Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել ղեկավար կազմի հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը նախարարին զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների` մասնավորապես մայրաքաղաքի Խանջյան փողոցում կիսակառույց շենքի փլուզման, Սասնա ծռեր փողոցի նորակառույց շենքում վերելակի անկման դեպքերին և մեր կողմից ձեռնարկված միջոցառումների մասին։
Անդրադառնալով վերոնշյալ պատահարներին` ԱԻ նախարար Ա. Երիցյանը նշեց.
— Ոչ միայն կիսակառույցի փլուզման և վերելակի հետ կապված դեպքերի, այլև Սյունիքի մարզում կայծակի հետևանքով ավտոմատ կանգնած «ՏաԹևեր» ճոպանուղու ուղևորների տարհանման ժամանակ մեր փրկարարների օպերատիվ և բարձր պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ բազմաթիվ մարդկանց կյանքեր են փրկվել։ Փլուզման վայրում լինելով` անձամբ եմ տեսել նրանց հերոսական աշխատանքը և հանձնարարում եմ խրախուսման ներկայացնել նշված դեպքերի արձագանքմանը մասնակցող փրկարարներին։
Խորհրդակցությանը ՓԾ տնօրենը զեկուցեց նաև, որ նախապատրաստվում է Երևանում ուժեղ երկրաշարժի սցենարով մեծ ուսումնավարժանք, որը տեղի կունենա նոյեմբերի վերջին։ Ինչ վերաբերում է անցած շաբաթ Հայաստանում առաքելությամբ գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագիտական խմբի աշխատանքներին, ապա Ս. Ազարյանը նշեց, որ ԱԷՄԳ փորձագետների գնահատմամբ` Հայաստանում գործում է ՀԱԷԿ-ի վթարի կամ դրա սպառնալիքի դեպքում արձագանքման լավ համակարգ և շեշտել են վերջին երկու տարիներին ԱԻՆ զգալի առաջընթացը։ՍՊԱԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը, զեկուցելով շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին` հայտնեց, որ Սյունիքի մարզում աշխատանքներն ավարտելուց հետո մեր ֆրանսիացի գործընկերների աջակցությամբ սեյսմիկ աղմուկը գրանցող փորձնական կայաններ են տեղադրվել նաև հանրապետության հյուսիս-արևմտյան հատվածում (Բավրա, Ստեփանավան)։ Փորձաշրջանից հետո` հաջորդ տարվա մարտին, դրանք կփոխարինվեն մշտական կայաններով։ Այնպես որ` ՍՊԱԾ համակարգի տեխնիկական վերազինումը մեծ թափով առաջ է գնում։
ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Ն. Գրիգորյանը տեղեկացրեց, որ ամփոփվում են «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի» թեմատիկ խմբի աշխատանքները, և մոտակա օրերին արդեն կհայտարարվի նրանց աշխատանքի ընդունելու մրցույթի մասին։
ՓԾ տնօրենի տեղակալը հայտնեց նաև, որ առաջարկություններ են մշակվում ՀՀ ԱԻՆ և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության միջև համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ։
Վերջերս Ինդոնեզիայում կայացած Ասիական 5-րդ նախարարական ԱՌՆ կոնֆերանսին ՀՀ ԱԻ նախարարությունը ներկայացնում էին փոխնախարար Հ. Մխիթարյանը և ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանը։ Այնտեղ ՄԱԿ-ի աղետների նվազեցման միջազգային ռազմավարության (UNISDR) ԱՌՆ գլխավոր քարտուղարության մշտական ներկայացուցիչ Մարգարետա Վալսթորմի հետ հանդիպմանը ՀՀ ԱԻՆ ձեռքբերումների մասին պատմելուց հետո տիկին Վալսթրոմը մեծ ցանկություն է հայտնել այցելելու Հայաստան և անձամբ տեսնելու մեր նվաճումները։
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
08.02.2023 | 15:10
08.02.2023 | 14:10
08.02.2023 | 13:10
08.02.2023 | 12:10
08.02.2023 | 11:10
07.02.2023 | 15:10
07.02.2023 | 14:10
07.02.2023 | 13:10
07.02.2023 | 12:10
07.02.2023 | 11:10
06.02.2023 | 15:10
06.02.2023 | 14:10
06.02.2023 | 13:10
06.02.2023 | 12:10
06.02.2023 | 11:10
04.02.2023 | 14:10
04.02.2023 | 13:10
04.02.2023 | 12:10
04.02.2023 | 11:10
03.02.2023 | 15:10
03.02.2023 | 14:10
03.02.2023 | 13:10
03.02.2023 | 12:10
03.02.2023 | 11:10
02.02.2023 | 15:10
02.02.2023 | 14:10
02.02.2023 | 13:10
02.02.2023 | 12:10
02.02.2023 | 11:10
01.02.2023 | 15:10
01.02.2023 | 14:10
01.02.2023 | 13:10
01.02.2023 | 12:10
01.02.2023 | 11:10
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.