Դեկտեմբերին ամերիկացիները 586. 1 միլիարդ դոլլար են ծախսելու Սբ. Ծննդյան տոների նվերների ու զարդարանքների վրա, որից 96 միլիարդը ծախսվելու է ինտերնետում:
Այս 96 միլիարդ դոլլարից որքա՞նը կարող ենք բերել Հայաստան:
Այն ճանապարհը, որ ես կշարադրեմ այստեղ 100 տոկոսանոց երաշխիք չէ, դրա համար վերնագրում գրեցի “կարելի է,” սակայն կարող է և 1 ամսվա ընթացքում եռապատկել, կամ նույնիսկ քառապատկել մեր պետական բյուջեն, քանի որ անցած ճանապարհ է՝ փորձված ու հաջողված:
Խոսքս ինտերնետային մանրածախ առևտրի մասին է, հատկապես Սբ. Ծննդյան տոների շեմին: Տնտեսության այս ճյուղը կարող է ճեղքել ամեն մի շրջապակում և չի պահանջում նախնական մեծ կապիտալ. Պարզապես անհրաժեշտ է մի քիչ խելամտություն և մի փոքր կապիտալ: Կարող էք նաև ընկերներով սկսել:
Ըստ Ամերկյան Ազգային Մանրածախ-Առևտրականների Ֆեդերացիայի (National Retail Federation) նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ամերիկացիները 586.1 միլիարդ դոլլար են ծախսելու Սբ. Ծննդյան տոների նվերների ու զարդարանքների վրա, որից 96 միլիարդը ծախսվելու է ինտերնետում: Ես չկարողացա գտնել թե ինչքան են Եվրոպացիները ծախսելու Ծննդյան տոների նվերների ու զարդարանքների վրա այս տարի, բայց քանի որ նրանց շուկան Ամերիկյանից մի քիչ ավելի մեծ է` եկեք ենթադրենք, որ մի այդքան էլ Եվրոպացիները կծախսեն: Միայն ԱՄՆ-ում, 96 միլիարդը ծախսվելու է ինտերնետում. Իսկ սա նշանակում է,որ այլևս կարևոր չէ թե ապրանքը որտեղից է գալիս. Սահմաններն այստեղ քանդվում են: Ըստ Shop.org-ի ինտերնետում կատարված տոնական առևտուրն այս տարի միայն ԱՄՆ-ում աճելու է 12 տոկոսով: Այս թվերը տարետարի աճել են և տենդենցը շարունակվում է:
Ի՞նչ է պահանջվում, որ այդ 96 միլիարդից գոնե 1 միլիարդը գա Հայաստան:Պատկերացնում եք քանի մարդ աշխատանք կունենար, եթե մենք հավելյար 1միլիարդ դոլլարի ապրանք արտադրեինք ու փոստով առաքեինք ԱՄՆ մեկ ամսվա ընացքում. Սա նոր հնարավորությունների հրաշալի մարտահրավեր է քեզ հայ երիտասարդ, հայ ձեռնարկատեր. Այստեղ պայմանները հավասար են, մրցակցությունն արդար, իսկ մեր երկիրն իր էժան աշխատուժի առկայությամբ ունի ակնհայտ առավելություն:
Ի՞նչ է անհրաժեշտ սկսելու համար
1. Վեբ Կայք —- Ընդհամենը մի քանի հարյուր դոլլարով Դուք կարող եք ունենալ, պարզ ու սկսնակ Վեբ Կայք, ավելի բարդ ու առաջացած կայքերի համար Դուք հավանաբար պետք է ծախսեք 1-3 հազար դոլլար: Ձեր Վեբ Կայքն անպայման պետք է ունենա ինտերնետային առևտրի հնարավորություն (e-commerce solution): Սա բարդ բան չէ եթե գիտեք ինչ էք անում: Ձեր վեբմաստերը այս հարցը կլուծի Ձեր համար: Շատ լավ կլինի եթե Ձեր կայքը մոբիլ-ով առևտուր անելու հնարավորություն ունենա (mobile-enabled): Սա ավելի շուտ մարկետինքի հարց է և այս հոդվածի շրջանակից դուրս, սակայն mobile-enabled կայքն այսօր այնքան կարևոր է, որ գոնե նշենք այստեղ այդ մասին:
2. Ապրանք — Ձեզ պետք է ապրանք, որ վաճառեք Ձեր կայքի միջոցով ու առաքեք փոստով: Հաշվի առնելով, որ մեր երկրում մեծ քանակությամբ մարդիկ աշխատանք են փնտրում, Դուք պետք է որ գտնվեք մրցունակ վիճակում արագ ու էֆֆեկտիվ արտադրություն կազմակեպելու համար: Հատկապես եթե ձեռքի աշխատանք եք կազմակերպում և այն հիմնում շրջաններում: Լավ գործ արած կլինեք, մարդկանց իրենց հողին կապելով:
Ի՞նչ արտադրել ու վաճառել
Ընտրեք, կամ արտադրեք ապրանք, որ այս տոնական շրջանին ավելի պահանջված են: Հաշվի առեք, որ դուք այդ ապրանքը առաքելու եք փոստով. Հետևաբար, ընտրեք այնպիսի լուծումներ, որ Ձեր ապրանքի առաքման ծախսի հետ միասին կունենա ավելի մրցունակ գին, քան ԱՄՆ-ում կամ Եվրոպայում վաճառվող նույնատիպ ապրանքը: Ուսումնասիրեք Ամերիկայն և Եվրոպական ապրելակերպն ու սովորույթները: Տեսեք ինչ են առնում, ինչ են նվիրում, ինչպես են զարդարում իրենց տներն այս տոնական սեզոնին: Օրինակ կարող էք սկսել,ինետերնետում փնտրելով, “Best Christmas Gift Ideas” կամ “Top Selling Christmas Gifts.”
Ուրիշ որտեղ կարելի է վաճառել մեր ապրանքը:
Եթե չունեք Վեբ Կայք, բայց ունեք ապրանք Դուք կարող էք նաև ձեր ապրանքը վաճառել արդեն լավ-հաստատված մեծ առևտրական վեբ կայքերում: Օրինակ Amazon.com-ն ունր “Վաճառիր Amazon-ում” կարելիությունը (Sell on Amazon). Սա շատ լավ հնարավորություն է հենց հիմա Ձեր ապրանքն այնտեղ վաճառելու համար: Հաջորդ լավ հնարավորությունն է eBay-ը. eBay-ում Ձեր ապրանքը վաճառվում է աճուրդի միջոցով: Հազարներով անհատ մարդիկ մեկ միլլիոն դոլլարից ավելի եկամուտ են ապահովել eBay-ի միջոցով:
Ամփոփում
Այս հոդվածի վերնագիրն է “Թե ինչպես կարելի է կրկնապատկել հայոց բյուջեն դեկտեմբերին:” Խոսքն անշուշտ չի վերաբերում այս Դեկտեմբերին, թեև մեր ազգի գործարարական ջիղն ու միտքն արագ աշխատեցնելու դեպքւմ մեծ հաջողություններ կարելի է արձանագրել այս տարի, ինտերնետային առևտրի ասպարեզում: Հիմա կասեք, ինչպե՞ս կարելի է մի քանի կամ մի քանի տասնեակ այսպիսի բիզնեսներր միջոցով կրկնապատկել մեր պետության բյուջեն մեկ ամսվա ընթացքում:
Լավ… թող չլինի մի քանի տասնյակ, այլ մի քանի տասնյակ հազար երիտասարդական փոքր բիզնեսր ձեռնարկներ, քանզի փոքր բիզնեսի հաջողությունը տնտեսության ողնաշարի առողջությունն է: Բայց ահա մի քանի թվեր թե միայն ԱՄՆ-ում անհատ խանութներ ինչ առևտուր են գրանցել միայն ինտերնետում, միայն իրենց վեբ կայքի միջոցով: Ի միջայլոց սրանց ապրանքների առյուծի բաժինը չի արտադրվում ԱՄՆ-ում:
Amazon.com-ը 2011 թվականի 4-րդ եռամսյակում (տօնական առևտրի եռունշրջանը) ունեցել է 17.43 միլլիարդ դոլլարի եկամուտ. Սա 35 տոկոս աճ էր նույն ժամանակահատվածի 2010 թվականի արդյունքի վրա:
eBay-ը 2011 թվականի 4-րդ եռամսյակում ունեցել է 3.38 միլիարդ դոլլարիեկամուտ, որից 2 միլիարդ դոլլարը մաքուր շահույթ:
Macys.com այս տարի ակնկալում է 2 միլիարդ դոլլարի եկամուտ իրինտերնետային առևտրից:
Այս ցուցակը կարող է շատ երկարել, բայց արդեն պարզ է, որ եթե մենք սկսենք և շուտով Հայաստանում ունենանք մի քանի այսպիսի ինտերնետային մանրածախ ձեռնարկություններ (online retailers) ապա շատ արագ միայն այս մրցունակսեկտորի միջոցով կարող ենք կրկնապատկել կամ նույնիսկ եռապատկել մեր պետական ազգային հարստությունը, բազում աշխատատեղեր ստեղծել մեր երկրում և ծաղկուն ապագա մեր հայրենակիցների համար:
Իսկ թե ինչպես սկսած փոքր կամ միջին ինտերնետային առևտրով զբաղվող վեբ կայքերը հասցնել eBay-ի կամ Amazon.com-ի մեծությանը, դա արդեն մարքետինգի հարց է և մի նոր հոդվածի նյութ: Իսկ կարևորը սկսելն է ու այս սեկտորը զարգացնել Հայաստանում:
Արմեն Հարեյան
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն
www.huliq.com, www.emaxhealth.com, www.TorqueNews.com
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
- 15:10-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.