Տղամարդիկ հրեշտակներ չեն, բայց հրեշներ էլ չեն, իհարկե: Համենայն դեպս, որոշ հատկանիշներ նրանց երբեմն դարձնում են անտանելի արարածներ:
Մասնագետներն ուսումնասիրել են, թե որ հատկանիշներն են հատկապես տհաճ գեղեցիկ սեռի համար: Կարծում ենք` մեր ընթերցող տղամարդիկ, կարդալով այս կետերը, ևս մեկ անգամ «կդիտեն իրենց կողքից» և կխուսափեն հնարավոր թերացումներից: Եվ այսպես.
1. Փնթիություն, անխնամ տեսք, անմաքրասիրություն
Տղամարդու անտարբեր վերաբերմունքը սեփական արտաքինի վերաբերյալ դուր չի գալիս ոչ մի կնոջ: Կեղտոտ գուլպաներ, «բուրող» թևատակեր, մշտական չսափրված վիճակ, տաբատներ` լայնացած ծնկամասերով… այս թերությունն ունեցող տղամարդկանց բնորոշ դրսևորումները կարելի է շարունակել երկար:
2. Անկազմակերպվածություն
Եթե կնոջ կողքին ծույլ ու անկազմակերպ մեկն է, նա մշտապես կուշանա հրավերքներից ու միջոցառումներից: Ամենապատասխանատու պահին չի լինի պահանջված տեղում ինչ-որ հիմար պատճառաբանությամբ: Մի խոսքով` նմաններն անհուսալի են ամեն ինչում:
3. Տղամարդկային եսասիրություն
Եթե երիտասարդը հյուր գնացած ժամանակ ուշադրություն չի դարձնում իր զուգընկերուհուն, այլ առանձնանալով արական մասի հետ քննարկում է նախորդ օրվա ֆուտբոլային խաղը, ակնհայտ է, որ նա իսկական եսասեր է:
4. Ալկոհոլի չարաշահում
Այս կործանարար կախվածությունը արժանանում է լիովին արդարացի մեղադրանքների կանանց կողմից: Այս դեպքում ցանկալի է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը մինչև լուրջ հարաբերություններ սկսելը ստուգի հնարավոր զուգընկերոջը ալկոհոլի հանդեպ հակվածության հարցում:
5. Ժլատություն
Նման տեսակի տղամարդը միայն հարաբերությունների նախնական «շոկոլադային» ժամանակաշրջանում է ջանքեր թափում շռայլ երևալ, ցույց տալ, որ ոչինչ չի խնայում ընկերուհու համար: Իսկ երբ հարաբերությունները կայուն բնույթ են ստանում, ավելորդ կոպեկ «կորզելը» սեփական կարիքների համար բազմաթիվ կանանց համար դառնում է սխրանքի պես մի բան:
6. Խանդոտություն
Այս հատկանիշը բնորոշ է շատերին, եթե ոչ` բոլոր տղամարդկանց: Բայց երբեմն հանդիպում են «եզակի նմուշներ»: Նմանները սիրելիին տեռորի են ենթարկում յուրաքանչյուր անսպասելի զանգի, աշխատանքից փոքր-ինչ ուշանալու, որևէ երեկոյի ժամանակ որևէ տղամարդու հետ փոքր-ինչ երկար շփվելու համար: Ապրելը մշտական կասկածի տակ ամենևին հեշտ զբաղմունքներից չէ:
7. Խոստումների դրժում
Ինչպես ցույց է տալիս կյանքը, հանրահայտ «Տղամարդն ասաց, տղամարդն արեց» արտահայտությունը առօրյայում այդքան էլ չի գործում: Ասում են, չեն իրականացնում, ավելի ուշ նույնիսկ փորձում են հրաժարվել տված խոստումից: Սեփական խոսքերից հրաժավելը, խոստումները չպահպանելը, ըստ էության, պատիվ չի բերում ոչ մի մարդու, առավել ևս` տղամարդու:
8. Իշխելու ձգտում
Բավականին երկար ժամանակ մարդկային քաղաքակրթությունը կառուցված է եղել այնպես, որ գլխավոր դերը միշտ և ամեն ինչում պատկանել է տղամարդկանց: Նրանք որսացել են, պատերազմել, ապրուստ վաստակել և ինչ-որ պահի չեն գիտակցել այն միտքը, որ իրենց գործառույթներից շատերը ոչ պակաս հաջողությամբ կարող են իրականացնել նաև կանայք: Հենց դրանով է պայմանավորված փաստը, որ տղամարդիկ բուռն դժգոհությամբ են ընդունում կանանց` որոշում կայացնելու իավունքը:
9. Գռեհկություն
Նման մարդիկ աչքի են ընկնում լկտի ու հոռի պահվածքով. մշտական հայհոյանքներ, այլանդակ արտահայտություններ, ցինիկ հումոր և գետնին անընդմեջ թքելու սովորություն… Պատկերը զզվելի է, բայց բնավ ոչ եզակի:
10. «Արական արժանապատվությունը» քորելու սովորություն
Որոշ տղամարդիկ սովորություն ունեն տեղից ելնելով ավանդական դարձած շարժումով քորել համապատասխան օրգանը: Առաջին հայացքից սա անմեղ թերություն է թվում, բայց այն վանում է և կարող է հիասթափեցնել իրեն հարգող յուրաքանչյուր կնոջ:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.