր, այլև մասնավոր հատվածի հետ մշակել ու իրականացնել ճյուղային արդյունաբերական քաղաքականություն:
«Ձևավորվել է պետություն մասնավոր համագործակցության նոր հարթակ՝ վարչապետի գլխավորությամբ, որի նպատակն է բացահայտել ՀՆԱ-ի ներուժ ունեցող արդյունաբերական տարբեր ճյուղերի առավելությունները: Համաձայնագրերի միջոցով 2-3 ճյուղերում արդեն իսկ հստակեցվել են պետության և մասնավորի պարտավորություններն ու գործողությունները: Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ըստ ճյուղերի պետության քայլերը խիստ տարբեր են, չկան ունիվերսալ գործիքներ, որոնք կվերաբերեն բոլոր ուղղություններին»,- նշել է կառավարության ղեկավարը:
Անդրադառնլով գյուղատնտեսության բնագավառին՝ Տիգրան Սարգսյանն ասել է, որ գործադիրը գնալու է արտադրողականության աճի և մարզերում նոր աշխատատեղերի ստեղծման ճանապարհով: Կառավարության նոր՝ գյուղատնտեսության և գյուղի զարգացման հայեցակարգի նպատակն է մարզերում ստեղծել կյանքի համար հարմարավետ պայմաններ, որպեսզի մարդը ստիպված չլինի ծառայությունների համար ժամանել Երևան: Վարչապետը համայնքների և տնտեսությունների խոշորացման ծրագրերն իրականացնելու գործում ակնկալել է նաև երիտասարդ հետազոտողների ուսումնասիրությունները:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ սոցիալական բնագավառում պետությունը կատարել է արմատական փոփոխություններ և գործադիրի նպատակն է պայքարել ոչ թե սոցիալական խնդիրների և աղքատություն ծնող հետևանքների, այլ դրանց պատճառների վերացման ուղղությամբ: «Աղքատություն ծնող պատճառները կրթության և աշխատատեղերի բացակայությունն են: Աղքատ ընտանիքներում կրթվածության մակարդակը շատ ցածր է, քանի որ կրթությունը հասանելի չէ: Այսուհետ վերջիններիս կրթության ծախսերը պետությունը վերցնելու է իր վրա և աղքատությունը չպետք է պատճառ հանդիսանա, որպեսզի սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդները կրթություն չստանան: Դրանով պայմանավորված էլ 2013 թվականի պետական բյուջեի ֆինանսական միջոցների վերաբաշխումը կատարել ենք ի օգուտ այս ռազմավարության: Լրացուցիչ միջոցներն ուղղելու ենք կրթական ծրագրերի իրականացմանը, առաջին հերթին աղքատ ընտանիքների համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքով՝ հաջորդ խնդիրը սոցիալապես խոցելի ընտանիքների աշխատունակ անձանց աշխատանքով ապահովելն է: Կառավարության ղեկավարը նշել է, որ այս առումով բարդ հոգեբանական իրավիճակ է ստեղծվել. անապահով ընտանիքների աշխատունակ անձինք պատրաստ չեն աշխատել, չնայած որ ներկայիս 30-50 հազար դրամ սոցիալական նպաստի դիմաց կկարողանան վաստակել 100-120 հազար դրամ: «Պետք է հաղթահարենք այս հոգեբանական բարդույթը, որպեսզի մարդն իր աշխատանքով ապահովի իր ընտանիքի կենսունակությունը»,- նշել է գործադիրի ղեկավարը:
Խոսելով առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ այստեղ առկա ֆինանսավորման մոդելը չի բավարարում: Ստեղծվել է աշխատանքային խումբ և Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար Արա Դարզիի օժանդակությամբ մշակվում է այս բնագավառի արդյունավետությունը բարձրացնող նոր ռազմավարություն: Ըստ վարչապետի՝ խնդիրը ֆինանսավորման բարձրացման մեջ չէ, այլ կազմակերպչական ճիշտ եղանակների մշակման: «Այստեղ առաջին քայլն ապահովագրական համակարգի ներդրումն էր: 114 հազար պետական ծառայողներ հնարավորություն են ստացել ապահովագրել իրենց առողջությունը, ներառյալ սրտի վիրահատությունը, որը նախկինում շատերի համար անհասանելի էր: 2013 թ. պետբյուջեով 30 հազարով ավելացրել ենք այն պետական ծառայողների թիվը, որոնք կկարողանան օգտվել այս ծառայությունից: Մեր նպատակն է առողջապահության ոլորտում դուրս գալ ճիշտ գնագոյացման վրա, որովհետև այստեղ էլ առկա է հիմնական խնդիրը»,- նկատել է կառավարության ղեկավարը:
Անդրադառնալով կրթությաւն և գիտության ոլորտին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այստեղ ընտրվել է զարգացման հեռանկարային մոդել: Գիտության և կրթության զարգացման հիմքը պետք է լինեն համալսարանները: «Մրցունակ լինելը պայմանավորված է կրթական մակարդակով: Համալսարանները պետք է ապահովեն գիտության և արտադրության միջև կապը՝ լինելով լրջագույն հետազոտական կենտրոններ: Բոլոր դասախոսներն անպայման պետք է զբաղվեն գիտությամբ, դրա մասին է վկայում լավագույն փորձը: Բուհերը պետք է հանդիսանան հասարակության հենքը և մեր քայլերն ուղղվելու են այդ նպատակի իրականացմանը»,- ընդգծել է վարչապետը:
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
- 11:10Պատմական չվերթ Երևանից Վան
01.02.2023 | 15:10
01.02.2023 | 14:10
01.02.2023 | 13:10
01.02.2023 | 12:10
01.02.2023 | 11:10
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
30.01.2023 | 15:10
30.01.2023 | 14:10
30.01.2023 | 12:10
30.01.2023 | 12:00
30.01.2023 | 11:10
28.01.2023 | 15:10
28.01.2023 | 13:10
28.01.2023 | 12:10
28.01.2023 | 11:10
27.01.2023 | 15:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 13:10
27.01.2023 | 12:10
27.01.2023 | 11:10
26.01.2023 | 15:10
26.01.2023 | 14:10
26.01.2023 | 13:10
26.01.2023 | 12:10
26.01.2023 | 11:10
25.01.2023 | 15:10
25.01.2023 | 14:10
25.01.2023 | 13:10
25.01.2023 | 12:10
25.01.2023 | 11:10
24.01.2023 | 15:10
24.01.2023 | 14:10
24.01.2023 | 13:10
24.01.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.