Հոկտեմբերի 13-14-ը Կինշասայում կայացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը, որին մասնակցում էին կազմակերպության 77 անդամ, ասոցիացված եւ դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները` պետությունների եւ կառավարությունների ղեկավարների, արտգործնախարարների ղեկավարությամբ: Հայաստանը գագաթաժողովին ներկայացնում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե գագաթաժողովին նախորդել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների խորհուրդը, որը հոկտեմբերի 11-ին միաձայն որոշում էր ընդունել Հայաստանի անդամակցության առաջարկը գագաթաժողովի հաստատմանը ներկայացնելու վերաբերյալ։ Հոկտեմբերի 13-ին Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն որոշում կայացրեց Հայաստանի Հանրապետությանը որպես ՖՄԿ լիիրավ անդամ ընդունելու մասին։
Հայաստանի անդամակցության որոշումից հետո Էդվարդ Նալբանդյանն, ելույթ ունենալով գագաթաժողովին, ասաց.
«Ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել Ֆրանկոֆոնիայի տասնչորսերորդ գագաթաժողովին, որտեղ Հայաստանը դառնում է Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության լիիրավ անդամ։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վստահության այս արտահայտության համար եւ գոհունակություն՝ մեր երկրի՝ ֆրանկոֆոն մեծ ընտանիքին, երկխոսության եւ համագործակցության այս լայն հարթակին միանալու կապակցությամբ:
Հպարտ ենք, որ հայկական քաղաքակրթությունը, մշակույթն ու լեզուն իրենց տեղն են գտնելու մշակութային եւ լեզվական բազմազանությամբ հարուստ ֆրանկոֆոնիայի ընդհանուր ժառանգության մեջ։
Հայտնի է, որ Հայաստանը Ֆրանսիայի եւ ֆրանկոֆոն երկրների հետ կապում են առանձնաշնորհյալ հարաբերություններ: Մեր երկրների, մեր ժողովուրդների ճակատագրերը շաղկապված են, ժամանակի փորձությունն անցած եւ կոփված խաղաղության, ազատության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր արժեքների հանդեպ հանձնառությամբ:
Կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակում Հայաստանը կկարողանա առավել ամրապնդել եւ խորացնել իր համագործակցությունն անդամ երկրների հետ, ակտիվորեն մասնակցել Ֆրանկոֆոնիայի աշխատանքներին, գործել համերաշխության եւ ընդհանուր արժեքներին հավատարմության ոգով։
Հայաստանը ֆրանկոֆոնիայի անդամ երկրների հետ միասին ակտիվ ջանքեր է գործադրելու միջազգային բեմահարթակում կազմակերպության դերն առավել ամրապնդելու ուղղությամբ»։
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.