«Հայկական Վարկածը» ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախորդ հրապարակման մեջ, այցելել էր Հաղթանակ գյուղում գտնվող ծերանոց՝ թիվ 1 տուն-ինտերնատ:
Զրույցը տնօրենի՝ Արմեն Գյուրջյանի հետ սկսեցինք վերջին օրերի ամենաարդիական հարցից.
— ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կատարել է հերթական ուսումնասիրությունը՝ պետական գնումների շրջանակում, և հայտնաբերել է մի շարք խախտումներ ծերանոցներում և մանկատներում, Ձեր ծերանոցում հայտնաբերվե՞լ են չարաշահումներ.
-Ոչ, ոչ մի չարաշահում մեզ մոտ չի հայտնաբերվել, ամեն ինչ նորմալ է, թղթերը հանձնել ենք, ամեն ինչ ճիշտ է եղել: Հետևողական ենք մենք մեր գնային քաղաքականության մեջ:
— Վերջերս որոշակի լարվածություն է ստեղծվել ԲՀԿ-ի շուրջ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ լինելը չի՞ խանգարում աշխատանքին:
-Ոչ, աշխատանքիս չի խանգարում:
Տուն ինտերնատն ունի 250 տարեց բնակիչ և 60 անօթևան: 6 մասնաշենքից երկուսն են վերանորոգված:
Տնօրենի հետ կարճատև զրույցից հետո այցելեցինք ծերերին. նրանց մեջ կային ուրախ ու տխուր, իրենց ճակատագրի հարվածները լռությամբ տանող և դժգոհող տարեցներ:
Նրանցից մեծ մասն այստեղ է հայտնվել հարազատների պատճառով՝ կամ բնակարանն են վաճառել, և արդյունքում, ծնողներին դուրսը թողել, կամ էլ միասին հաշտ չեն ապրել: Նրանց ճակատագրերը շատ բաներով նման էին իրար:
Օնիկ պապը, պատմեց, որ ինքը մարտի 1-ից գտնվում է ծերանոցում, ժամանակին մեծ պաշտոններ է զբաղեցրել 65 տարվա աշխատանքային ստաժ ունի: Աշխատել է դասախոս՝ ունեցել է հարյուրավոր ֆիզմաթն ավարտած աշակերտներ, ապա հանրակացարանի կամենդատ է եղել:
Նա պատմեց, որ որպես կամենդատ, 24 շենքի 3 հարկում բնակարան է ստացել. «Ամենալավ բնակարաններից մեկն է, որտեղ ապրում ա Ռոբերտ Քոչարյանի մասաժիստ՝ Բաղդասարյան Էդիկը, ես եմ տվել՝ իմ համաձայնությամբ: Երկու լավ տղաներ ունեմ Մասկվայում են՝ մեկն ամուսնացած է, մեկը՝ ոչ: Կինս էլ է էնտեղ: Շուտով կգան Երևան, տուն կգնենք: Ես ժամանակավոր եմ, չնայած ղեկավարությունն ասում է, թե ժամանակավոր չեմ, թղթերս ստորագրված են, որ հիմնական մնալու եմ», — մանրամասնեց հույսը չկորցրած Օնիկ պապը:
Իսկ Նվարդ տատը, մեր հարցին, թե լավ է ծերանոցում, ապահովա՞ծ է ամեն ինչով, պատասխանելով, որ այո, շատ լավ է, ամեն ինչ ունեն, այնուամենայնիվ չկարողացավ զսպել արցունքները: Նա պատմեց, որ երեխա չունի, ամուսինը մահացել է, ինքն էլ Լենինգրադյան փողոցի տունը տվել է քրոջ որդուն, վերջինն էլ վաճառել է և գնացել ԱՄՆ, իսկ ինքն էլ, մնալով դրսում, հայտնվել է ծերանոցում:
Մի տատիկի էլ ծերանոցի դուռն էր հասցրել միակ աղջկա ամուսինը, որը վաճառել էր բնակարանը, և մի գրոշ անգամ չէր տվել նրան:
Խնդիրներ Տուն ինտերնատը շատ ունի, որոնց կանդրադառնանք առանձին հրապարակմամբ:
Աննա Սարգսյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
- 11:10Պատմական չվերթ Երևանից Վան
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
30.01.2023 | 15:10
30.01.2023 | 14:10
30.01.2023 | 12:10
30.01.2023 | 12:00
30.01.2023 | 11:10
28.01.2023 | 15:10
28.01.2023 | 13:10
28.01.2023 | 12:10
28.01.2023 | 11:10
27.01.2023 | 15:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 13:10
27.01.2023 | 12:10
27.01.2023 | 11:10
26.01.2023 | 15:10
26.01.2023 | 14:10
26.01.2023 | 13:10
26.01.2023 | 12:10
26.01.2023 | 11:10
25.01.2023 | 15:10
25.01.2023 | 14:10
25.01.2023 | 13:10
25.01.2023 | 12:10
25.01.2023 | 11:10
24.01.2023 | 15:10
24.01.2023 | 14:10
24.01.2023 | 13:10
24.01.2023 | 12:10
24.01.2023 | 11:10
23.01.2023 | 15:10
23.01.2023 | 14:10
23.01.2023 | 13:10
23.01.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.