ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետության մայրաքաղաք Տալլինում: Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է “Եվրամիության ռազմավարությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում և ոլորտային իրավական ու տնտեսական հիմնահարցերը, ներառյալ` անվճարունակությունը” թեմայով միջազգային գիտաժողովին։
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը գիտաժողովի ընթացքում հանդես է եկել ելույթով` “Կատարողական վարույթը և սնանկությունը. հիշյալ գործընթացների փոխհարաբերակցության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում ” թեմայով:
Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության անունից Միհրան Պողոսյանը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին և նշել, որ գիտաժողովը լավ հնարավորություն է դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտում միջազգային փորձի փոխանակման և ծառայությունների գործունեության զարգացման հնարավոր ուղիների նախանշման առումով: Այդ համատեքստում, նա, մասնավորապես, ընդգծել է. “Կատարողական և սնանկության վարույթների փոխհարաբերակցության հարցերը Հայաստանում արդիական են` հաշվի առնելով վերջին մեկ—երկու տարում հենց այդ խնդիրների վերաբերյալ ընդունված և դեռևս սպասվող օրենսդրական փոփոխությունները”:
Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության` ոլորտին վերաբերող օրենսդրության առանձնահատկությունները` Միհրան Պողոսյանը առանձնացրել է կատարողական և սնանկության վարույթների հարաբերակցության երկու հիմնական ուղղություն. առաջին՝ պարտապանի անվճարունակության հատկանիշների բացահայտում կատարողական վարույթում և սնանկության վարույթի հարուցման նախադրյալների ստեղծում, երկրորդ՝ կատարողական վարույթից «անկախ» սնանկության վարույթի հարուցում և դրա ազդեցությունը կատարողական վարույթի վրա: Այնուհետև անդրադարձ է արվել այդ ուղղություններից յուրաքանչյուրին:
Ամփոփելով իր ելույթը և վկայակոչելով Հայաստանում ոլորտի բարեփոխումներին միտված քալերը՝ Միհրանը Պողոսյանը, մասնավորապես, կարևորել է արտասահմանյան գործընկերների փորձը և փորձի փոխանակման առումով միմյանց հետ առավել ամուր կապեր ձևավորելուն ուղղված համապատասխան քայլերի ձեռնարկումը:
Գիտաժողովին, որի մասնակիցների թվում են Շվեդիան, ֆինլանդիան, Նորվեգիան, Դանիան, Լատվիան, Լիտվան, Սլովակիան, Գերմանիան, Մոլդովան, ինչպես նաև Դատական կատարողների միջազգային միությունը, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պատվիրակությունը մասնակցել է Էստոնիայի Դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի հրավերով:
Մամուլի քարտուղար
- 15:10Իրանի բախումն Ադրբեջանի հետ ազդում է Ռուսաստանի շահերի վրա
- 14:10Ադրբեջանը պարծենում է, թե ինչպես իրեն չի կարող կանգնեցնել անգամ ՄԻԵԴ-ի որոշումը. Կոնստանտինոս Սալոնիտիսը՝ ՄԱԿ-ի դատարանում
- 13:10Իրանի խորհրդարանի խոսնակը Բաքվին կոչ է արել «էմոցիոնալ» որոշումներ չընդունել՝ դեսպանատան վրա հարձակման հետ կապված
- 12:10Հայաստանը Լեռնային Ղարաբաղում չունի զորք և չի տեղափոխել զենք և ականներ. Ռուբեն Ռուբինյան. «Ազատություն»
- 11:10Ո ՞ ւմ դեմ է պատրաստվում պատերազմել Ադրբեջանը՝ Հայաստանի ՞, Իրանի ՞, թե ՞Ռուսաստանի
- 15:10Կարո՞ղ են ԵՄ դիտորդները կանխել Ադրբեջանի հարձակումը, ինչո՞ւ է ՌԴ-ն կոշտ արձագանքում․ «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ»
- 14:10Իրան-Իսրայել պայքարի թեժացման փուլ է գնում է․ ի՞նչ կապ ունի Ադրբեջանը
- 12:10ԱՄՆ-ն Ադրբեջանի դեմ երբեք պատժամիջոց չի կիրառելու. Սուրեն Սարգսյան
- 12:00Մոսկվայում արգելել են Նժդեհ պարախմբի համերգը. համերգից առաջ հայտարարել են՝ համերգասրահում ական կա տեղադրված. Գինոսյան
- 11:10Թուրքերը նախազգուշացրել են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում «այլատյացության եւ ռասիստական հարձակումների» մասին
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
30.01.2023 | 15:10
30.01.2023 | 14:10
30.01.2023 | 12:10
30.01.2023 | 12:00
30.01.2023 | 11:10
28.01.2023 | 15:10
28.01.2023 | 13:10
28.01.2023 | 12:10
28.01.2023 | 11:10
27.01.2023 | 15:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 13:10
27.01.2023 | 12:10
27.01.2023 | 11:10
26.01.2023 | 15:10
26.01.2023 | 14:10
26.01.2023 | 13:10
26.01.2023 | 12:10
26.01.2023 | 11:10
25.01.2023 | 15:10
25.01.2023 | 14:10
25.01.2023 | 13:10
25.01.2023 | 12:10
25.01.2023 | 11:10
24.01.2023 | 15:10
24.01.2023 | 14:10
24.01.2023 | 13:10
24.01.2023 | 12:10
24.01.2023 | 11:10
23.01.2023 | 15:10
23.01.2023 | 14:10
23.01.2023 | 13:10
23.01.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.