Արդեն մի քանի օր է, ինչ Միացյալ նահանգների դատ ու դատաստանի առաջ կանգնած պատգամավոր Վարդան Այվազյանը, փորձում է մեկնել Հնդկաստան, որտեղ նա նախնական պայմանավորվածություններ ուներ հյուրանոց կառուցելու եւ տեղի գործարարների հետ նոր բիզնես գործարքներ սկսելու համար: Սակայն, նրան ՀՀ իշխանությունները, դեռեւս թույլ չեն տալիս ոտքը դուրս դնել Հայաստանից, քանի որ միջազգային «բազար»-ի տակից դեռ դուրս չեկած, Այվազյանը, ընկել է մի նոր թեմայի ու տհաճ խոսակցության մեջ, որի առանցքում, դարձյալ մեր գյուտարար վարչապետ Տիգրան Սարգսյանն է:
Ըստ քաղաքական դաշտում պտտվող լուրերի, Այվազյանը, ՀՀԿ ծերակույտի մոտ «քլնգել» է վարչապետ Տիգրան Սարգսյանին, ասելով, որ ՀՀ Կառավարությունը, թող չբերի ու իր արած ու չարած գործերն ու «բաց թողնված» ստորագրությունները փաթաթի իմ վզին: Սակայն Այվազյանի նյարդային տվայտանքների ալիքը, հասել է նաև վերևներին, որոնց կողմից պատգամավորին զգուշացվել է, այս օրերին զսպվածություն ցուցաբերել, և վարչապետին քննադատելով՝ ակամայից ջուր չլցնել վարչապետական հովեր ունեցողների ջրաղացին: Այսինքն` նոր շրջանառվող վարկածի համաձայն` փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, իսկ հին վարկածի համաձայն`ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, որոնց հարաբերությունները զուլալվեցին միմիայն խնամիներ դառնալուց հետո:
Ինչ վերաբերում է բոլոր ժամանակների ճարպիկ խաղացող Վարդան Այվազյանին, որի «փոթերը» գնալով բացվում են, ապա ևս մեկ անգամ հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել Կատարողական թերթ՝ Վարդան Այվազյանի հանդեպ ` հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի։ Արդյունքում «Գլոբալ Գոլդ Մայնինգի» օգտին կայացրած որոշմամբ պետք է գանձվի 37 537 978 դոլար, որը պետք է վճարի Վարդան Այվազյանը: Վերջինս հրապարակավ իր անհամաձայնությունը հայտնեց վճռի հետ, սակայն խոսք չեղավ վճիռը բողոքարկելու, կամ հետաքննություն սկսելու մասին:
Այվազյանն, ընդամենը, իր սովորության համաձայն լոպազացավ, ասելով որ ինքը առնվազն պետական փրկիչ է, այլ ոչ թե գլոբալ խոշոր քցող: Պատգամավոր Այվազյանին առավել տիպիկ որակումներ էր տվել նաև բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանը, ասելով.«Վարդան Այվազյան կոչվածը այն մարդն է, որ Հայաստանը ծախեց, հենց իր օրոք Հայաստանը ծախվեց: Ինքը պիտի դատվի՝ որպես ազգի դավաճան, ինքն է տվել բոլոր հանքերը շահագործման թույլտվությունները, իր տղայի անունով էլ Հրազդանում և ՀՀ տարբեր շրջաններում հանքեր կան: Վարդան Այվազյանն էր, որ Թեղուտի հանքի լիցենզիան տվեց: Ու հենց այս պատճառներով էլ նա չի ցանկանում նշված դատական գործի կապակցությամբ շատ խորանալ»:
Մնում էր խորանար ու հիմնահատակ անցներ պատմության գիրկը: Թեև, դրան էլ շատ քիչ ժամանակ է մնացել:
ԱՆՆԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
07.02.2023 | 15:10
07.02.2023 | 14:10
07.02.2023 | 13:10
07.02.2023 | 12:10
07.02.2023 | 11:10
06.02.2023 | 15:10
06.02.2023 | 14:10
06.02.2023 | 13:10
06.02.2023 | 12:10
06.02.2023 | 11:10
04.02.2023 | 14:10
04.02.2023 | 13:10
04.02.2023 | 12:10
04.02.2023 | 11:10
03.02.2023 | 15:10
03.02.2023 | 14:10
03.02.2023 | 13:10
03.02.2023 | 12:10
03.02.2023 | 11:10
02.02.2023 | 15:10
02.02.2023 | 14:10
02.02.2023 | 13:10
02.02.2023 | 12:10
02.02.2023 | 11:10
01.02.2023 | 15:10
01.02.2023 | 14:10
01.02.2023 | 13:10
01.02.2023 | 12:10
01.02.2023 | 11:10
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
30.01.2023 | 15:10
30.01.2023 | 14:10
30.01.2023 | 12:10
30.01.2023 | 12:00
30.01.2023 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.