Ավելի շատ տեսնում ենք քաղաքական հոբբի, քան ընտրարշավ: Թվում է, թե նախագահական ընտրություններում կվերընտրվի Սերժ Սարգսյանը. Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյան:
«Հիմնականում այն պատճառով, որ գոյություն չունի կենսունակ այլընտրանք: Դա կապված է նաև ադմինիստրատիվ ռեսուրսների հետ: Ես չեմ ասում հավանում են նրան, թե՝ ոչ, բայց ես ռեալ եմ նայում իրավիճակին, և չեմ տեսնում այլ թեկնածու»,- ընդգծել է նա:
Ըստ քաղաքագետի՝ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև գոյություն ունեն իրական հակասություններ, և դա հնարավոր է հանգեցնի իրական մարտահրավերների, երբ կուսակցություններն առաջադրեն նախագահի իրենց թեկնածուներին:
« Առաջիկա նախագահական ընտրությունները, այս առումով, տարբեր կլինեն նախորդ նախագահական ընտրություններից, երբ մենք ունեինք կեղծ թեկնածուներ՝ ինչպիսին էր Արտաշես Գեղամյանը կամ անհույս թեկնածուները: Այս դեպքում մենք տեսնում ենք իրական մրցակցություն»,- ասել է Ռիչարդ Կիրակոսյանը և ավելացրել, որ, այնուամենայնիվ, ոչ մի քաղաքական արշավի ականատես չենք լինում:
Բանախոսի խոսքով, եթե անգամ ԲՀԿ-ն թեկնածու չառաջադրի, ապա հակասությունն իրական է, ապացույցն էլ՝ պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված գործն է:
Անդրադառնալով ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի հարաբերություններին, քաղաքագետը կարծիք է հայտնել, որ նրանց «պարը» միանշանակ տանգո չէ:
«Տանգոն պահանջում է երկու կողմ: Պարողներից մեկը չի ցանկանում պարել: Իրականում ավելի խորն է խնդիրը, ոչ թե պարն է խնդիրը, այլ երաժշտություն չկա: Ընդհանուր միջավայրը չի տրամադրում, և ակնհայտ է, որ նրանք իրար չեն սիրում: Ռոմանտիզմ չկա պարի մեջ: Ես երբեք չեմ կարողացել հասկանալ, թե նրանք ինչ են մտածում: Բայց մի բան ասեմ. Դավիթ Շահնազարյանը այս շարժումը սկսողներից մեկն էր, բայց նա խելացի քայլ կատարեց, որ դուրս եկավ այս գործընթացից»,- նկատել է նա:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.