2013թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում» (ՀԱՊԿ ) կունենա ՀՀ ներկայացուցչության ռազմական խորհրդատուի և ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցչի հաստիքներ Կառավարությունը որոշումն ընդունել է ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքով։
Ինչպես տեղեկանում ենք կառավարության կայքից, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ներկայացուցչի հաստիքի ստեղծումը պայմանավորված է ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչում ՀՀ զինված ուժերի դաշնակցային մասնակցության բնույթով, ինչպես նաև համանման միջազգային դաշինքներում (մասնավորապես` ՆԱՏՕ-ում) անդամ պետությունների ռազմական տարրի ներկայացվածության` արդյունավետ կերպով փորձարկված ձևաչափի ու դրանում կիրառվող համապատասխան մեխանիզմների ներդրման անհրաժեշտությամբ
ՀԱՊԿ-ի աշխատանքային մարմինների և միացյալ շտաբի գործունեությանը զինված ուժերի ներկայացուցչի կարգավիճակով մասնակցելու հանգամանքը հնարավորություն է ընձեռում անհրաժեշտ և բավարար ներկայացուցչության մակարդակով տեղում օպերատիվ կերպով արձագանքել ընթացիկ պրոբլեմներին, իրավասության սահմաններում իրավասու որոշումներ կայացնել, ինչպես նաև ռազմաքաղաքական ղեկավարությունից ստացած առաջադրանքները ու հանձնարարությունները, սահմանված ընթացակարգով ՀՀ ՊՆ-ի անունից փաստաթղթեր ստորագրել, ՀԱՊԿ-ի տեղակայման վայրի պետությունում ավագ զինվորական պաշտոնյայի գործառույթներ իրականացնել և այլն
Նշված հաստիքների ստեղծումը կապահովի վերոնշյալ միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող միջազգային ռազմական համագործակցության արդյունավետ և օպերատիվ կազմակերպումը, ինչպես նաև աշխատանքների կոորդինացումը
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ միջազգային կազմակերպություններում որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա, ինչպես նաև այն, որ պաշտպանության ոլորտին առնչվող հարցերը պահանջում են յուրահատուկ մասնագիտական մոտեցում, անհրաժեշտ է լինում, որպեսզի ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչը անմիջական մասնակցություն ունենա այդ կազմակերպությունների շրջանակներում բարձրացված և Հայաստանի Հանրապետությանն առնչվող հարցերի քննարկմանը
Այդ մասնակցությունը, մի կողմից, հնարավորություն է ընձեռում լիարժեքորեն պաշտպանել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը պաշտպանական ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ, առավել օպերատիվ արձագանքել բարձրացված խնդիրներին, մյուս կողմից էլ ապահովում է աշխատանքների կազմակերպման բարձր արդյունավետության մակարդակ, քանի որ փորձը ցույց է տալիս, որ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փաստաթղթերի մշակման առավել արդյունավետ եղանակը ներկայացուցիչների անմիջական հանդիպումներն ու քննարկումներն են:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.