Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած բանավեճի մասին այս երրորդ և վերջնական հոդվածում կոնգրեսականներ Հովարդ Բերմանը և Բրեդ Շերմանը պատասխանել են բանավեճի վարողներ Հարութ Սասունյանի և Արա Խաչատրյանի՝ սիրիահայերի անվտանգությանը, Սաֆարովի սկանդալին, Արցախի անկախությանը և Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին առնչվող հարցերին:
Կոնգրեսական Շերմանը խոստովանեց, որ Սիրիայում որոշ ընդդիմադիր տարրեր «խիստ թշնամաբար են վերաբերում Սիրիայի քրիստոնյաներին»: Նա զգուշացրեց, որ «քրիստոնյա փոքրամասնության իրավունքների հանդեպ անհարգալից վերաբերմունքի պատճառով հետևանքներ կլինեն»:
Այն հարցին, թե Կոնգրեսը, մասնավորապես, ինչ կարող է անել սիրիահայերին աջակցելու համար, կոնգրեսական Բերմանն ասաց. «Առկա են ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ուղղակի հարաբերություններ, և կան ավելի քողարկված բնույթ կրող մեթոդներ ապահովելու համար քրիստոնեական համայնքների կայունությունն ու օգնությունը»:
Կոնգրեսական Բերմանն իր մտահոգությունը հայտնեց Իսրայելի կողմից Ադրբեջանին ավելի քան մեկ միլիարդ դոլար արժողությամբ ժամանակակից զենք վաճառելու առնչությամբ, որը կարող է Հայաստանի դեմ օգտագործվել: Երբ նա նշեց, որ նման հարաբերություններ եղել են Հայաստանի և Իրանի միջև, բանավեճի վարող Հարութ Սասունյանը վիճարկեց այդ հայտարարության ճշմարտացիությունը: Կոնգրեսական Բերմանը հրաժարվեց իր հայտարարությունից՝ խոստովանելով, որ տեղյակ չի «Հայաստանի և Իրանի միջև ընթացող նման հարաբերություններից»:
Կոնգրեսական Շերմանն իր առարկությունը հայտնեց Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու առթիվ. «Մենք չպետք է որևէ ռազմական օգնություն տրամադրենք Ադրբեջանին, և հիմնվելով Հունգարիայում տեղի ունեցածի, ինչպես նաև այն փաստի վրա, թե Բաքու վերադառնալուց հետո այդ մարդասպանն ինչպիսի ընդունելության արժանացավ, մենք չպետք է թույլ տանք [նրանց] ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացմանը, իմանալով, որ գուցե հաջորդ զինվորը, ում գլխին կացնով կհարվածեն ու կսպանեն, շատ հնարավոր է ամերիկյան զինվոր լինի»:
Կոնգրեսական Բերման. «Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ Հայաստանն ապահով է և, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքն է որոշելու իր սեփական ապագան.… Ադրբեջանն իր ռեսուրսներով, ինչ-որ բան է ստանում, որի կարիքը նրանք ֆինանսապես չունեն, անվտանգության սպառնալիքների համար, որոնք իրականում նրանք չունեն՝ իրենց տնտեսական ազդեցության շնորհիվ»:
Այն հարցին, թե ինչու Արցախին Կոնգրեսի հատկացրած օգնության մեծ մասը պահվում է Պետդեպարտամենտի կողմից, կոնգրեսական Շերմանն ասաց. «Ես պահանջել եմ հատկացումների օրինագծի արտաքին գործառնություններում ձևակերպում մտցնել՝ USAID-ից պահանջելով գումարն իրականում ծախսել Արցախի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի մարդասիրական զարգացման համար, և ուրախությամբ հայտնում եմ, որ հանձնաժողովն այդ ձևակերպումը ներառել է իր զեկույցում»:
Պատասխանելով Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության հարցին, կոնգրեսական Շերմանը հայտարարեց. «Կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է, և վերջ: Ժամանակն է Ստեփանակերտում [ամերիկյան] դեսպանատուն բացել: Լեռնային Ղարաբաղը պետություն է, որովհետև դա է, որ իր ժողովուրդը հստակորեն ուզում է»:
Կոնգրեսական Բերմանն այս հարցում մի փոքր ավելի զգուշավորություն ցուցաբերեց. «Լոս Անջելեսի մարդիկ չպետք է որոշեն Լեռնային Ղարաբաղի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ինքնորոշումը կարևորագույն խնդիր է: Կասկածից վեր է, որ նրանք անկախություն են ուզում, և ահա, այս ուղղությամբ է, որ կցանկանայի գործընթացն ընթանար, սակայն մենք բանակցային գործընթացում ենք, որին իրենց համաձայնությունն են տվել Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները»:
Կոնգրեսական Շերմանը հակադարձեց. «Ես համաձայն եմ Հովարդի [Բերման] հետ: Արցախի ժողովուրդն է, որ պետք է որոշի, թե իրենք անկախ երկիր են: Նրանք արդեն որոշել են: Նրանք, և ժամանակն է, որ Հովարդն էլ հասկանա, որ Լեռնային Ղարաբաղն անկախ հանրապետություն է»:
Անդրադառնալով Հունգարիայի կողմից ադրբեջանցի կացնահարող մարդասպանին Ադրբեջանին արտահանձնելու հարցին, կոնգրեսական Շերմանը համոզմունք հայտնեց, որ այս գործողությունը «կազդի Հունգարիայի հետ մեր ռազմական հարաբերության վրա…. Մի քանի օր առաջ, ես նամակ եմ հղել ԱՄՆ պետքարտուղարին և պաշտպանության նախարարին, ասելով, որ անկասկած, պետք է կասեցվի ցանկացած տեսակի ռազմական համագործակցություն Ադրբեջանի հետ»:
Կոնգրեսական Բերմանն ավելացրեց, որ ՆԱՏՕ-ի անդամ յուրաքանչյուր երկիր, այդ թվում նաև Հունգարիան, այժմ պարտավորություն ունի դադարեցնել Ադրբեջանի մասնակցությունը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին, քանի դեռ այս սխալը չի շտկվել»:
Կոնգրեսական Բերմանն իր փակման խոսքում խոստացավ շարունակել պայքարը «Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, քանի որ մոտենում ենք 100-ամյա տարելիցին: Սա ոչ միայն իմ հանձնառությունն է որպես կոնգրեսական, այլ որպես հրեա, որի սեփական ժողովուրդը ևս տառապել է իր սեփական Ցեղասպանությունից: Քանի որ աշխարհն անտեսել է ձերը [Ցեղասպանությունը], ես շարունակելու եմ պայքարել հայկական եկեղեցու և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության համար, որոնք ապրում են Թուրքիայում…. Ես պայքարելու եմ Արցախի ժողովրդի ինքնորոշման և բարեկեցության համար, որը Հայաստանի հնագույն թագավորության մասն է կազմել»:
Կոնգրեսական Շերմանը բանավեճն ավարտեց՝ երդվելով. «Ես շաբաթվա յոթ օրը ձեզ հետ եմ եղել, և ձեր օգնությամբ, շաբաթվա յոթ օրը դարձյալ ձեզ հետ կլինեմ ևս 20 տարի»:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան
- 14:10Ադրբեջանը պարծենում է, թե ինչպես իրեն չի կարող կանգնեցնել անգամ ՄԻԵԴ-ի որոշումը. Կոնստանտինոս Սալոնիտիսը՝ ՄԱԿ-ի դատարանում
- 13:10Իրանի խորհրդարանի խոսնակը Բաքվին կոչ է արել «էմոցիոնալ» որոշումներ չընդունել՝ դեսպանատան վրա հարձակման հետ կապված
- 11:10Թուրքերը նախազգուշացրել են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում «այլատյացության եւ ռասիստական հարձակումների» մասին
- 13:10Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողի կինն 8 ամիս առաջ «մտել էր այդ շենք ու անհետացել». լրատվամիջոցներ
- 11:10Զախարովան՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների հակառուսական քվեարկության մասին․ եթե պատասխանենք ամեն ելույթի, ապա ուժ չի մնա
- 15:10Ադրբեջանը տարհանում է Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին
- 13:10Ֆիքսում ենք, որ Երևանում, առանց ՀԱՊԿ-ի առաքելության ուղղությամբ աշխատանքն իր տրամաբանական ավարտին հասցնելու, գերադասել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի. ՌԴ ԱԳՆ
- 12:10Ալիեւը փորձել է հավաստիացնել Ֆրանսիայի դեսպանին, որ Լեռնային Ղարաբաղի ոչ մի շրջափակում չկա
- 14:10Բաքուն պահանջում է շտապ փակել Մեծամորի ատոմակայանը
- 13:10ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը «մոռացել է» պատմել գերեվարված հայ զինվորների գնդակահարության մասին
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
30.01.2023 | 15:10
30.01.2023 | 14:10
30.01.2023 | 12:10
30.01.2023 | 12:00
30.01.2023 | 11:10
28.01.2023 | 15:10
28.01.2023 | 13:10
28.01.2023 | 12:10
28.01.2023 | 11:10
27.01.2023 | 15:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 13:10
27.01.2023 | 12:10
27.01.2023 | 11:10
26.01.2023 | 15:10
26.01.2023 | 14:10
26.01.2023 | 13:10
26.01.2023 | 12:10
26.01.2023 | 11:10
25.01.2023 | 15:10
25.01.2023 | 14:10
25.01.2023 | 13:10
25.01.2023 | 12:10
25.01.2023 | 11:10
24.01.2023 | 15:10
24.01.2023 | 14:10
24.01.2023 | 13:10
24.01.2023 | 12:10
24.01.2023 | 11:10
23.01.2023 | 15:10
23.01.2023 | 14:10
23.01.2023 | 13:10
23.01.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.