Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Թեմական ներկայացուցչական չորրորդ ժողովը, որին մասնակցում են Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչներ, Ամենայն Հայոց Կաթողիկոսության Հայաստանի և Սփյուռքի երեսուներկու թեմերի առաջնորդներ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ և Հայրապետական պատվիրակությունների ու թեմերի աշխարհական ներկայացուցիչներ: Յոթանասուն մասնակիցներ երեք օրերի ընթացքում կքննարկեն եկեղեցական և ազգային կյանքին վերաբերող զանազան խնդիրներ:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո ժողովականներին ողջունեց Թեմական ներկայացուցչական ժողովի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը` անդրադառնալով ժողովի կարևորությանն ու նպատակներին և հրավիրելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին հայրապետական իր պատգամն ուղղել ժողովին:
Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց հավաքի մասնակիցներին, որ նախանձախնդիր ու պատրաստակամ հոգով համախմբվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Վեհափառ Հայրապետը աղոթքով հիշեց ի Տերն հանգուցյալ Երուսաղեմի Հայոց Ամենապատիվ Պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին և Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի Հայրապետական Պատվիրակ, Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի Հայոց Առաջնորդ Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանին` հայցելով, որ Ողորմած Աստված երկնային երանության մեջ ընդունի նրանց հոգիները և Սուրբ Հոգու շնորհների ներքո պահպանի Հայոց Եկեղեցին:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց Թեմական ներկայացուցչական հերթական ժողովը, որը քննության պետք է առնի և բարվոք լուծման առաջնորդի եկեղեցական կյանքում առկա հարցերն ու խնդիրները` ի նպաստ Եկեղեցու տիրավանդ առաքելության զորացման: «Իրողություն է, որ եկեղեցական և ազգային մեր կյանքն այսօր ի սփյուռս աշխարհի դարձել է առավել փոխշաղկապված, քան տասը կամ նույնիսկ հինգ տարի առաջ էր: Ազատ և անկախ մեր պետականության պայմաններում շարունակ զորանում են Հայրենիք և Սփյուռք կապերը, արդյունավորվում համատեղ ծրագրերն ու միջոցառումները, ինչը նաև ենթադրում է, որ առավել դյուրին պիտի լինեն մեզ հուզող հարցերի և մեր առջև կանգնած հրամայականների կարգավորումները», — ասաց Վեհափառ Հայրապետը:
Անդրադառնալով եկեղեցական կյանքում նշմարելի բարեփոխումներին ու դրական տեղաշարժերին` Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ հարկ է բարեպատեհ ժամանակը ծառայեցնել իր նպատակին: «Ժամանակն է, որ մեր եկեղեցական կյանքը մի նոր որակ ձեռք բերի` խարսխված եկեղեցական-կանոնական հիմքերի վրա, առաջնորդվելով կառուցվածքային և կազմակերպական հստակ մոտեցումներով ու դրույթներով: ժամանակն է իրականացնել կանոնական, ծիսական և վարչական բարեկարգությունները, որոշակիացնել և բանաձևել մեր օրերում բարձրացող հարցադրումների վերաբերյալ Հայ Եկեղեցու դիրքորոշումները, որպեսզի առավել արդյունավետ լինի մեր Եկեղեցու առաքելությունը և շարունակ աճող ու զարգացող` հավատավոր մեր զավակների հոգևոր կյանքը: Եկեղեցական և ազգային մեր կյանքի դրական զարգացումների ու ձեռքբերումների կողքին վճիռներ պահանջող շատ հրամայականներ ու մարտահրավերներ ունենք: Հայրենիքում և Սփյուռքի որոշ թեմերում լիովին կազմակերպված չեն ծխական համայնքները: Շատ համայնքներ, հատկապես եվրոպական երկրներում, որոնք առաջացել են մեր ժողովրդի տեղաշարժերի արդյունքում, չունեն կանոնադրություն, մնայուն քահանաներ, աղոթատեղիներ: Հայրենիքում նույնպես աղոթատեղիներ և մնայուն քահանաներ չունեն քաղաքային և գյուղական բազմաթիվ համայնքներ, իսկ մեծ թվով վանքեր ու սրբատեղիներ կարիք ունեն հիմնանորոգման: Այցելու հոգևորականի սպասավորությունը, որքան և ջանք ներդրվի, չի ապահովում ցանկալի արդյունք: Սփյուռքի համայնքներում շարունակում են օրախնդիր մնալ ազգային ինքնության, հայոց լեզվի ու հայկական դպրոցների պահպանության հրամայականները: Խնդիր ունենք երիտասարդությանը ավելիով ներգրավելու եկեղեցական ու ազգային կյանքի մեջ: Այսօր համընդհանուր աշխարհիկացման պայմաններում նահանջում է հոգևորի կարևորության գիտակցումը, բազում հավատացյալներ կապված են մնում եկեղեցուն ավելի ավանդույթի ուժով, քան` կրոնական խորը ապրումով ու գիտակցումով: Հայաստանում և Արցախում Ժողովուրդը ապրում է շարունակվող շրջափակման և պատերազմի վերսկսման վտանգի պայմաններում` դիմակայելով տնտեսական և սոցիալական լուրջ դժվարությունների, ինչպիսիք են աղքատությունը, գործազրկությունը, արդյունքում և` արտագաղթը: Օգտվելով ժողովրդի նեղյալ վիճակից, հոգեորսություն են իրականացնում աղանդավորական կազմակերպությունները», — նշեց Նորին Սրբությունը` շեշտելով, որ այս մարտահրավերներին պատասխաններ որոնելու նպատակին է կոչված Թեմական ներկայացուցչական ժողովը:
Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրատապ նկատեց սիրիահայությանն օգնելու հարցը: «Այսօր համայն մեր ժողովրդի հայացքը տագնապով ուղղված է դեպի Սիրիա, որտեղ պատերազմական իրավիճակի բոլոր դժվարությունները կրում է նաև հայ համայնքը: Սիրիաբնակ Մեր զավակները կարիք ունեն շտապ և մեծ օգնության ու սատարումի», — ասաց Նորին Սրբությունը` տեղեկացնելով, որ Մայր Աթոռի կողմից Դամասկոսի հայոց թեմին արդեն փոխանցվել է 200.000 ԱՄՆ դոլար և հույս հայտնելով, որ առաջիկային թեմերից ակնկալվող օժանդակությամբ Մայր Աթոռը կկարողանա ավելի մեծ գումար փոխանցել` սիրիահայության կարիքները հոգալու համար:
Ժողովի օրակարգային հարցերից է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպումը: «Տարելիցն առանձնահատուկ է, և այն պիտի ոգեկոչենք առանձնահատուկ հնչեղությամբ` հանգրվան դարձնելով մեր արդար դատի հաղթանակի ճանապարհին: Այսօր աշխարհի տարբեր պետություններ, միջազգային կազմակերպություններ, Քույր եկեղեցիներ` առաջնորդվելով ճշմարտության և արդարության սկզբունքներով` ճանաչել և դատապարտել են Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը: Բարեհույս այս ընթացքը զորացնում է մեր ժողովրդի լավատեսությունը, որ այն կգտնի համընդհանուր դատապարտում: …100-ամյա տարելիցը առիթ է նաև հոգևոր և ազգային մեր կյանքի զորացման, հերոսական մաքառումով ու ջանքերով վերածնված մեր կյանքի արժևորման և լուսավոր գալիքի հույսերի ամրապնդման, որոնց նույնպես պիտի ուղղված լինեն նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները», — ընդգծեց Նորին Սրբությունը` տեղեկացնելով, որ 100-ամյակին նվիրված Հայոց Եկեղեցու միջոցառումները համադրելու և կազմակերպելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով` Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ատենապետությամբ: Նորին Սրբությունը հորդորեց թեմական ներկայացուցիչներին համագործակցել հանձնաժողովի հետ, որպեսզի համայն մեր ժողովրդի և հայրենի պետության հետ Հայոց Եկեղեցին ամբողջական տարողությամբ հիշատակի 100-ամյա տարելիցը Հայոց ցեղասպանության:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից համատեղ կազմված Սրբադասման և Ծիսական հանձնաժողովների կատարած աշխատանքներին, որոնց ներկայացվելու են Եպիսկոպոսաց ժողովի քննարկման: Սրբադասման հանձնաժողովն աշխատանքներ է իրականացրել սրբադասման սկզբունքների, կանոնի և ծեսի մշակման ուղղությամբ և ուսումնասիրել ցեղասպանության նահատակների սրբադասման խնդիրը: Ծիսական հանձնաժողովը կատարել է մկրտության ծեսի կանոնի մշակման աշխատանքը, ինչը հնարավորություն կտա, որ Եկեղեցու ծեսերն ամենուր կատարվեն առանց աղավաղումների, միակերպ ու անխաթար:
Խոսելով Եկեղեցու Սահմանադրության մշակման աշխատանքների և, ի մասնավորի, 2009 թ. թեմական ներկայացուցչական ժողովին ընդունված թեմական կանոնադրության ուղենիշի գործադրության մասին` Նորին Սրբությունը նշեց, որ թեմական տիպային կանոնադրության ուղենիշը թեմական ներկայացուցչական ժողովի կողմից մշակվել և թեմերին գործադրության է հրահանգվել եկեղեցական մեր կյանքը կանոնական հիմքերով կառուցելու, միասնական սկզբունքներով առավել ամուր կազմակերպելու, մեր սրբազան ավանդությամբ մեր Եկեղեցին զորացնելու նպատակով: Գարեգին Բ Հայրապետն անհրաժեշտ նկատեց նաև ձեռնամուխ լինել Սահմանադրության մյուս, ի մասնավորի` Ազգային եկեղեցական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի, Եպիսկոպոսաց ժողովի և Թեմական ներկայացուցչական ժողովի գլուխների մշակմանը, որպեսզի առանձին բաժինների մշակումով ամբողջանա Եկեղեցու Սահմանադրությունը:
Վեհափառ Հայրապետի խոսքում անդրադարձ եղավ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների և աշխարհասփյուռ թեմերի անխոչընդոտ և անկաշկանդ առնչություններին, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հետ գործակցային հարաբերություններին:
Վերջում արդյունավոր աշխատանք մաղթելով ժողովին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց աննվազ ջանքերով գործել` իրականացնելու անհրաժեշտ բարեկարգությունները, որպեսզի Եկեղեցին առավել արդյունավոր իրագործի տիրավանդ իր առաքելությունը և դյուրին կերպով կարողանա դիմագրավել դժվարություններին ու փորձություններին, որոնց առավել չափով ենթակա է աշխարհասփյուռ հայ ժողովուրդը:
Ժողովի բացմանը հետևեց դիվանի և հաշվիչ հանձնախմբի ընտրությունը: Քվեարկության արդյունքում ժողովի ատենապետերի պաշտոնը ստանձնեցին ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, փոխատենապետեր ընտրվեցին տիար Պատրիս Ջոլոլյանը (Ֆրանսիայի հայոց թեմ) և Ռաֆֆի Հովհաննիսյանը (ԱՄՆ Արևելյան հայոց թեմ):
- 15:10Իրանի բախումն Ադրբեջանի հետ ազդում է Ռուսաստանի շահերի վրա
- 14:10Ադրբեջանը պարծենում է, թե ինչպես իրեն չի կարող կանգնեցնել անգամ ՄԻԵԴ-ի որոշումը. Կոնստանտինոս Սալոնիտիսը՝ ՄԱԿ-ի դատարանում
- 13:10Իրանի խորհրդարանի խոսնակը Բաքվին կոչ է արել «էմոցիոնալ» որոշումներ չընդունել՝ դեսպանատան վրա հարձակման հետ կապված
- 12:10Հայաստանը Լեռնային Ղարաբաղում չունի զորք և չի տեղափոխել զենք և ականներ. Ռուբեն Ռուբինյան. «Ազատություն»
- 11:10Ո ՞ ւմ դեմ է պատրաստվում պատերազմել Ադրբեջանը՝ Հայաստանի ՞, Իրանի ՞, թե ՞Ռուսաստանի
- 15:10Կարո՞ղ են ԵՄ դիտորդները կանխել Ադրբեջանի հարձակումը, ինչո՞ւ է ՌԴ-ն կոշտ արձագանքում․ «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ»
- 14:10Իրան-Իսրայել պայքարի թեժացման փուլ է գնում է․ ի՞նչ կապ ունի Ադրբեջանը
- 12:10ԱՄՆ-ն Ադրբեջանի դեմ երբեք պատժամիջոց չի կիրառելու. Սուրեն Սարգսյան
- 12:00Մոսկվայում արգելել են Նժդեհ պարախմբի համերգը. համերգից առաջ հայտարարել են՝ համերգասրահում ական կա տեղադրված. Գինոսյան
- 11:10Թուրքերը նախազգուշացրել են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում «այլատյացության եւ ռասիստական հարձակումների» մասին
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
30.01.2023 | 15:10
30.01.2023 | 14:10
30.01.2023 | 12:10
30.01.2023 | 12:00
30.01.2023 | 11:10
28.01.2023 | 15:10
28.01.2023 | 13:10
28.01.2023 | 12:10
28.01.2023 | 11:10
27.01.2023 | 15:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 13:10
27.01.2023 | 12:10
27.01.2023 | 11:10
26.01.2023 | 15:10
26.01.2023 | 14:10
26.01.2023 | 13:10
26.01.2023 | 12:10
26.01.2023 | 11:10
25.01.2023 | 15:10
25.01.2023 | 14:10
25.01.2023 | 13:10
25.01.2023 | 12:10
25.01.2023 | 11:10
24.01.2023 | 15:10
24.01.2023 | 14:10
24.01.2023 | 13:10
24.01.2023 | 12:10
24.01.2023 | 11:10
23.01.2023 | 15:10
23.01.2023 | 14:10
23.01.2023 | 13:10
23.01.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.