Օրերս <Հայկական Վարկած>-ին դիմած քաղաքացիները դժգոհություն էին հայտնում կապված երթուղային տաքսիների համարների փոփոխության հետ:
Խնդիրը այն է, որ մի շարք միկրոավտոբուսների և ավտոբուսների համարներ փոխարինվել են նորով, ընդ որում նոր համարը գրված է թղթի վրա և փակցված հին համարի կողքին, ինչն էլ շփոթության մեջ է գցում մարդկանց: Օրինակ՝ 115 համարի երթուղայինը, որն այլևս 15 է դարձել, առավել շատ է շփոթեցրել մեր քաղաքացիներին: Պարզվում է, որ կա ևս մեկ 15 համար, որը բոլորովին այլ երթուղի է:Դրանցից մեկը Ավան թաղամաս է գնում, մյուսը Նորքի զանգված: Ինչո՞ւմն է խնդիրը.
«Հայկական Վարկած -ը փորձեց ճշտել քաղաքապետարանից:
Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Արթուր Գևորգյանը պատասխանեց, որ փոփոխությունը կապված է մրցույթների հետ, բայց թե ի՞նչ սկզբունքով են փոխվում, հստակ պատասխանել չի կարող:
Նույն հարցով դիմեցինք Տրանսպորտի և կապի նախարարություն, պատասխանը մեկն էր՝ կապված է մրցույթի հետ: Նրանք տեղեկացրեցին, որդա իրենց կառույցի հարցը չէ, որ քաղաքապետարանն է նոր ցանց կազմել և այդ հարցերով զբաղվում է մայրաքաղաքի տրանսպորտի վարչությունը:
Զարմանալի է. ինչո՞ւ հասարակությունը տեղյակ չէ նոր փոփոխությունների մասին և որտեղից իմանա մարդը երթուղայինների վրա փակցված թղթի որ կտորն է արժանահավատ: Մի՞թե հնարավոր չէր, այդ փոփոխությունները կատարել մրցույթից հետո:
Աննա Սարգսյան
- 12:00Մոսկվայում արգելել են Նժդեհ պարախմբի համերգը. համերգից առաջ հայտարարել են՝ համերգասրահում ական կա տեղադրված. Գինոսյան
- 14:10Տիկին ֆոն դեր Լյայենն է պատասխանատու Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների ավելացման մասին համաձայնագրի ստորագրման համար. Արցախցի կանանց բաց նամակը
- 12:10Շուրջ 600 մարդ անգործ կմնա. Այդ մարդիկ վճարունակ չեն այլ տեղերում կանգնելու. «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն
- 11:10Արցախում hովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ․ Շտաբ
- 15:10Այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը
- 14:10Հասարակությանը իրենց փորձված մեթոդներով զբաղեցնելու գործիքը լավ է աշխատում․ Վարդանյան
- 12:10Մեր զինծառայողները զոհվել են ծառայության պայմանների պատճառով, որը ՊՆ ուղիղ պատասխանատվության հարցն է. Զաքարյան
- 12:10Այս բարդակը գալիս է բոլորից՝ ԳՇ պետ, նախարար, վարչապետ. Սրանից հետո ինձ ինչ ուզում է անեն. դասակի հրամանատար
- 11:10Դու տեղյակ չէի՞ր, որ ինժեներասակրավորային վաշտը լքված տան մեջ ա տեղակայված․ Սողոմոնյանը՝ Պապիկյանին
- 15:10Ինչո՞ւ է բացառվում անօդաչուի հարվածի վարկածը սահմանամերձ Ազատում. Թագուհի Թովմասյան
01.02.2023 | 15:10
01.02.2023 | 14:10
01.02.2023 | 13:10
01.02.2023 | 12:10
01.02.2023 | 11:10
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
30.01.2023 | 15:10
30.01.2023 | 14:10
30.01.2023 | 12:10
30.01.2023 | 12:00
30.01.2023 | 11:10
28.01.2023 | 15:10
28.01.2023 | 13:10
28.01.2023 | 12:10
28.01.2023 | 11:10
27.01.2023 | 15:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 13:10
27.01.2023 | 12:10
27.01.2023 | 11:10
26.01.2023 | 15:10
26.01.2023 | 14:10
26.01.2023 | 13:10
26.01.2023 | 12:10
26.01.2023 | 11:10
25.01.2023 | 15:10
25.01.2023 | 14:10
25.01.2023 | 13:10
25.01.2023 | 12:10
25.01.2023 | 11:10
24.01.2023 | 15:10
24.01.2023 | 14:10
24.01.2023 | 13:10
24.01.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.