Բիզնես սկսելու մեջ վախը Ձեր ամենավատ թշնամին է, իսկ կշռադատված ռիսկը` Ձեր բարեկամը: Անհայտությունը պետք չէ ընկալել միայն բացասական ենթատեքստով: Ընդհակառակը, այն իր մեջ լավ երևույթի, լավ գործի սկիզբ է ենթադրում: Եթե հաջողությունը երաշխավորված լիներ, ապա ճանապարհը նույնը չէր լինի: Իսկ բիզնես սկսելու ճանապարհն իրականում այն է, ինչ ներշնչում և ձևավորում է մեզ, օգնում հասկանալ, որ հաջողությունը հեշտությամբ չի գալիս. Նրան պետք է նաև արժանի լինել:
Ես 19 տարեկան էի երբ սկսեցի իմ առաջին գործը: 1992 թվականն էր, երբ Երևանում շատ դժվար էր պահանջված թերթեր գտնել, իսկ մարզերում ընդհանրապես ինֆորմացիայի պակաս կար: Այդ օրերին էլեկտրական հոսանքը պարբերաբար անջատվում էր, և, հետևաբար, հեռուստատեսությամբ լուրեր դիտելը շատ դժվար էր: Իսկ տպագիր թերթերը մարզեր շատ վատ էին հասնում, որովհետև վառելիքն անասելի թանկ էր` դրանք մեքենաներով մարզեր հասցնելու համա: Լուսահոգի հայրս երկաթգծում էր աշխատում, և ես մոտիկից ծանոթ էի այդ համակարգին: Նկատեցի, որ էլեկտրագնացքի միջոցով թերթերը մարզեր առաքելու հնարավորությունը չի օգտագործվում: Դիմեցի մի շարք խմբագրությունների, և նրանք ինձ քվոտաներ հատկացրեցին՝ իրենց թերթերը միայն մարզեր առաքելու պայմանով: Սկզբում ամեն ինչ լավ էր, բայց քանի որ Երևանի պետական կոնսերվատորիայում ուսանող էի, չէի հասցնում դասերիս զուգահեռ՝ այդ աշխատանքը լիարժեք կազմակերպել, որի պատճառով թողեցի այդ գործը: Հաջորդ ձեռնարկս նախաձեռնեցի 31 տարեկանում` ինտերնետային լրատվության բնագավառում, որն էլ հաջողությամբ մինչև այսօր իր զարգացումն է ապրում:
Տարիների անց` երկու բիզնես ձեռնարկումների արդյունքում, հասկացա, որ անորոշության ու անհայտության հետ կապված վախը ձեռնարկատիրոջ ամենամեծ թշնամին է: Այս կարծիքն ունեն նաև բազմաթիվ այլ բիզնեսմեններ. քանի որ դու չգիտես` գործը հաջողությա՞մբ կպսակվի, թե՞ ոչ: Սակայն, եթե Ձեր մտքերը կենտրոնացնեք անհաջողության ու վախի վրա, ապա իմացեք, որ Դուք արդեն իսկ ձախողվել եք` առանց նույնիսկ փորձելու կամ որևէ քայլ կատարելու:
Աշխարհում շատ մարդիկ կան, ովքեր ունեն մեծ գաղափարներ կամ մեծ երազներ, բայց, ինչպես ասում են` «լռված են» իրենց այդ մեծ գաղափարների ու երազների մեջ:
Մի՛ ընկեք այս ծուղակի մեջ: Ձեր երազանքներն ու գաղափարներն իրականացնելու, նվաճելու միակ ճանապարհը` այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելն է: Որոշե՛ք, Դուք ուզում եք լինել երազանքներ ու գաղափարներ իրագործո՞ղ, թե՞ ընդամենը երազող:
Սկսեք՝ Ձեր էներգիայի 100 տոկոսը ծախսելով որևէ քայլ կատարելու ուղղությամբ: Առաջին քայլը կատարեք: Դրա բնական արդյունքը կլինի այն, որ Դուք արդեն կլինեք Ձեր գաղափարի/երազանքի իրագործման ճանապարհին:
Հաջորդ ամենակարևոր բանը Ձեր ճանապարհին` կիրքն է: Առանց կրքի հաջողության չեք հասնի, ու գործը կիսատ կմնա: Երբ ես սկսեցի իմ երկրորդ գործը, իմ շրջապատում ինձնից բացի որևէ մեկը չէր հավատում իմ սկսած գործի հաջողությանը: Առաջին ամսում ես 1 դոլար վաստակեցի ինտերնետում, երկրորդ ամսում` 3 դոլար: Մտերիմներիս խոսքերն ինձ մղում էին դեպի հուսահատություն: Ես, սակայն, մտածում էի, որ 1 դոլարից մինչև 3 դոլար` 300 տոկոսի աճ է: Եվ եթե ես կարողանամ ամեն ամիս իմ բիզնեսի եկամուտը 300 տոկոսով ավելացնել, ուրեմն ո՞ւր կարող եմ հասնել 1 կամ 2 տարի հետո: Անշուշտ, ոչ մի բիզնես ամսական 300 տոկոս չի աճում, բայց հաջողությունը եկավ: Ես հասկացա, որ լավատեսությունը, դրական մտքերն ու դրական կիրքը դրական արդյունքի են հանգեցնում:
Թոմաս Էդիսոնի էլեկտրական լամպի գյուտն, օրինակ, առաջին փորձից չստացվեց: Այնպես որ, հնարավոր է` որևէ ընկերություն կամ ապրանք ստեղծելու ճանապարհին Ձեզանից էլ մի քանի փորձեր պահանջվեն: Էդիսոնն ու նրա պես մարդիկ, ի վերջո, հասան իրենց երազած արդյունքին և իրենց գաղափարները կյանքի կոչեցին` անցնելով բազում անհաջող փորձերի միջով:
Դուք կարող եք որևէ բան սկսել փոքր մասշտաբով` զուտ որպես փորձ, ու տեսեք` արդյո՞ք այն գրավում է շուկայի կամ մասսաների ուշադրությունը: Այն գաղափարները, որոնք շուկայի կողմից լավ կարծիքի չեն արժանանում` պարզապես հրեք մի կողմ: Շարունակականության ասպեկտներից մեկն այն է, որ արագ շարժվեք առաջ, նույնիսկ այն դեպքում, երբ թվում է, թե գաղափարն այնքան էլ կատարյալ չէ: Չկա կատարյալ ապրանք կամ կատարյալ որոշում: Սակայն որոշումների կայացման արագությունը և նոր ապրանքի բազմակրկնությունը նույնքան մոտ է կատարելության, որքան մենք կարող ենք մոտենալ:
Եվ, վերջապես, պատրաստ եղեք երկու ոտքով ցատկել Ձեր բիզնես գաղափարի մեջ: Քաջությամբ գնացեք Ձեր նպատակի ետևից` կշռադատված ռիսկով, և թողեք, որ Ձեր կանխազգացումն առաջնորդի Ձեզ:
Սիրելի՛ հայրենակից. պետք չէ թողնել երկիրը և բախտ որոնել օտար ափերում (խոսքս չի վերաբերում ուսման ու մասնագիտական փորձի ձեռքբերման նպատակով ժամանակավորապես արտասահման մեկնելուն): Հայոց հողը բարեբեր է: Արևը՝ ջերմ, ջուրն էլ՝ պաղ: Գործդ ձեռնարկիր քո երկրի վրա: Աշխատեցրու քո հողը: Հարստացրու քո հայրենիքը: Երբ հաջողես, կստեղծես աշխատատեղեր, կուրախացնես այլոց և կօրհնվես մարդկանց ու Աստծո կողմից:
Հաջողությո՛ւն ամեն ազնիվ ձեռնարկի:
Արմեն Հարեյան
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն
www.huliq.com, www.emaxhealth.com, www.TorqueNews.com
168.am
- 12:00Մոսկվայում արգելել են Նժդեհ պարախմբի համերգը. համերգից առաջ հայտարարել են՝ համերգասրահում ական կա տեղադրված. Գինոսյան
- 14:10Տիկին ֆոն դեր Լյայենն է պատասխանատու Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների ավելացման մասին համաձայնագրի ստորագրման համար. Արցախցի կանանց բաց նամակը
- 12:10Շուրջ 600 մարդ անգործ կմնա. Այդ մարդիկ վճարունակ չեն այլ տեղերում կանգնելու. «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն
- 11:10Արցախում hովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ․ Շտաբ
- 15:10Այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը
- 14:10Հասարակությանը իրենց փորձված մեթոդներով զբաղեցնելու գործիքը լավ է աշխատում․ Վարդանյան
- 12:10Մեր զինծառայողները զոհվել են ծառայության պայմանների պատճառով, որը ՊՆ ուղիղ պատասխանատվության հարցն է. Զաքարյան
- 12:10Այս բարդակը գալիս է բոլորից՝ ԳՇ պետ, նախարար, վարչապետ. Սրանից հետո ինձ ինչ ուզում է անեն. դասակի հրամանատար
- 11:10Դու տեղյակ չէի՞ր, որ ինժեներասակրավորային վաշտը լքված տան մեջ ա տեղակայված․ Սողոմոնյանը՝ Պապիկյանին
- 15:10Ինչո՞ւ է բացառվում անօդաչուի հարվածի վարկածը սահմանամերձ Ազատում. Թագուհի Թովմասյան
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
30.01.2023 | 15:10
30.01.2023 | 14:10
30.01.2023 | 12:10
30.01.2023 | 12:00
30.01.2023 | 11:10
28.01.2023 | 15:10
28.01.2023 | 13:10
28.01.2023 | 12:10
28.01.2023 | 11:10
27.01.2023 | 15:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 13:10
27.01.2023 | 12:10
27.01.2023 | 11:10
26.01.2023 | 15:10
26.01.2023 | 14:10
26.01.2023 | 13:10
26.01.2023 | 12:10
26.01.2023 | 11:10
25.01.2023 | 15:10
25.01.2023 | 14:10
25.01.2023 | 13:10
25.01.2023 | 12:10
25.01.2023 | 11:10
24.01.2023 | 15:10
24.01.2023 | 14:10
24.01.2023 | 13:10
24.01.2023 | 12:10
24.01.2023 | 11:10
23.01.2023 | 15:10
23.01.2023 | 14:10
23.01.2023 | 13:10
23.01.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.