Տէր Զօրի Նահատակաց մատուռի կրած վնասներու երեւոյթը, որոշ հարցականներու դուռ կը բանայ: Սուրիոյ տագնապի ստեղծման առաջին օրէն սուրիահայ եւ ընդհանրապէս հայկական երեւոյթներու հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող պատահարները թիրախաւորուած ըլլալու հաւանականութիւններուն մասին մտավախութիւններ յառաջացուցած էին: Անոնց շարքին` Տէր Զօրի հայկական կեդրոնները բնականաբար այդ մտավախութեան առանցքը կը կազմէին, մանաւանդ նկատի ունենալով անոնց խորհրդանշական բնոյթը, փաստացի վկայարանի հանգամանքը, ինչպէս նաեւ քաղաքական առումով հայկական Աուշվիցը, կամ` ինչպէս պիտի բնութագրէր Հայաստանի Հանրապետութեան նախագահը աւելին` Աուշվիցը համարել հրէական Տէր Զօրը: Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի նախօրեակին այս ուղղութեամբ ալ Տէր Զօրի միջազգայնացման առաջադրանքը իբրեւ անհրաժեշտութիւն հետզհետէ ինքզինք զգալի կը դարձնէր:
Սուրիոյ իրադարձութիւններուն` մեր հակառակորդներուն աշխուժ ներգրաւուածութիւնը սակայն այս մտավախութիւնները կը բազմապատկեն: Մինչ այժմ գործողութիւններու ուղղակիութիւնը յստակօրէն տեսանելի չէ, այսուհանդերձ տարբեր բեմագրութիւններու եւ հաւանականութիւններու կանխատեսումները ամէն մակարդակի վրայ պատրաստուածութեան անհրաժեշտութիւնը կ՛ընդգծեն:
Անգարայի ուղղակի առնչութիւնը, անվտանգութեան գօտիի ձեւաւորման պահանջի կրկնութեան եւ տարբեր բնոյթի օժանդակութիւններով յագեցած մասնակցութեան վրայ կու գայ աւելնալու ազրպէյճանական երեւոյթը: Վերջերս շրջանառութեան մէջ դրուած լրատուութիւնը, որուն համաձայն տարտամ նշում կատարուած էր Սուրիոյ մէջ ազրպէյճանցի զինեալ երեւոյթներու մասին, աւելի մասնակիացաւ, երբ լրատուամիջոցները հաղորդեցին, որ Հալէպի մօտ արձանագրուած բախումներու ընթացքին սպաննուածներու շարքին են չորս ազրպէյճանցիներ եւ թուրք մը: Ըստ համացանցի վրայ շրջանառուող լուրերուն, ներսուրիական պատերազմի բռնկումէն ի վեր Պաքու-Անգարա համատեղ աշխատանք կը տանին Իտլիպ շրջանը ռազմական գլխաւոր յենակէտ իբրեւ գործածելու: Ազրպէյճանցի զինեալները իրենց ռազմական վերապատրաստութիւնը կ՛անցընեն Սուրիոյ սահմանամերձ Անտիոքի մէջ:
Համացանցային այս տեղեկութիւնները կը մնան ստուգելի: Սպաննուած ազրպէյճանցիներու մասին կատարուած լրատուութիւնները սակայն կցած են նաեւ անոնց անցագիրներուն լուսանկարները` լրատուութիւններուն հաւաստիութիւն ապահովելու նպատակով: Մինչ այժմ ազրպէյճանական որեւէ հերքում չէ կատարուած այս տեղեկութիւններուն մասին:
Հայկական կողմը` իբրեւ համայնք եւ պետութիւն վստահաբար հաշուի կ՛առնէ այս հանգամանքները: Հալէպի հարեւանութեամբ թուրքեւազրպէյճանական ռազմական յենակէտի այս ընտրութիւնը, անկախ ներսուրիական ընդհարումներուն նշանակալի մասնակցութիւն բերելէ, աշխարհագրական իր վայրով նաեւ մեզի համար մտածելու առիթ կու տայ: Յստակը այն է, որ թէ՛ Իտլիպը եւ թէ՛ Հալէպի մերձակայքին մէջ ազրպէյճանցիներուն սպաննուած ըլլալը դիպաշարին հետեւողը կը համոզեն, որ Հալէպ քաղաքին վրայ կեդրոնացած են մեր հակառակորդներու հայեացքները: Եթէ անշուշտ իրականութեան կը համապատասխանեն շրջանառութեան մէջ դրուած տեղեկութիւնները: Չէ բացառուած, որ շահագրգիռ կողմ մը ապատեղեկատուութիւն կատարած ըլլայ այս մասին:
Ոչ միայն ռազմական մակարդակի վրայ այլեւս տեսանելի թափանցուածութեան այս մակարդակը համայնքի անվտանգութեան սուր խնդիր կը դնէ մեր առջեւ: Ս. Գէորգ եկեղեցւոյ հրկիզումը կրնայ բախումներու իբրեւ ոչ ուղղակի արդիւնք ըլլալ, դիպուկահարներու զոհ գացողներու շարքին կրնան ազգութեամբ հայեր ալ յայտնուիլ, ընդհանուր առեւանգեալներու կարգին սուրիահայ համայնքի անդամներ տակաւին արգելափակուած մնալ, հայկական թաղամասեր առանց թիրախ ըլլալու մարդկային եւ նիւթական վնասներու ենթարկուիլ: Տէր Զօրի եկեղեցին անգամ վնասուած ըլլալ` շրջակայքի մէջ արձանագրուող բախումներուն հետեւանքով:
Սակայն, թուրքերու ներգրաւուածութեան տարողութիւնը եւ հիմա ալ ազրպէյճանցի զինեալներուն բախումներուն ենթադրեալ աշխուժ մասնակցութիւնը հայաշատ քաղաքի շրջակայքը հայկական կողմին համար հակառակորդներու հետ առնչուած գործընթացներուն հետ հաշուի նստելու բազմաթիւ պատճառներ կը յուշեն: Նախ եւ առաջ պետութեան համար, որովհետեւ դիմացը Անգարան է: Այժմ նաեւ Պաքուն:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
01.02.2023 | 15:10
01.02.2023 | 14:10
01.02.2023 | 13:10
01.02.2023 | 12:10
01.02.2023 | 11:10
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
30.01.2023 | 15:10
30.01.2023 | 14:10
30.01.2023 | 12:10
30.01.2023 | 12:00
30.01.2023 | 11:10
28.01.2023 | 15:10
28.01.2023 | 13:10
28.01.2023 | 12:10
28.01.2023 | 11:10
27.01.2023 | 15:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 13:10
27.01.2023 | 12:10
27.01.2023 | 11:10
26.01.2023 | 15:10
26.01.2023 | 14:10
26.01.2023 | 13:10
26.01.2023 | 12:10
26.01.2023 | 11:10
25.01.2023 | 15:10
25.01.2023 | 14:10
25.01.2023 | 13:10
25.01.2023 | 12:10
25.01.2023 | 11:10
24.01.2023 | 15:10
24.01.2023 | 14:10
24.01.2023 | 13:10
24.01.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.