Հալեպում Սուրբ Գեւորգ եկեղեցու եւ հարակից ազգային կենտրոնների հրկիզումից, ինչպես նաեւ զինյալ խմբավորման կողմից հայերի առեւանգումից հետո, համատարած մտահոգությունը կենտրոնացել է սիրիահայ գործոնը թիրախավորված լինելու հավանականության վրա: Այստեղ ոչ թե այս կամ այն կողմին հստակ պատասխանատու նկատելու խնդիրն է, այլ դեպքերը անպայման պատահականության չվերագրելն ու ընդհանուր իրավիճակի մեջ արձանագրվող պատահարները առանձնացնելը:
Անտրամաբանական չէր այս մտահոգության տարածումը, մանավանդ, որ Անկարան ոչ թե սոսկ օժանդակողի, քաջալերողի եւ հովանավորի կարգավիճակում է, այլ ուղղակի ներքաշված է ներսիրիական պատերազմում:
Համակողմանի հայտարարություններ եւ մեկնաբանություններ, նույնիսկ արեւմտյան նշանավոր մամուլի վերլուծաբաններն ուղղակի շեշտում են Սիրիայի նկատմամբ Անկարայի կիրառած քաղաքականության ամլության մատնված լինելը: Սահմանակից պետությունների հետ խնդիրները վերացնելու Անկարայի կողմից պաշտոնապես հայտարարված արտաքին քաղաքականության այս առաջնային օրակարգը, այս պահի դրությամբ փաստորեն տվել է ճիշտ հակառակ արդյունքը:
Հարեւան Սիրիայի հետ ներկայիս հարաբերությունները գտնվում են թշնամական մակարդակի վրա: Ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների խզման երեւույթով: Տարածաշրջանում իր հեղինակության համար պայքար մղող Ռուսաստանի հետ ինքնաթիռների հարկադիր վայրէջքներով սկսված լարվածությունը նկատելի աստիճանաչափ նվաճել է արդեն եւ փոխադարձ հատարարությունները հատել են սպառնալիքների սահմանը: Մոսկվան, թուրք զինվորի Սիրիա մուտքը համարել է համազոր նրա` ռուսական տարածք մուտք գործելուն, պարզ դարձնելով, որ Մոսկվան չի կարող ձեռնածալ դիտել թուրքական բանակային ջոկատների ազատ գործունեությունը սիրիական տարածքում:
Միջազգային ընտանիքի կողմից որոշակի արտաքին ռազմական միջամտության մինչ այժմ անտեսանելիությունը եւ դրա զուգահեռ երեւութապես Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների մոտալուտ լինելը, ստեղծել են արեւմտյան ուժերի վճռորոշ դերակատարության շուրջ մառախուղ:
Այս պայմաններում հանգուցալուծման ներկա ճնշամիջոցները կենտրոնացել են Ռուսաստան-Թուրքիա պարանաձգության վրա: Պարզեցնելով հարցը` իշխանության պահպանումը ռուսական առաջադրանք, իշխանափոխությունը` թուրքական նպատակ: Թուրքիայի աքիլեսյան գարշապարը այս դեպքում իր դիմագրաված ներքին խնդիրներն են, որոնք անմիջականորեն կապված են Սիրիայի զարգացումների հետ: Ի տարբերություն Ռուսաստանի, որ նման խռովություններ չի դիմագրավում:
Անկախ քրդական շարժումներից եւ ալավիների հետզհետե զանգվածայնացող բողոքի ցույցերից, դիտարժան են Թուրքիայի Հանրապետության նշման օրվա հասարակական պոռթկումի դրսեւորումները, որոնք արժանացան իշխանությունների բիրտ հակազդեցությանը: Թուրքիայի Հանրապետության օրվա նշման հետևում կանգած իրականությունների վերլուծումն ու մեկնաբանությունները գրավեցին միջազգային մամուլի եւ վերլուծաբանների ուշադրությունը, որոնք Անկարայի հետագա կարգավիճակի համար, մեղմ ասած, փայլուն պատկերացումներ չունեին:
Թուրքիան ուրեմն միաժամանակ թե՛ արտաքին մակարդակի վրա եւ թե՛ ներքին դիմագրավում է շատ սուր խնդիրներ եւ, ըստ երեւույթին, այս օրերին կնախընտրի չհանկերգել իր հայտարարած արտաքին քաղաքականությունը ինքնաբնութագրող «Զրո խնդիրներ» կարգախոսը:
ժամանակի թավալումը եւ հատկապես աշխարհաքաղաքական գերտերությունների անհամաձայնությունը սիրիական հանգուցալուծման պատկերացման շուրջ համոզում են, որ Սիրիան արաբական գարնան մեկ օղակը հանդիսանալու կարելիությունից հեռու է այլեւս: Սիրիան փաստորեն ընթանում է ա՛յլ ուղղությամբ, քան այն ուղին, ուր իրար հետեւից անցան Թունիսն ու Եգիպտոսը. կամ կարող են դեռևս անցնել արաբական այլ երկրներ:
Սիրիահայությունը, հակառակ այս իրողություններին, իր կրած մարդկային եւ նյութական վնասներին, շարունակում է պաշտոնական հայտարարություններով թե իրողապես գետնի վրա հավասարակշռված մոտեցում ցուցաբերել, ներքաշվելը մերժող դիրքերից հանդես գալ, քանդման, ավերման եւ քաղաքացիական ընդհարումների ընտրանքը բացառել:
Սիրիայի քրդերն ու քրիստոնյա համայնքները այս բոլոր թոհուբոհում գրավում են տարբեր ուժերի ուշադրությունը: Ի տարբերություն այդ ազգաբնակչություններին, հայությունը միակն է, որ ունի պետություն, որ կոչված է մոտիկից հետեւելու տեղի համայնքի իրավիճակին, ապրած դժվարություններին, դիմագրաված խնդիրներին եւ առհասարակ համայնքի հավաքական անվտանգության հարցին: Խնդիրը չի վերաբերում սոսկ Հայաստան հաստատված սիրիահայերին դյուրություններ ընձեռելուն:
Մեր ակնկալելիքը Հայաստանի պետությունից վստահաբար հաշվի է առնում Անկարայի եւ Մոսկվայի ներգրավվածության չափն ու տարողությունը եւ Երեվան-Անկարա կամ Երեվան-Մոսկվա հարաբերությունների այսօրվա պատկերը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
- 11:10Թուրքիայի հայ համայնքում անհանգիստ են ԱՄՆ-ի նախազգուշացումներից
- 14:10Ադրբեջանը պարծենում է, թե ինչպես իրեն չի կարող կանգնեցնել անգամ ՄԻԵԴ-ի որոշումը. Կոնստանտինոս Սալոնիտիսը՝ ՄԱԿ-ի դատարանում
- 13:10Իրանի խորհրդարանի խոսնակը Բաքվին կոչ է արել «էմոցիոնալ» որոշումներ չընդունել՝ դեսպանատան վրա հարձակման հետ կապված
- 11:10Թուրքերը նախազգուշացրել են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում «այլատյացության եւ ռասիստական հարձակումների» մասին
- 13:10Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողի կինն 8 ամիս առաջ «մտել էր այդ շենք ու անհետացել». լրատվամիջոցներ
- 11:10Զախարովան՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների հակառուսական քվեարկության մասին․ եթե պատասխանենք ամեն ելույթի, ապա ուժ չի մնա
- 15:10Ադրբեջանը տարհանում է Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին
- 13:10Ֆիքսում ենք, որ Երևանում, առանց ՀԱՊԿ-ի առաքելության ուղղությամբ աշխատանքն իր տրամաբանական ավարտին հասցնելու, գերադասել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի. ՌԴ ԱԳՆ
- 12:10Ալիեւը փորձել է հավաստիացնել Ֆրանսիայի դեսպանին, որ Լեռնային Ղարաբաղի ոչ մի շրջափակում չկա
- 14:10Բաքուն պահանջում է շտապ փակել Մեծամորի ատոմակայանը
01.02.2023 | 11:10
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
30.01.2023 | 15:10
30.01.2023 | 14:10
30.01.2023 | 12:10
30.01.2023 | 12:00
30.01.2023 | 11:10
28.01.2023 | 15:10
28.01.2023 | 13:10
28.01.2023 | 12:10
28.01.2023 | 11:10
27.01.2023 | 15:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 13:10
27.01.2023 | 12:10
27.01.2023 | 11:10
26.01.2023 | 15:10
26.01.2023 | 14:10
26.01.2023 | 13:10
26.01.2023 | 12:10
26.01.2023 | 11:10
25.01.2023 | 15:10
25.01.2023 | 14:10
25.01.2023 | 13:10
25.01.2023 | 12:10
25.01.2023 | 11:10
24.01.2023 | 15:10
24.01.2023 | 14:10
24.01.2023 | 13:10
24.01.2023 | 12:10
24.01.2023 | 11:10
23.01.2023 | 15:10
23.01.2023 | 14:10
23.01.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.