ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ազգային ժողովում հայտարարությունների ժամանակ մասնավորապես ասել է.
Հարգելի խորհրդարան,
Քաղաքական վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանն անշեղորեն ընթանում է ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի և ազգային անվտանգության ամրապնդման ուղղությամբ:
Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ են բարեփոխումների համապարփակ ծրագրերի մշակմանը, որի արդյունքում հնարավոր կլինի հասնել ավելի արդյունավետ կառավարման համակարգի:
Այն, որ Հայաստանը ժողովրդավարական քաղաքակրթության անբաժանելի մասն է, ևս մեկ անգամ վերահաստատեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԺԿ համաժողովին, որտեղ նշեց. «Հայաստանի Հանրապետության իշխանությունները հաստատակամ են գրանցված առաջընթացը դարձնելու հաստատուն միտում և առաջիկայում անցկացնելու ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական նախագահական ընտրություններ»:
Այս խոսքերն ապացույցն են այն բանի, որ իշխանությունների համար ամենաէականը ոչ թե ամեն գնով վերարտադրվելն է, ինչպես անարդարացիորեն նշում են ոմանք, այլ ինչպես կասեր 20-րդ դարի մեծագույն գործիչներից մեկը` Ուինսթոն Չերչիլը. «Մտածել ոչ միայն ընտրություններում հաղթելու, այլև քայլեր ձեռնարկելու սերունդների բարեկեցության ուղղությամբ»:
Հարգելի պատգամավորներ,
Ադրբեջանից հնչող ռազմատենչ հռետորաբանությանը զուգահեռ շատ կարևոր է մեր պետության ազգային անվտանգության համակարգի ամրապնդումը: Այդ իմաստով առանցքային դրական նշանակություն ունի Հայաստանի և Արցախի նախագահների գլխավորությամբ ԼՂՀ պաշտպանության բանակի զորավարժությունների անցկացումը, որը ևս մեկ անգամ վերահաստատում է հայ սպայի և զինվորի մարտական բարձր ոգու և պատրաստվածության մասին: Զորավարժությունների անցկացման վերաբերյալ ադրբեջանցիների հերթական հերթապահ հայտարարությունը չուշացավ, համաձայն որի՝ «իրենք մոտ ապագայում կազատագրեն իրենց հողերը»:
Այստեղ ակամայից հիշեցի արևելյան հայտնի ասացվածքը. «Հալվա ասելով` բերանդ չի քաղցրանա»: Ադրբեջանցիներին պարզապես մնում է դուրս գալ Արցախի Հանրապետութան օկուպացված որոշ տարածքներից և, ուշ թե շուտ, համակերպվել ԼՂՀ անկախության և միջազգային ճանաչման հետ:
Շնորհակալություն
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.