Հոկտեմբերի 17-ին «Նարեկացի» արվեստի միությունում իսպանական կրակոտ ռիթմերի ներքո,մատեի, գասպաչոյի հյուրասիրությամբ, լատինոամերիկյան ֆլամենկոյի հնչյունների ուղեկցությամբ նշվեց «Իսպանական շաբաթ Երևանում» միջոցառման փակումը:Այս մասին տեղեկանում ենք «Նարեկացի» արվեստի միության տարածած հաղորդագրությունից։
Օրերս, Սերվանտեսի, Պաբլո Պիկասոյի, Անտոնիո Գաուդիի, Գաբրիել Գարսիա Մարկեսի, Լորկայի և նույնիսկ հայտնի հեղափոխական Չե Գևարայի հայրենիքը մի քանի օրով կարծես տեղափոխվել էր Երևան ու հաստատվել «Նարեկացի» արվեստի միությունում:
Այն մեկնարկել էր հոկտեմբերի 12-ին, անդրադառնում էր ոչ միայն Իսպանիայի, այլև իսպանախոս երկրների արվեստին ու գրականությնը և ընդգրկում էր տարատեսակ միջոցառումների շարք՝ բանախոսություններ`արգենտինահայ ճարտարապետ Արի Հաճեանի, գրականագետ Պաոլա Գեւարարայի և այլոց մասնակցությամբ, ֆիլմերի ցուցադրություն, կիթառի, լատինոամերիկյան, իսպանական պարերի և երգի երեկոներ: Ծրագրի պատասխանատու և կազմակերպիչ Մերի Զոհրաբյանը կարևորում է նմանատիպ միջոցառումների դերը, որոնց շնորհիվ հնարավորություն է ընձեռվում ներկայացնելու իսպանական հարուստ մշակույթը: «Մարտ ամսին ես մասնակցում էի քաղաքացիական մի նախաձեռնության, որի շրջանակներում էլ որոշեցի իրականացնել այս միջոցառումը, այն, ի դեպ, Երևանում անցկացվեց առաջին անգամ»:
«Իսպանական շաբաթ»-ը մեծ արձագանքներ ունեցավ հասարակության լայն շրջանակներում, ինչը մեկ անգամ ևս փաստում է այն, որ տարբեր մշակույթների ներկայացման, երկխոսության հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ է մեզանում, և այս ոլորտը դեռևս կարիք ունի լուրջ ներկայացման: Միջոցառումների շարքն անդրադառնում էր իսպանական հարուստ ժառանգության տարբեր շերտերին և ուղղություններին` ազգային ավանդույթներ, տոներ` Տոմատինա, Սան Ֆերմին, ցլամարտ ( corrida ), իսպանական գրականության երեկո` Բորխես, Լորկա, Ներուդա, Լոպե դե Վեգա, Խոսե Սելա և իսպանալեզու այլ գրողներ և պոետներ, իսպանական երաժշտության և ճարտարապետության ներկայացում և մեկնաբանում և այլն: Մասնակցում էին հայաստանյան և արգենտինահայ հայտնի երգիչ-երաժիշտներ, գրողներ, արվեստաբաներ` Հակոբ Ջաղացպանյան, Վալերիա Չերեկյան, Գրեգի Ավագյան, Վենեդիկտ Վի և Արշավիր Ասրյան, “LOS LOCOS” խումբը և ուրիշներ:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.