Երբ մենք խոսում ենք մեր երկրում գիտության առաջնահերթության դրա կարևոր և համապետական նշանակության մասին, կարծես անտեսում մենք մի կարևոր հանգամանք. Անկախացումից հետո հասարակության վերաբերմունքը փոխվեց գիտության ու գիտնականի նկատմամաբ:
Մեր գիտակրթական կենտրոնները տալիս են բավականին լուրջ թվով գիտական կոչումներ, բայց լուրջ թվերը դեռևս լուրջ արդյունքների մասին չեն խոսում: Խոսքն իհարկե չի վերաբերում այն գիտնականներին որոնք արդյունքի հասնելու համար և բարոյական և նյութական լուրջ աջակցության կարիք ունեն:
Օրեր առաջ Կառավարության շենքի մոտ հացադուլ հայտարարած Հենրիկ Մխիթարյանը պնդում է, որ ստեղծել է «հավերժական շարժիչ», սակայն պատկան մարմինները համարում են, որ «հավերժական» բառը այս շարժիչի դեպքում ճիշտ չէ օգտագործելը: Խնդրի էությունը հասկանալու համար նախ զրուցեցինք «Մտավոր սեփականության գործակալության գյուտերի և օգտակար մոդելների»բաժնի պետ Ավետիս Պերյանի հետ:
Վերջինս նշեց, որ ՀենրիկՄխիթարյանը 10-ից ավելի արտոնագրեր ունի: Սակայն տարեկան տուրքերը չվճարելու հետևանքով զրկվել է դրանց նկատմամբ սեփականության իրավունքից և մնացել միայն որպես հեղինակ, իսկ գյուտերն արդեն համարվում են հանրային սեփականություն: Ինչ վերաբերում է վերջին գյուտին գործակալությունը ֆիզիկոսի գյուտը գրանցել «շարժիչ» անվան, բայց ոչ՝ «հավերժական շարժիչ» անվան ներքո:
Մեր այն հարցին, թե՝ ինչպես է գնահատվել այդ նոր գյուտը, արդյո՞ք այն կարող մեծ աղմուկ հանել, պարոն Պերյանն ասաց.« Կարող է իր սարքն աշխատում է, բայց ինքն ասում է՝ չէ՛, անունը դրեք «Հավերժական շարժիչ»: Բայց էնտեղ հավերժական բան չկա: Չէ, դա շատ պրիմիտիվ սարք է ու գիտության հետ կապ չունի: Դպրոցական մակարդակի՝ «Հետաքրքրաշարժ ֆիզիկա» ոլորտի բան է»:
Մենք զրուցեցինք նաև «Հավերժական շարժիչ»-ի հեղինակի հետ: Վերջինս շատ վրդովված էր հասարակության և պատկան մարմիների անուշադրությունից, հատկապես, որ տասնյակ անգամներ դիմել է իր խոսքով գիտական մի շարք կազմակերպություննների, սակայն այդպես էլ անպատասխան մնացել.«Իմ սարքածը հավերժական շարժիչ ա, բայց հայերը իրավունք չունեն անունը ըտենց դնելու, իսկ ճապոնացիները կամ գերմանացիները իրավունք ունեն: Ես այն անվանել էի «հավերժական շարժիչ արևադարձային երկրներում» և« հավերժական շարժի ոչ արևադարձային երկրներում», բայց ոչ մեկն անունները այդպես չկոչեց: Հիմա այդ գյուտը գրանցվել է «Օդի հոսքի առաջացման համալիր կայան» անվամբ:
Մխիթարյանը հաստատեց Ավետիս Պերյանին, այո՛ այլ գյուտեր էլ ունի գրանցած, բայց արտոնագրերի համար, ինչպես ինքը նշեց, թանկ էին ուզում ՝յուրաքանչյուրը՝ տարեկան 15 հազար դրամ, և չկարողանալով վճարել, մնացել է միայն որպես այդ գյուտերի հեղինակ: Նշենք, որ վերջինս մի քանի գյուտեր ևս ունի, նա մաթեմաթիկոս է և երկար տարիների մանկավարժ:
Սակայն այստեղ հետաքրքիր է մի հանգամանք. նա իր ունեցած վաստակով հանդերձ, չի կարողանում լուծել գումարային ոչ մեծ ծախսերը, գյուտերն իր անունով գրանցված պահելու համար:
Ցանկանալով ամփոփել այս թեմայի շուրջ հանրության հետաքրքրության աստիճանը, ստորև ներկայացնում ենք ֆեյսբուքյան արձագանքներից ուշագրավները.
Եթե մարդն ասում է, որ ստեղծել է հավերժական շարժիչ, դուք էլ դրա դեմ որևէ փաստարկ չեք կարողանում բերել, ապա պարտավորեք գրանցել այդ գյուտը: Օրինակ ոչ մեկը չի ասում, որ Աստվածաշնչում այս կամ այն երևույթը հակասում է գիտությանը և չպետք է դա լուրջ ընդունել: Օրի նակ, այն, որ աստված 6 օրում ոչնչից ստեղծեց աշխարհը, կամ դրա նման մի բան, ֆիզիկայի օրենքներ շրջանակում բացարձակ հիմարությունէ: Սակայն ոչ մեկի մտքով չի անցնում խմբագրել աստվածաշունչը: Չնայած մի առիթով Ա.Էյնշտեյնն ասելէ <<Աստվածաշունչը ազնվաբարո, սակայն պրիմիտիվ և նույնիսկ մանկական լեգենդների հավաքածու է և դրա նույնիսկ ամենահմուտ մեկնաբանությունը չի կարող փոխել իմ կարծիքը>>: Ես լրիվ համամիտ եմ Մեծ գիտնականի հետ: Կարծում եմ, որ ՀենրիկՄխիթարյանի հավերժական շարժիչը նույնպես լեգենդ է, գուցե ոչ մանկական, և դրանից ոչ մի վնաս չկա: Այնպես որ կոչ եմ անում դա նույնպես գրանցել: Մի հացադուլավոր գոնե պակաս կունենանք:
Movsisyan 45
Գոյություն ունի գյուտերի միջազգային դասակարգում, որտեղ հավերժական շարժիչ բաժին չկա: Եթե հայերը գրանցեն նման բան ապա կհավասարվեն ասենք Մոզամբիկին: Առանց այդ էլ Արմենիկումի հարցով մի անգամ արդեն խայտառակ եղանք: Գյուտարարին պարզապես հոգեբանական օգնություն պետք է ցույց տալ: Մարդը երազանքներով տարվելով կտրվել է իրականությունից:
Ինչ է հորինել.Հեռուստաբանվեճ թող անցկացնեն, տեսնենք ինչ է, հնարավոր է իրականանա էտ մարդու երազանքը: Մենք էլ ուրախ կլինենք:
Ես մարդը հլը հավատումա 100-ից ավել ՕԳԳ-ին:
էսքան անիմաստ աղմուկ հանելու փոխարեն լավ կլիներ մեկը գնար պարոն Մխիթարյանի հետ ու նկարեր էդ շարժիչը մանրամասնորեն հետո ներկայացներ հանրությանը: Թե չէ մենք նույնիսկ չգիտենք, թե էս մարդն ինչ է ստեղծել, որ անուն էլ հավերժական շարժիչ ա դրել: Էս աշխարհում ոչինչ բացառված չէ, բայց դե ես էլ եմ դյուրահավատորեն մոտենում նման հայտարարություններին: Ամեն դեպքում ինչ-որ մի լրագրող, եթե նկարի էդ շարժիչն ու պրն Մխիթարյանի մյուս <գյուտերն>, ապա շատ ավելի պարզ կլինի ամեն ինչ: Պետք է պարզել վերջապես էս մարդն ուղղակի ռոմանտիկ է, խելագարված գիտնական, թե չընդունված հանճար: Ի դեպ, լսել եմ, որ ArmNews Comedy-ն է պատրաստվում նկարահանել էդ շարժիչը, բայց արդեն բավականին ժամանակ է անցել, իսկ տեսանյութ չկա:
Շատ կուզեի տեսնել ես ինչ ա հորինել: Եթե նորմալ բան ա հաստատ կգտնվեն երկրներ որտեղ կգրանցեն: Հայերին ամեն տեղ գնահատում են բացի Հայաստանից: Էդ արդեն իրականությունա:
Շուշան Գալստյան
- 12:13Հսկայական ցունամիներ, ատոմային ռումբի պայթյուններ…եթե Երկիրը դադարի պտտվել (տեսանյութ)
- 16:30Մարդկությունը տիեզերքից տարօրինակ ռադիոազդանշաններ է ստացել
- 11:50Համակարգիչ, որը 96% ճշգրտությամբ որոշում է մարդու մահվան տարեթիվը
- 12:10Ուրվականների գոյությունը հաստատող ամենահայտնի լուսանկարները. համոզված են նաև աստղերը (տեսանյութ)
- 12:56Ըստ ՆԱՍԱ-ի գիտնականների կանխատեսումների՝ ծովի մակարդակի բարձրացում կլինի
- 11:42Աշխարհահռչակ աթեիստ գիտնականը հայտարարել է, որ իրոք Աստված կա
- 1:17Էքստրասենսի բժշկումները սատանայի ներգործության միջոցով են տեղի ունենում. քահանա
- 0:38Գիտական սենսացիա. Կյանքը մահից հետո իրողություն է (տեսանյութ)
- 16:23iPhone-ից օգտվողներն այսօրվանից կարող են ներբեռնել «Հայտառ» ստեղնաշարը՝ անվճար. Արմեն Աշոտյան
- 13:16Նոր ծրագրեր՝ երիտասարդ գիտնականների համար
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.