Այսօր`դարձյալ լրագրողների հյուրն էր Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, որին ճիշտ է թողեցին քաղաքականության լուսանցքում, բայց պարբերաբար պետք եղած ժամանակ բերում են մեջտեղ.
Այսօր նա խոսեց ամենաքննարկվող թեմայի շուրջ. ընդդիմության միասնական թեկնածուի վերաբերյալ քաղաքագետն ունի իր կարծիքը, նա համոզված է, որ նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ սկսված գործընթացը, լավ մշակված սցենար է, իսկ երկու ամիս նրա անվան շահարկումն ընդամենը հերոսացնելու միտում. «Այս սցենարը, որն, անշուշտ, չի կարող մոդելավորված չլինել մինչև գործի դնելը, նպատակ ունի Օսկանյանին դարձնել միասնական թեկնածու: Իսկ «պրոյեկտը» արևմտյան ուժային կենտրոններինն է»:
«Երբ սկսեցին հալածանքները Օսկանյանի դեմ, պետք է ուղտ լինեին, որ չհասկանային, որ Օսկանյանը՝ ԲՀԿ-ի լուսանցքում, ինքնուրույն գործիչից անցում է կատարելու փաստացի գաղափարական առաջնորդի դերակատարությանը»,- համոզված է Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ Հայ ազգային կոնգրեսում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցելու նախադրյալներն աճել են. «Ռոբերտ Քոչարյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին կարելի է անվանել «ձախորդության ընկերներ»: Երկուսն էլ ժամանակին գործող նախագահ Սերժ Սարգսյանին բարձր պաշտոնների են նշանակել. Առաջինը պաշտպանության նախարար` 1992-ին, երկրորդը՝ վարչապետ, 2007 թվականին: «Եւ երկուսն էլ այժմ ափսոսում են իրենց որոշումների համար, ընդ որում` Տեր-Պետրոսյանը բացահայտ, Քոչարյանը՝ պարբերաբար ակնարկելով»:
Որպես միասնական ընդդիմադիր թեկնածու Քոչարյանը պետք է Ռուսաստանին, որը նկատել է, որ «Բարգավաճ Հայաստանն» անցնում է Արեւմուտքի կողմը: «Քոչարյանը կարող է հակակշիռ դառնալ այդ միտմանը», –կարծում է քաղաքագետը:
Հովհաննիսյանի համոզմամբ նախապես Գագիկ Ծառուկյանի ֆորմատը չէր համապատասխանում, քանի որ նա՝ որպես քաղաքական ուժ, դեռևս կայացած չէր և «ամորֆ քաղաքական միավոր էր՝ հեղհեղուկ»: Մինչդեռ, ըստ քաղաքագետի, կուսակցությունը 500 000 ձայն ստացավ և դրանով էլ կարևորվեց կուսակցությունը:
«Գագիկ Ծառուկյանը չի ընկալվում որպես ազդեցիկ քաղաքական այր: Նրան ընկալում են մեծ բարեգործ և լավ մարդ, մինչդեռ Օսկանյանին ընկալում են լուրջ քաղաքական գործիչ: Ուստի անհրաժեշտ էր կարևորել Օսկանյանի առաջնորդության հանգամանքը՝ ԲՀԿ-ին տալով գաղափարական առաջնորդ, և այդպես էլ արվեց՝ նրան ԲՀԿ-ի լուսանցքից բերվեց կենտրոն և, ինչպես տեսնում ենք, Օսկանյանը երկու ամիս է քաղաքական դեմք է»:
Ըստ բանախոսի վերլուծության Օսկանյանին՝ որպես ընդդիմադիր թեկնածու, բոլոր քաղաքական ուժերն էլ կսատարեն՝ այդ թվում նաև ՀԱԿ-ը, քանի որ, ըստ նրա, ներկա ֆորսմաժորային վիճակում քաղաքական ուժերի հակասությունները կարող են մղվել հետին պլան. «Օսկանյանը դարձել է ընդդիմադիր դաշտի արևը, որի շուրջ պտտվում է քաղաքական իրավիճակը: Այս իրավիճակը թելադրում է որոշակի լուծումներ, որը մոդելավորված է ,իսկ ՀԱԿ-ին սպասվում է ԱԺՄ-ի ճակատագիրը:»:
«Արևմուտքը փորձ է անում Հայաստանը տանել Վրաստանի ուղղությամբ և այս գործընթացը ցույց է տալիս, որ տեղաշարժեր են սպասվում թե՛ տարածաշրջանում, թե՛ ներքաղաքական դաշտում:
Ներքաղաքական համայնապատկերը փորձ է արվում բերել մի հարթության վրա՝ դրանով իսկ նպաստելով, որ Վրաստանը չափից ավելի արագ քայլեր չանի, և Հայաստանը կարողանա հասնել Վրաստանի կողմից որդեգրված քաղաքականությանը»,- ասաց նա:
Քաղաքագետի կարծիքով, «Ժառանգության» պարագայում, Արևմուտքի նախկին թեկնածուն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ պլան է մղվել. «Նրանք Րաֆֆի Հովհաննիսյանին ցույց են տալիս, որ նա պատրաստ չէ, դրա համար էլ ներքին պառակտում մտցրեցին «Ազատ դեմոկրատների» հետ, որ նա զիջի մեկ այլ թեկնածուի, որն արևմտյան կողմից ընդունելի է:
Հմայակ Հովհաննիսյանը չբացառեց, որ այս ամենին զուգահեռ կարող է նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը առաջադրվել, որպես «ոուսաստանյան ինտեգրացիոն ծրագրերի ինքնուրույն խաղացող հայոց խորհրդարանում»:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
01.02.2023 | 15:10
01.02.2023 | 14:10
01.02.2023 | 13:10
01.02.2023 | 12:10
01.02.2023 | 11:10
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
30.01.2023 | 15:10
30.01.2023 | 14:10
30.01.2023 | 12:10
30.01.2023 | 12:00
30.01.2023 | 11:10
28.01.2023 | 15:10
28.01.2023 | 13:10
28.01.2023 | 12:10
28.01.2023 | 11:10
27.01.2023 | 15:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 13:10
27.01.2023 | 12:10
27.01.2023 | 11:10
26.01.2023 | 15:10
26.01.2023 | 14:10
26.01.2023 | 13:10
26.01.2023 | 12:10
26.01.2023 | 11:10
25.01.2023 | 15:10
25.01.2023 | 14:10
25.01.2023 | 13:10
25.01.2023 | 12:10
25.01.2023 | 11:10
24.01.2023 | 15:10
24.01.2023 | 14:10
24.01.2023 | 13:10
24.01.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.