Հրանտ Դինքին Հայաստանում ճանաչեցին իր մահից հետո, սակայն ճիշտ չճանաչեցին. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայում լույս տեսնող «Ակօս» թերթի նախկին աշխատակից, Հրանտ Դինքի ընկեր Տիրան Լոքմագյոզյանը:
«Նրան չսպանեցին Թուրքիայում որպես հայ ազգայնականի, ինչպես մտածում են Հայաստանում: Եթե նա լիներ այդպիսին, ապա նա կապրեր, քանի որ Թուրքիային միշտ պետք են ներքին և արտաքին թշնամիներ, և իրականում Թուրքիան օգտագործում է այդ թշնամիներին իր քաղաքական շահերի համար»,-նշել է Լոքմագյոզյանն ու ավելացրել, որ Դինքը խոսում էր որպես հայ, բայց Թուրքիայի քաղաքացի. ինքը երրորդ ուղի էր բացել: Մարդիկ հասկացան, որ նա մի ուրիշ բան է ասում, և իզուր չէ, որ իր թաղմանը թուրք ազգայնականներ էին ներկա:
Տիրան Լոքմագյոզյանի խոսքով, Հրանտ Դինքի սպանության իրական մեղավորները չբացահայտվեցին, և այս փաստը ցույց է տալիս, որ դատարանն այդքան էլ ազատ չէր իր գործունեության մեջ: Ըստ նրա, մարդասպանն ավելի թեթև պատիժ ստացավ, քան սպանության պատվիրատուն, ով զենք էր տվել նրան ու հուշել սպանել:
Դինքի ընկերը Հրանտ Դինքի կյանքը, գործունեությունն ու մահը նմանեցրել է հայ մեծ գրող, Թուրքիայի խորհրդարանի երբեմնի պատգամավոր Գրիգոր Զոհրապի կյանքին, գործունեությանն և մահվանը:
«Գրիգոր Զոհրապը մի հայ էր, որ պառլամենտում ու դրսում ազատ խոսում էր, թե՛ որպես հայ, թե՛ որպես Թուրքիայի քաղաքացի: Նույն մտածմունքներն ուներ Հրանտը: Նրանք երկուսն էլ մտածում էին, որ եթե Թուրքիան մարդավայել պետություն լիներ, այն ժամանակ հայերն էլ հանգիստ կապրեին, և հայ-թուրքական հարաբերությունները կլավանային: Բայց երկուսի ավարտն էլ նույնը եղավ.100 տարի առաջ ունեինք Գրիգոր Զոհրապ, 100 տարի հետո ունեցանք Հրանտ Դինք»,- նշել է նա, ընգծելով, որ երրորդ Հրանտ կամ Զոհրապ, երևի, կունենանք մի հարյուր տարի հետո:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.