Հոկտեմբերի 22-ին Մեքսիկա այցելությամբ մեկնարկել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը լատինաամերիկյան երկրներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։
Մեխիկոյում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել իր գործընկերոջ` արտաքին հարաբերությունների քարտուղար Պատրիսիա Էսպինոսայի հետ: Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարը նշել է, որ իր երկիրը Հայաստանը դիտարկում է որպես բարեկամ երկիր և ցանկանում է ընդլայնել փոխգործակցությունը և ԱԳ նախարարի այցելությունը լավ հնարավորություն է քննարկելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու այդ ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով Մեխիկո այցելելու հրավերի համար, նախարար Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ իր այցն ու դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները պարարտ հող կստեղծեն տարբեր բնագավառներում համագործակցությունը խթանելու համար:
Հայաստանի և Մեքսիկայի արտաքին գործերի նախարարները վերահաստատել են սեպտեմբերի վերջին Նյու-Յորքում կայացած իրենց հանդիպման ընթացքում արտահայտած պատրաստակամությունը գործուն քայլեր ձեռնարկելու երկկողմ համագործակցությունը որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու վերաբերյալ, այդ առումով պայմանավորվածություն է ձեռք բերվել իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու մասին:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Մեխիկոյում ՀՀ դեսպանատան բացումը մեծապես կնպաստի հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:
Էդվարդ Նալբանդյանն ու Պատրիսիա Էսպինոսան մտքեր են փոխանակել տնտեսական համագործակցության և մշակութային փոխանակումների ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:
Հայաստանի արտգործնախարարը տարակուսանք է հայտնել անցյալ տարի Մեքսիկայի նախորդ գումարման խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրականությունը խեղաթյուրող բանաձևերի ընդունման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այդ բանաձևերը կոպտորեն հակասում են միջազգային հանրության դիրքորոշմանը, որը բազմիցս արտահայտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների կողմից, վնաս են հասցնում կարգավորման գործընթացին և տարածաշրջանային անվտանգությանը, բացասաբար են ազդում նաև հայ-մեքսիկական հարաբերությունների վրա:
Արտգործնախարարը նաև ընդգծել է, որ կիսում է մեքսիկացի մարդու իրավունքների պաշտպանների տեսակետը, որ Մեխիկոյում այսպես կոչված՝ «Խոջալուի հուշարձանի» տեղադրումը վիրավորանք է ցեղասպանությունների զոհերի հիշատակի հանդեպ, համամիտ է նաև ոչ միայն Մեքսիկայում, այլև նաև աշխարհով մեկ հնչած արձագանքներին՝ Մեքսիկայի մայրաքաղաքում Ադրբեջանի նախկին նախագահի արձանի տեղադրման կապակցությամբ: Նախարար Պատրիսիա Էսպինոսան բացատրություններ և պարզաբանումներ տվեց այս կապակցությամբ՝ նշելով, որ այդ ամենը բացասական արձագանք է ստացել Մեքսիկայի հանրային կարծիքի կողմից:
Նախարար Նալբանդյանն իր մեքսիկացի գործընկերոջը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը՝ ընդգծելով, որ չնայած Հայաստանի և ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ միջազգային հանրության, հարցի խաղաղ լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի, Ադրբեջանի ղեկավարությունն իր ապակառուցողական, սադրիչ և տարրական բանականությանը հակասող քայլերով ամեն ինչ անում է բանակցությունները փակուղի մտցնելու և տապալելու համար:
Այս ենթատեքստում Պատրիսիա Էսպինոսան վերահաստատել է Մեքսիկայի կառավարության լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացված առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնահարցը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ:
Բանակցությունների օրակարգում են եղել նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերը:
Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Պատրիսիա Էսպինոսան ստորագրել են «Արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ հուշագիրը»:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպելով Մեքսիկայի Սենատի անդամներին, նշել է, որ այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսաներորդ տարեդարձը, սակայն ամեն ինչ չէ, որ արվել է հարաբերությունները զարգացնելու համար, եղել են նաև քայլեր, որոնք վնաս են հասցրել հարաբերություններին: «Վնաս հասցրած քայլեր ասելով, ես ի նկատի ունեմ Մեքսիկայի նախորդ գումարման Սենատում և Պատգամավորների պալատում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևերը, որոնք հակասում են միջազգային հանրության դիրքորոշումներին և խրախուսում Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքն ու ագրեսիվ քայլերը», -ասել է նախարար Նալբանդյանը:
Իրենց հերթին սենատորները, արտահայտելով Սենատի պաշտոնական տեսակետն ընդգծեցին, որ հիմնախնդրի կարգավորման միակ ճանապարհը բանակցություններն են և իրենք կոչ են անում հակամարտության բոլոր կողմերին քայլեր ձեռնարկել շուտափույթ խաղաղության հաստատման նպատակով, ինչը ելնում է տարածաշրջանի և այնտեղ բնակվող ժողովուրդների շահերից:
- 13:10Թուրքիան մերժել է երկրաշարժից հետո որպես օգնություն Starlink ուղարկելու Մասկի առաջարկը
- 12:10«Հայաստանը պետք է սեղմի խաղաղության ձեռքը, որը նրան մեկնել են Ալիևը և Էրդողանը». Հուլուսի Աքար
- 14:10Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են համատեղ զորավարժությունները
- 13:10Անհավանական է, բայց փաստ. մեզ կրկին սպառնում են գերմանական Leopard տանկերով․ Պուտին
- 13:10Ուկրաինայում միակողմանի խաղաղությունը չեն ընդունի ո՛չ Կիեւը, ո՛չ Մոսկվան. Չավուշօղլու
- 11:10Թուրքիայի հայ համայնքում անհանգիստ են ԱՄՆ-ի նախազգուշացումներից
- 14:10Ադրբեջանը պարծենում է, թե ինչպես իրեն չի կարող կանգնեցնել անգամ ՄԻԵԴ-ի որոշումը. Կոնստանտինոս Սալոնիտիսը՝ ՄԱԿ-ի դատարանում
- 13:10Իրանի խորհրդարանի խոսնակը Բաքվին կոչ է արել «էմոցիոնալ» որոշումներ չընդունել՝ դեսպանատան վրա հարձակման հետ կապված
- 11:10Թուրքերը նախազգուշացրել են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում «այլատյացության եւ ռասիստական հարձակումների» մասին
- 13:10Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողի կինն 8 ամիս առաջ «մտել էր այդ շենք ու անհետացել». լրատվամիջոցներ
07.02.2023 | 15:10
07.02.2023 | 14:10
07.02.2023 | 13:10
07.02.2023 | 12:10
07.02.2023 | 11:10
06.02.2023 | 15:10
06.02.2023 | 14:10
06.02.2023 | 13:10
06.02.2023 | 12:10
06.02.2023 | 11:10
04.02.2023 | 14:10
04.02.2023 | 13:10
04.02.2023 | 12:10
04.02.2023 | 11:10
03.02.2023 | 15:10
03.02.2023 | 14:10
03.02.2023 | 13:10
03.02.2023 | 12:10
03.02.2023 | 11:10
02.02.2023 | 15:10
02.02.2023 | 14:10
02.02.2023 | 13:10
02.02.2023 | 12:10
02.02.2023 | 11:10
01.02.2023 | 15:10
01.02.2023 | 14:10
01.02.2023 | 13:10
01.02.2023 | 12:10
01.02.2023 | 11:10
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
30.01.2023 | 15:10
30.01.2023 | 14:10
30.01.2023 | 12:10
30.01.2023 | 12:00
30.01.2023 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.