ԱՄՆ-ում բնակվող և Հայաստանում նախկինում բիզնես-գործունեություն ծավալած գործարար Էդմոնդ Խուդյանը նամակ է հղել ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որի առիթը երկու օր առաջ Երևանում տեղի ունեցած մի միջադեպն էր, որի ժամանակ հայր ու որդի հաջողացրել էին խլել իրենց վրա կրակել փորձած անձի ատրճանակը՝ այդպիսով կանխելով իրենց դեմ իրականացված մահափորձը։ Է. Խուդյանի նամակում ուրախություն է հայտնում, որ ողբերգությունը կանխվել է՝ միաժամանակ մեղադրելով մահափորձից փրկված հայր ու որդուն հանցավոր խմբի անդամներ լինելու և իր հիմնադրած ընկերությունը թալանելու մեջ։ Ներկայացնում ենք նամակը ստորև.
ՀՀ Ոստիկաանպետ Վլադիմիր Գասպարյանին
Էդմոնդ Խուդյանից, ԱՄՆ
Հարգելի Պրն. Գասպարյան,
Այսօր առավոտյան ինձ հայտնի դարձավ Վլադիսլավ և Էդուարդ Մանգասարյանների, Աշխարբեկ Քալանթարի ու Արտաշես Խ. միջադեպի մասին: Ցավում եմ դեպքի համար և ուրախ եմ, որ այն ողբերգությամբ չի ավարտվել:
Հարկ եմ համարում ձեզ հայտնելու որ Վլադիսլավ Մանգասարյանը մասնակից է կազմակերպված հանցավոր մի խմբի, ում հաջողվել է իմ հիմնադրած Արին Կապիտալ և Ներդրումային ՍՊԸ ընկերությունից $8,500,000 թալանել: Այդ խմբի մասնակիցները մի քանիսն են, դրանցից մեկը նաև իր որդին է, Էդուարդ Մանգասարյանը: Տվյալ խումբը հանցավոր համաձայնության գալով թալանել են իմ ընկերությունը` «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի միջոցով միլիոնավոր դոլարների կեղծ փոխառություններով ծանրաբեռնել իմ ընկերությունը, ապա կեղծ սնանկության տանելով զավթել ընկերության տարածքները: Աշխարբեկ Քալանթարը հանդիսանում է «ՎՄԳ գրուպ» ընկերության 40% բաժնեմասի սեփականատերը:
Դեռևս անցյալ տարվա մարտին պաշտոնական նամակներով դիմումներ եմ ներկայացրել ՀՀ Նախագահին, Գլխավոր դատախազին և Ոստիկանապետին այն մասին որ իմ ընկերությունը թալանվում է, սակայն առ այսօր համապատասխան միջոցներ չեռք չի առնվել: Վլադիսլավ Մանգասարյանի և նրա եղբայր Ռուբեն Մանգասարյանի կողմից Լուսինե Գյուլխասյանի հանդեպ իրականացված խարդախության փաստով հարուցվել է մեկ այլ քրեական գործ: ԱՄՆ-ից ժամանել եմ Հայաստան և այդ գործով ցուցմունք եմ տվել, սակայն այդ գործը կենտրոնի ոստիկանության քննիչ Կամո Ներսիսյանի մոտ քնել է: Իսկ եթե ոստիկանությունը իր աշխատանքը կատարեր ինչպես հարկն է, ապա Մանգասարյանները արդեն պատասխանատվության ենթարկված կլինեին և այս դեպքը տեղի չէր ունենա, որը կարծում եմ դեռևս շարունակվելու է քանի որ Վ. Մանգասարյանը շատերին է խաբել: Նրանց վեճի մանրամասնության ես տեղյակ չեմ, բայց կարծում եմ այն թալանած գումարները բաժանելու անհամաձայնության պատճառն է:
Ցավում եմ որ ոստիկանության բարեփոխումներն այնքան են նկատելի չեն, գոնե իմ գործով: Հովանավորչության ու անպատժելիության պայմաններում ուղղակի իր պաշտպանության տակ են Մանգասարյանները, քանի որ նրանց կապերը “վերևներն” են տանում:
Կից ուղարկում եմ իմ անցյալ տարվա դիմումի պատճենը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որը նաև ուղղված է եղել ՀՀ Նախագահին և Գլխ. Դատախազին:
Հարգանքներով
Էդմոնդ Խուդյան
Նոյեմբեր 14, 2012
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
30.01.2023 | 15:10
30.01.2023 | 14:10
30.01.2023 | 12:10
30.01.2023 | 12:00
30.01.2023 | 11:10
28.01.2023 | 15:10
28.01.2023 | 13:10
28.01.2023 | 12:10
28.01.2023 | 11:10
27.01.2023 | 15:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 13:10
27.01.2023 | 12:10
27.01.2023 | 11:10
26.01.2023 | 15:10
26.01.2023 | 14:10
26.01.2023 | 13:10
26.01.2023 | 12:10
26.01.2023 | 11:10
25.01.2023 | 15:10
25.01.2023 | 14:10
25.01.2023 | 13:10
25.01.2023 | 12:10
25.01.2023 | 11:10
24.01.2023 | 15:10
24.01.2023 | 14:10
24.01.2023 | 13:10
24.01.2023 | 12:10
24.01.2023 | 11:10
23.01.2023 | 15:10
23.01.2023 | 14:10
23.01.2023 | 13:10
23.01.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.