Արեւելյան Բեյրութում որոտացած պայթյունից առաջացած ապահովական, քաղաքական եւ հասարակական արձագանքները հայտնաբար շարունակվելու են որոշ ժամանակի համար: Հրապարակ են նետվել քաղաքական նոր վարկածներ, կանխատեսումներ, մեկնաբանություններ եւ վերլուծություններ` դեպքերի հետագա զարգացման սցենարների եւ ընդհանրապես երկրի ապագայի մասին պատկերացումների փորձեր կատարելու ուղղությամբ:
Լրատվական այս թոհուբոհում հայկական շրջանակներից անվերջ Բեյրութ հասնող հարցադրումները կկենտրոնանան սիրիական մոդելի լիբանանականացման հավանականության վրա: Եւ այդպիսի մտավախությունը շարունակվում է ահագնանալ, հասնելու համար այնտեղ թե` լիբանանահայությունը նոր արտահոսքի եզրագծին առջեւ է կանգնած, ինչ որ առհասարակ միջին արեւելյան հայկական գաղութների ճակատագրի ճշտորոշման տեսակետից վճռական փուլ է ենթադրում:
Նախ պետք է հիշել, որ վերջին ցնցող պայթյունին անմիջապես հաջորդած ապահովական բռնկումների առիթով գերտերությունները իրենց արտաքին գերատեսչությունների ղեկավարների մակարդակով հստակ դարձրին, որ ներլիբանանյան կայունությունը պետք չէ խնդրո առարկա դարձնել: Այս չի ենթադրում անշուշտ, որ գերտերությունների կողմից կիրառելի քաղաքականությունը համահունչ է եւ հարազատ` կատարված հայտարարություններին: Այնուամենայնիվ նախանշում է, որ գեթ այս հանգրվանին աշխարհաքաղաքական ուժերի օրակարգային կիզակետը հարեւան Սիրիան է եւ նույնածավալ գործողություններ որոշ ժամանակի համար չպիտի տեղափոխվեն Լիբանան: Այլապես, հյուսիսային Լիբանանում արձանագրված սահմանափակ բնռկումները շատ արագ պիտի տարածվեին ամբողջ երկրում:
Պայթունավտանգ կարգավիճակը միշտ էլ ուղեկցել է լիբանանյան կացությանը, երբ մանավանդ բազմակողմանիորեն համոզիչ է դարձել, որ մայրիների երկիրը օտար ուժերի համար քաղաքական բաց տարրալուծարան է` փորձարկումներ կատարելու, առեւտուր անելու, հաշիվներ մաքրելու, թափանցելու եւ…ապահովական կացություններ ստեղծելու:
Համալիբանանյան ընդհանուր գիտակցության բացակայությունը` շիկացումներից հեռու մնալու, կոճակի սեղմումներով չղեկավարվելու, լարվածությունը չեզոքացնելու, հարցերը պետական համապատասխան ատյաններում երկխոսության միջոցով քննարկելու, ավելի կդյուրացնեն արտաքին կենտրոնների հեռակառավարման այս համակարգի արդյունավետ աշխատանքը:
Լիբանանահայ գործոնի ավանդական ընտրանքը` բեւեռացումների մաս չկազմելու եւ համալիբանանյան շահերը գերադասելու, միջհամայնքային համակեցության համար համայնքների իրողական ներկայացվածությունը հարգելու եւ համագործակցելու, այսօր եւս ինքն իրեն գերակա ուղղություն իբրեւ զգալի է դարձնում շատ սուր կերպով:Մանավանդ, որ եթե ոչ անմիջական հանգրվանին, այսուհանդերձ բաժանարար աշխարհաքաղաքական ալիքները միջերկրական այս ծովափը եւս հարվածելու նշաններ են ցույց տալիս` իսլամական երկու մեծ համայնքները իրար հակադրելու ճանապարհով չբացահայտված ծրագրեր իրականացնելու համար:
Արաբական գարնանային հովերի առաջացրած ալիքների հետ առնչություն ունենան դրանք թե ոչ, վտանգի անընդհատ սպառնալիքի շեշտումը այս օրերին կապվում է ռմբահարումներով քաղաքական թիրախներ հարվածելու եւ նրանց իբրեւ հետեւանք նոր իրավիճակներ հրամցնելու վերջին արարքին, որ շատ արագ լիբանանյան սահմաններից դուրս եկավ, ստացավ շրջանային-միջազգային տարողություն եւ արժանացավ աշխարահաքաղաքական կարեւորագույն կենտրոնների անմիջական արձագանքումներին:
Պարզ է, որ լիբանանյան բռնկումները կմնան սահմանափակ եւ չեն կլանի երկիրը: Հայտնապես զսպիչ գործոնները դեր ունեն այստեղ: Ըստ երեւույթին համալիբանանյան բռնկման ազդանշանը տրված չէ: Լիբանանյան երկարատեւ տագնապի փորձառությունը հուշում է, որ ինչպես զսպիչ, այնպես էլ հրահրիչ գործոններն ու հանգամանքները արտալիբանանյան կենտրոններից կախյալ են:
Դամոկլյան այս սուրը պիտի շարունակի ճոճվել լիբանանյան երկնակամարի վրա այնքան ժամանակ, որ հեռակառավարումը մերժելու համալիբանանյան կամքը չի կայանում եւ այդպիսով տեղի կտա արտալիբանանյան կենտրոնների անարգել եւ ազատ գործունեությանը` Բեյրութի քաղաքական բաց հրապարակի վրա:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխաւոր խմբագիր
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.