ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուսուցչի և կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոնի առթիվ պարգևատրել է մի շարք ուսուցիչների, զինղեկերի և պայմանագրային զինծառայողների:
Ուսուցչի և կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոնի առթիվ հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ, վարչությունների և առանձին բաժինների պետեր, ուսուցիչներ:
ՀՀ պաշտպանության նախարարը իր և պաշտպանական գերատեսչության անձնակազմի անունից ողջունելով և շնորհավորելով ուսուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ` ընդգծել է օրվա խորհուրդը և բարձր գնահատել ուսուցչի դերը մատաղ սերնդի դաստիարակման, հայրենիքի պաշտպանի գիտակցումը սերմանելու գործում: Սեյրան Օհանյանը հավելել է, որ բանակն իրականացնում է լայնածավալ ուսումնական գործընթաց, որը սկսվում է ռազմական թեմաներով դասըթացներից և ավարտվում զորավարժություններով: Դիմելով ուսուցիչներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է. «Առանց ձեր աշխատանքի մենք չենք ունենա պատասխանատու և կրթված զինվորներ: Բանակի ապագան առանց գիտելիքի անհնարին է»: Սեյրան Օհանյանը նաև բարձր է գնահատել երկու գերատեսչությունների միջև համագործակցությունը` նշելով, որ յուրաքանչյուր տարի պաշտպանության ու կրթության և գիտության նախարարությունները համատեղ իրականացնում են ռազմական դաստիարակության նշանակության բազմաբնույթ ծրագրեր, իսկ զինված ուժերի բոլոր զորամասերը կցագրված են հանրապետության կրթօջախներին:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում նշել է, որ համատեղ աշխատանքների շնորհիվ զինվորական ծառայությունը և կրթությունը իրար փոխլրացնող, զուգորդող և երբեք միմյանց չհակասող իրողություններ են:
Միջոցառումն եզրափակվել է պարգևատրման արարողությամբ: ՀՀ պաշտպանության նախարարի կողմից մի շարք մանկավարժներ և զինծառայողներ մատաղ սերնդի հայրենասիրական ոգով դաստիարակության գործում ունեցած ներդրման, ինչպես նաև ուսուցչի օրվա կապակցությամբ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով:
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.