Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքում «Դալմա Գարդեն մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրի բացման պաշտոնական արարողությանը, այս մասին տեղեկացնում են նախագահական գրասենյակի մամուլի ծառայությունից:
Բացման արարողությունն իրականացրած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և համալիրի սեփականատեր «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ Սերժ Սարգսյանը շրջել է նորակառույց համալիրում:
Նախագահին ներկայացվել է, որ ավելի քան 45.500 քմ տարածքով կենտրոնը կառուցվել է նման համալիրներին ներկայացվող ամենաբարձր պահանջներին համապատասխան, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ապահովել մի շարք աշխարհահռչակ ապրանքանիշերի ներկայությունը։
Առևտրային գոտում ապրանքանիշեր և արտադրողների ներկայացնող վաճառքի սրահներից բացի, «Դալմա Գարդեն մոլ»-ը ներառում է ժամանցի գոտի, կինոթատրոններ, մանկական խաղահրապարակ, սրճարաններ և հիպերմարկետ:
«Դալմա Գարդեն մոլ»-ը հավակնում է դառնալ նաև տարբեր միջոցառումների՝ ցուցահանդեսների, շնորհանդեսների, նորաձևության ցուցադրությունների, համերգների ու այլ հանդիսությունների անցկացման վայր և համաքաղաքային առօրյայի անբաժանելի մաս:
Համալիրի բացման արարողությունից հետո, Սերժ Սարգսյանն այցելել է մայրաքաղաքում ամեն տարի ավանդաբար անցկացվող «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդես, որտեղ իրենց արտադրանքն են ներկայացնում սննդարդյունաբերության ոլորտի հայրենական առաջատար կազմակերպությունները՝ սննդամթերք և խմիչք արտադրողները, մատակարարները, ինչպես նաև ոլորտի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, որոնց արտադրանքը ևս արդեն որոշակի տեղ է զբաղեցնում հանրապետության ներքին շուկայում: Սերժ Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի և ցուցահանդեսի կազմակերպիչների ուղեկցությամբ, շրջել է «Արմպրոդէքսպո»-ի տաղավարներով, զրուցել ցուցահանդեսի մասնակիցների հետ, ծանոթացել նրանց ներկայացրած արտադրանքին և զարգացման ծրագրերին:
- 15:10Իրանի բախումն Ադրբեջանի հետ ազդում է Ռուսաստանի շահերի վրա
- 14:10Ադրբեջանը պարծենում է, թե ինչպես իրեն չի կարող կանգնեցնել անգամ ՄԻԵԴ-ի որոշումը. Կոնստանտինոս Սալոնիտիսը՝ ՄԱԿ-ի դատարանում
- 13:10Իրանի խորհրդարանի խոսնակը Բաքվին կոչ է արել «էմոցիոնալ» որոշումներ չընդունել՝ դեսպանատան վրա հարձակման հետ կապված
- 12:10Հայաստանը Լեռնային Ղարաբաղում չունի զորք և չի տեղափոխել զենք և ականներ. Ռուբեն Ռուբինյան. «Ազատություն»
- 11:10Ո ՞ ւմ դեմ է պատրաստվում պատերազմել Ադրբեջանը՝ Հայաստանի ՞, Իրանի ՞, թե ՞Ռուսաստանի
- 15:10Կարո՞ղ են ԵՄ դիտորդները կանխել Ադրբեջանի հարձակումը, ինչո՞ւ է ՌԴ-ն կոշտ արձագանքում․ «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ»
- 14:10Իրան-Իսրայել պայքարի թեժացման փուլ է գնում է․ ի՞նչ կապ ունի Ադրբեջանը
- 12:10ԱՄՆ-ն Ադրբեջանի դեմ երբեք պատժամիջոց չի կիրառելու. Սուրեն Սարգսյան
- 12:00Մոսկվայում արգելել են Նժդեհ պարախմբի համերգը. համերգից առաջ հայտարարել են՝ համերգասրահում ական կա տեղադրված. Գինոսյան
- 11:10Թուրքերը նախազգուշացրել են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում «այլատյացության եւ ռասիստական հարձակումների» մասին
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
30.01.2023 | 15:10
30.01.2023 | 14:10
30.01.2023 | 12:10
30.01.2023 | 12:00
30.01.2023 | 11:10
28.01.2023 | 15:10
28.01.2023 | 13:10
28.01.2023 | 12:10
28.01.2023 | 11:10
27.01.2023 | 15:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 13:10
27.01.2023 | 12:10
27.01.2023 | 11:10
26.01.2023 | 15:10
26.01.2023 | 14:10
26.01.2023 | 13:10
26.01.2023 | 12:10
26.01.2023 | 11:10
25.01.2023 | 15:10
25.01.2023 | 14:10
25.01.2023 | 13:10
25.01.2023 | 12:10
25.01.2023 | 11:10
24.01.2023 | 15:10
24.01.2023 | 14:10
24.01.2023 | 13:10
24.01.2023 | 12:10
24.01.2023 | 11:10
23.01.2023 | 15:10
23.01.2023 | 14:10
23.01.2023 | 13:10
23.01.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.