Այսօր, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դրամատուրգների միության նախագահ Մոհամմադ Ամիր Յարահմադիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են գրողներ, քննադատներ, դրամատուրգներ, լրագրողներ, թարգմանիչներ: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանն ու միության անդամներ:
Ողջունելով հյուրերին, նախարար Հասմիկ Պողոսյանը նշել է, որ հայ-իրանական մշակութային հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և անդրադարձել երկու երկրներում իրականացված համատեղ գրական-մշակութային ծրագրերին, մասնավորապես` գրական-թարգմանական նախագծերին, որոնք նպաստել են «Հայաստան-Իրան. գրական կամուրջներ» ծրագրի ստեղծանը և ապահովել ամուր հարթակ գրողների, դրամատուրգների փոխայցելությունների և գրական ծրագրերի իրականացման համար: Հայ-իրանական գրական կապերի հարուստ փորձի արդյունքում հրատարակվել են շուրջ չորս տասնյակ գրքեր, իրականացվել՝ դրամատուրգիական ստեղծագործությունների թարգմանություններ: Այս համատեքստում, հայաստանյան կողմը 2012 թ. պետական պատվերով հրատարակել է «Արդի իրանական դրամատուրգիա» գիրքը, որի մեջ տեղ են գտել իրանցի ժամանակակից տասը դրամատուրգների ստեղծագործություններ, որոնցում արծարծվում են տարբեր խնդիրներ, մշակութային բազմազան խաչաձևումներ և տարատեսակ գեղագիտական սկզբունքներ: Խոսելով հայ-իրանական գրական-թարգմանական դաշտի զարգացման մասին, նախարարն ընդգծել է, որ այս ուղղությամբ ունեցած ձեռքբերումները պետք է դնել գործնական հիմքերի վրա, որպեսզի թարգմանված դրամատուրգիական գործերն ունենան իրենց արժանի շարունակությունը թատրոնում և կինոյում:
Զրույցի ընթացքում, նախարարն առանձնակի խոսել է երկու երկրների հրատարակիչների համատեղ ձեռնարկների շուրջ, որի արդյունքում Իրանում գործող և տարածաշրջանային թարգմանական նախագծեր իրականացնող «Աֆրազ» և Հայաստանի «Ապոլլոն» հրատարակչությունները առաջիկայում կհրատարակեն «Արդի հայ պոեզիա» ժողովածուն, որում ներառված են ՀՀ նախագահի և պետական այլ մրցանակների արժանացած 12 հայ ժամանակակից գրողներ` Հրաչյա Թամրազյանի, Արտեմ Հարությունյանի, Դավիթ Հովհաննեսի, Հակոբ Մովսեսի և այլոց ստեղծագործությունները: Գիրքը կտպագրվի պետպատվերի շրջանակներում:
Հանդիպման վերջում Իրանի դրամատուրգների միության նախագահ Մոհամմադ Ամիր Յարահմադին շնորհակալություն է հայտնել նախարար Հասմիկ Պողոսյանին ջերմ ընդունելության, հայ-իրանական գրական- մշակութային ձեռնարկներին մշտապես գործուն աջակցություն ցուցաբերելու համար, ինչը նպաստում է երկու բազմադարյա հարևանների գրական- մշակութային երկխոսությանը:
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.