ԱԺ-ում առավել ազդեցիկ ուժը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, և դատելով ամեն ինչից՝ ԲՀԿ-ի ներկայացուցիչները ցանկանում են կուսակցությունը ներկայացնել որպես Հայաստանի հիմնական ընդդիմադիր ուժ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Նրա խոսքով, նախկինում ակտիվ քաղաքական ընդդիմությունը՝ ՀԱԿ-ը, սպառել է իր պոտենցիալը և գլխիկոր հայտնվել խորհրդարանում:
«ԲՀԿ-ն, ստորագրելով Սերժ Սարգսյանին սատարելու մասին պարտավորագիրը, դեռևս հակառակի մասին հայտարարություն չի արել, հետևաբար՝ հեղհեղուկ մի վիճակ է»,- նշել է նա:
Բանախոսն անհրաժեշտ համարում լուրջ խորքային փոփոխությունները, որոնք, ըստ նրա, այս իշխանությունը չի կարող իրականացնել. «Գործող իշխանության ներկայացուցիչը՝ Սերժ Սարգսյանը, լավագույն դիրքերում է նախագահական շրջանում: Միևնույն ժամանակ հասկանալի է, որ մեզ քաղաքական համակարգի նոր որակ է անհրաժեշտ, գործող իշխանությունը այն ապահովել ունակ չէ»,- նկատել է Մելիքյանը:
Վերջինիս կարծիքով, Հայաստանում քաղաքական առումով բավական տարօրինակ իրավիճակ է, հիմնական ընդդիմադիր ուժերը գնացին տրոհման ճանապարհով և այդ տրոհումը շարունակական է:
Արման Մելիքյանը խոսելով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ազատ դեմոկրատներ» կուսակացության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի կողմից հնչած հայտարարությունների մասին, ասաց որ դա ուժերի փաստացի տրոհում էր, և նրանք ցույց տվեցին, որ լուրջ անհամաձայնություններ կան:
Անդրադառնալով նախագահական ընտրություններին, ԼՂՀ նախկին արտգործնախարարն ասել է, որ գործող իշխանությունը պետք է ունենա արժանի հակառակորդ, որը կարողանա ստանալ ժողովորդի քվեն: «Հաճախ խոսում են այն մասին, որ անհրաժեշտ է ընդդիմության միասնական թկենածու: Չեմ գտնում, որ ընդդիմության թեկնածուն, անգամ արդար ընտրությունների դեպքում կարողանա հաղթել իշխանությանը, ընդդիմության մեջ շատ են և մեղադրանքները, և նեղացվածությունը, չեմ կարծում, որ ընդհանուր թեկնածու կունենա»-նշել է Մելիքյանը:
Ըստ նրա, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ ԲՀԿ-ից առաջադրվող հավանական թեկնածուներից որևէ մեկը՝ Գագիկ Ծառուկյանը կամ Վարդան Օսկանյանը, ոչ Դաշնակցությունը միանձնյա չեն կարողանա որևէ բան անել, և չունեն այն թեկնածուն, որը ընդունելի լինի բոլորի համար:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.