«Հայ-թուրքական արձանագրությունները նույն վիճակում են, ինչ-որ էին 3 տարի առաջ, երբ ստորագրվեցին, և այն մեկնաբանությունները, թե արձանագրությունները մահացել են, այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում, որովհետև իրավականորեն այդ արձանագրությունները կան, նախևառաջ այդ արձանագրությունները իրավական փաստաթղթեր են»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Այն, որ ինչ-որ աշխատանքներ են տարվում ըստ Մանոյանի ճիշտ չէ.«Կա անշուշտ թուրքական կողմի մեկնաբանությունները, որ այդ արձանագրությունները կենդանի են, մահացած չեն և այդ ուղղությամբ ինչ-որ աշխատանքներ են տարվում. դա կիսով չափ է իրականությանը համապատասխանում, այսինքն, որ այդ արձանագրությունները կենդանի են, բայց նման աշխատանքներ չկան»:
Ըստ Մանոյանի, այդ արձանագրություններն ավելի շատ վնաս են տալիս Հայաստանին, փոխարենը օգուտ են տալիս Թուրքիային: Բանախոսի կարծիքով, 3 տարին բավարար ժամանակ է, որպեսզի արձանագրությունները դադարեն գոյություն ունենալ: Հայաստանը պետք է հետ վերցնի իր ստորագրությունները: «Թուրքիան ստորագրված արձանագրություններով, վավերացման դեպքում, ստանում է իր ստանալիքի մեծ մասը, փոխարենը տալով ոչինչ: Ըստ արձանագրությունների, ինքը պետք նվազագույնը տար դիվանագիտական հարաբերությունների հաստատում Հայաստանի հետ և Հայաստանի շրջափակման վերացում. երկուսն էլ չի կատարել»-ասաց նա:
Կիրո Մանոյանը նշեց, որ Թուրքիան այդ արձանագրություններն օգտագործում է որպես լծակ իր երկարամյա քաղաքական նպատակը հետապնդելու, այսինքն` Արցախի հարցով ինչ-որ դերակատարություն ստանձնելու նպատակով: «Հատկանշական է, որ մի քանի օր առաջ դարձյալ Թուրքիան ինքն իրեն իրավասություն տվեց ասելու բաներ, որոնք իրեն չեն վերաբերում. խոսքը գնում է Ստեփանակերտի օդանավակայանի մասին, որտեղ ինքը ինչ-որ գնահատականներ կատարեց` իրականության մեջ հակասելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս տարվա հուլիսի 13-ի հայտարարությանը, որտեղ հստակ ասվում է, որ համանախագահները խոսել են կողմերի հետ, որ կողմերը հանձն են առել քաղաքացիական թռիչքներին չսպառնալ և պահպանել թռիչքների ռեժիմը»,-նկատեց Մանոյանը:
Վերջինիս խոսքով, ՀՀ իշխանությունները մինչև նախագահական ընտրությունները հետ չեն վերցնի ստորագրությունները`« լավ գործընկեր» երևալու համար:
Անդրադառնալով Իվանիշվիլու հայտարարությանը, Կիրո Մանոյանը նշեց, որ Իվանաշվիլու հերքումը հստակ չէ, ինչ-որ ասել է ճիշտ և ընդունելու բան չէ: « Մեր համար, հայության համար, հատկապես Ջավախքում ապրող հայության համար կարևոր է այս նոր իշխանությունների նախընտրական շրջանի իրենց բավական զուսպ ելույթները Ջավախքի մասին, պիտի ասել, որ ավելի դրական հույս ներշնչելու հիմք կար, քան գործող իշխանությունների պահվածքի մեջ»,-ասաց նա:
Կիրո Մանոյանը հրաժարվեց պատասխանել ներքաղաքական կյանքին վերաբերող հարցերին, այդ թվում Վարդան Օսկանյանի գործին վերաբերող, միայն ասաց, որ կատարվածն այնքան անհեթեթ է, որ երկրի միջազգային հեղինակության վրա է ազդում:
Իսկ «Հայկական Վարկածի» այն հարցին, թե լուրեր են շրջանառվում, որ ՀՅԴ անդամ, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը կապ ունի «Գոմեշի մսի» պատմության հետ, Կիրո Մանոյանը առաջարկեց զանգ տալ Արթուր Աղաբեկյանին և իրենից ճշտել. ինքը տեսակետ չունի այդ հարցով:
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
- 11:10Պատմական չվերթ Երևանից Վան
01.02.2023 | 11:10
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
30.01.2023 | 15:10
30.01.2023 | 14:10
30.01.2023 | 12:10
30.01.2023 | 12:00
30.01.2023 | 11:10
28.01.2023 | 15:10
28.01.2023 | 13:10
28.01.2023 | 12:10
28.01.2023 | 11:10
27.01.2023 | 15:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 13:10
27.01.2023 | 12:10
27.01.2023 | 11:10
26.01.2023 | 15:10
26.01.2023 | 14:10
26.01.2023 | 13:10
26.01.2023 | 12:10
26.01.2023 | 11:10
25.01.2023 | 15:10
25.01.2023 | 14:10
25.01.2023 | 13:10
25.01.2023 | 12:10
25.01.2023 | 11:10
24.01.2023 | 15:10
24.01.2023 | 14:10
24.01.2023 | 13:10
24.01.2023 | 12:10
24.01.2023 | 11:10
23.01.2023 | 15:10
23.01.2023 | 14:10
23.01.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.