ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ներկայացրել է 33 հայց` «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի եւ /կամ/ կառուցապատման տրամադրման գործարքները վիճարկելու վերաբերյալ:
«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման վերաբերյալ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել էր, որ հողահատկացումների գործընթացում առկա են մի շարք ապօրինություններ, կեղծիքներ:
Արձանագրված չարաշահումների հիման վրա գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 27.06.2012թ. հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածով, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա 3 անձանց` ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին եւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի երկու պաշտոնատար անձանց, մեղադրանք է առաջադրվել` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար, իսկ որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել է կալանավորումը:
Միաժամանակ տեղեկացնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջոցներ է ձեռնարկում` ապօրինի հողահատկացումների վերաբերյալ պայմանագրերն անվավեր ճանաչելու ուղղությամբ:
Այսպես` «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված լիազորությունների շրջանակներում դատարան ներկայացված 33 հայցերից 28-ը ներկայացվել է ապօրինի հողահատկացումների մասին պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջով, 3 հայց ներկայացվել է` հողամասերի կառուցապատման իրավունքի պայմանագրի հիման վրա զբաղեցրած տարածքները «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին վերադարձնելու, իսկ 2 հայց` հողամասի վարձակալության մասին պայմանագրերը դադարացնելու եւ տարածքն ազգային պարկին վերադարձնելու պահանջով:
Հայցերի քննարկման արդյունքների մասին կտեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:
- 11:10Թուրքիայի հայ համայնքում անհանգիստ են ԱՄՆ-ի նախազգուշացումներից
- 15:10Իրանի բախումն Ադրբեջանի հետ ազդում է Ռուսաստանի շահերի վրա
- 14:10Ադրբեջանը պարծենում է, թե ինչպես իրեն չի կարող կանգնեցնել անգամ ՄԻԵԴ-ի որոշումը. Կոնստանտինոս Սալոնիտիսը՝ ՄԱԿ-ի դատարանում
- 13:10Իրանի խորհրդարանի խոսնակը Բաքվին կոչ է արել «էմոցիոնալ» որոշումներ չընդունել՝ դեսպանատան վրա հարձակման հետ կապված
- 12:10Հայաստանը Լեռնային Ղարաբաղում չունի զորք և չի տեղափոխել զենք և ականներ. Ռուբեն Ռուբինյան. «Ազատություն»
- 11:10Ո ՞ ւմ դեմ է պատրաստվում պատերազմել Ադրբեջանը՝ Հայաստանի ՞, Իրանի ՞, թե ՞Ռուսաստանի
- 15:10Կարո՞ղ են ԵՄ դիտորդները կանխել Ադրբեջանի հարձակումը, ինչո՞ւ է ՌԴ-ն կոշտ արձագանքում․ «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ»
- 14:10Իրան-Իսրայել պայքարի թեժացման փուլ է գնում է․ ի՞նչ կապ ունի Ադրբեջանը
- 12:10ԱՄՆ-ն Ադրբեջանի դեմ երբեք պատժամիջոց չի կիրառելու. Սուրեն Սարգսյան
- 12:00Մոսկվայում արգելել են Նժդեհ պարախմբի համերգը. համերգից առաջ հայտարարել են՝ համերգասրահում ական կա տեղադրված. Գինոսյան
01.02.2023 | 11:10
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
30.01.2023 | 15:10
30.01.2023 | 14:10
30.01.2023 | 12:10
30.01.2023 | 12:00
30.01.2023 | 11:10
28.01.2023 | 15:10
28.01.2023 | 13:10
28.01.2023 | 12:10
28.01.2023 | 11:10
27.01.2023 | 15:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 13:10
27.01.2023 | 12:10
27.01.2023 | 11:10
26.01.2023 | 15:10
26.01.2023 | 14:10
26.01.2023 | 13:10
26.01.2023 | 12:10
26.01.2023 | 11:10
25.01.2023 | 15:10
25.01.2023 | 14:10
25.01.2023 | 13:10
25.01.2023 | 12:10
25.01.2023 | 11:10
24.01.2023 | 15:10
24.01.2023 | 14:10
24.01.2023 | 13:10
24.01.2023 | 12:10
24.01.2023 | 11:10
23.01.2023 | 15:10
23.01.2023 | 14:10
23.01.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.