ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Երեկ Հ1 հեռուստատեսությանը հարցազրույց է տվել ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը, որը Սիվիլիթաս հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործի քննիչն է։
Հարցազրույցից կրկին ակնհայտ դարձավ գործի սնանկությունը: Ամբողջ հարցազրույցի ընթացքում Համբարձումյանը, մի կողմ դնելով իր մասնագիտական պատասխանատվությունը, փորձում էր լայն լսարանին մատուցել այլ իրականություն՝ աղավաղելով փաստերը, ներկայացնելով ընտրովի և ոչ ամբողջական տեղեկատվություն: Անընդունելի է, որ քրեական գործի վարույթն իրականացնող քննիչին ստիպում են շեղվել իր մասնագիտական գործունեությունից և զբաղվել հանրային արշավով:
Սիվիլիթաս հիմնադրամի խորհուրդը վերահաստատում է, որ այն ժամանակահատվածում, երբ Հիմնադրամի համար Հանթսմանների տրամադրած գումարի մասը եղել է Վարդան Օսկանյանի անձնական հաշվեհամարի վրա՝ այն Հիմնադրամին ըստ անհրաժեշտության իր հայեցողությամբ տրամադրելու համար, Խորհուրդը տեղյակ է եղել այդ գումարի գոյության և շարժերի մասին:Գումարների տրամադրման հետ կապված Խորհուրդը երբևէ խնդիր չի ունեցել, երբ Հիմնադրամի կանոնադրական նպատակների իրականացման համար եղել է դրանց կարիքը:
Քրեական գործը հարուցելու պահի դրությամբ (2012թ. մայիսի 25) այդ գումարների շուրջ 1/3-ը Սիվիլիթասի խնդրանքով Վարդան Օսկանյանի անձնական հաշվեհամարից արդեն փոխանցվել էր Սիվիլիթաս հիմնադրամի հաշվեհամարին, իսկ մնացած գումարները՝ ավանդից գոյացած տոկոսներով, եղել են Վարդան Օսկանյանի տրամադրության տակ:
Եթե դեռ կա որևէ մեկը, որը կասկածում է, որ այս ամենը քաղաքական պատվեր չէ, ցանկանում ենք հայտնել՝ հետապնդումը Վարդան Օսկանյանի անձի և Սիվիլիթաս հիմնադրամի նկատմամբ սկսվել է 2009 թվականից: Մինչ այսօր մենք այս մասին չենք բարձրաձայնել, որովհետև, ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, չենք ցանկացել, որ երկրի նկատմամբ բացասական ընկալումները խորանան: Այսօր, սակայն, երբ իշխանությունների գործողություններն արդեն անցել են բոլոր տեսակի սահմանները, մենք ստիպված ենք նշել հետապնդման դեպքերից մի քանիսը.
1. 2009 թ. Հիմնադրամի առաջին նվիրատուներից մեկը ենթարկվեց իշխանությունների անմիջական ազդեցություններին, նրան համոզեցին հրաժարվել Սիվիլիթասին տված իր լուրջ նվիրատվությունից:
2. 2009 թ. Վարդան Օսկանյանն ընտրվել էր Հայաստանի առևտրային բանկերից մեկի խորհրդի անդամ: Բանկի մեծամասնական բաժնետերերին սնանկացման սպառնալիքով ստիպեցին Վարդան Օսկանյանին հանել խորհրդի անդամությունից:
3. 2009թ. վերջին, երբ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացն ամենաակտիվ փուլում էր, և Վարդան Օսկանյանն ու Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբանները այդ արձանագրությունների բովանդակության ընդդիմախոսն էին, Հիմնադրամը Շվեյցարիայի կառավարության միջոցներով Մեղրիի տարածաշրջանի Շվանիձոր և Ալվանք գյուղերում իրականացնում էր ջրամատակարարման ծրագիր՝ 240 000 դոլար արժողությամբ: Այդ ժամանակ Հայաստանի իշխանությունների անմիջական միջամտությամբ Շվեյցարիան դադարեցրեց ծրագրի ֆինանսավորումը: Հիմնադրամը և նրա հիմնադիրը առանձին գրություններ ստացան Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարից: Սիվիլիթասը, բնականաբար, վերադարձրեց շվեյցարական գումարի մնացորդները, և դրանով ավարտվեցին Շվեյցարիայի հետ Հիմնադրամի հաջորդ հեռանկարային ծրագրերը, որոնցից օգտվելու էին Հայաստանի սահմանամերձ գյուղերը:
4. Հետապնդումները դրսևորվում են նաև Հիմնադրամի շարքային աշխատակիցների նկատմամբ: Բացի նրանից, որ Սիվիլիթաս հիմնադրամի որոշ աշխատակիցների քաղաքացիական հագուստով որոշ անձինք հետևել են մինչև տուն և գրասենյակ, Երևանի տարբեր բուհերում դասավանդող Հիմնադրամի երեք աշխատակիցներ այս ուսումնական տարվա սկզբից այլևս չեն հրավիրվել դասավանդելու և նրանց հետ աշխատանքային նոր պայմանագրեր չեն կնքվել, ինչը նախկինում արվել է որպես կանոն: Այսպես, Երևանի պետական համալսարանը, առանց որևէ բացատրության, այս տարի պայմանագիր չի կնքել հայտնի լրագրող Թաթուլ Հակոբյանի հետ, որը տարիներ շարունակ դասավանդել է ժուռնալիստիկայի ֆակուլտետում: ԵՊՀ-ն, ինչպես նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանը նոր աշխատանքային պայմանագրեր չեն կնքել հիմնադրամի մեկ այլ աշխատակցի՝ Լիլիկ Ստեփանյանի հետ, որն այդ բուհերում հեռուստալրագրության դասընթացներ էր վարում: Նույնը տեղի է ունեցել անգամ մասնավոր բուհի պարագայում. Ամերիկյան հումանիտար համալսարանը առանց որևէ բացատրության աշխատանքային պայմանագիրը չի երկարաձգել Սիվիլիթաս հիմնադրամի աշխատակից Ալբերտ Մանասերյանի հետ:
Այսքան տարօրինակ «զուգադիպություններ» չեն կարող լինել: Սիվիլիթաս հիմնադրամի խորհուրդը պահանջում է վերջ տալ Հիմնադրամի, նրա հիմնադրի և աշխատակիցների նկատմամբ հետապնդումներին և անհանդուրժողականությանը»:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.