Հոկտեմբերի 5-ին «Երևանի մետրոպոլիտեն» ՊՓԲԸ դեպոյի տարածքում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք, որի թեման էր «Մետրոյի աշխատակիցների և ուղևորների պաշտպանական միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում»:
ԱԻՆ լրատվական ծաայության տեղեկացմամբ, ուսումնավարժանքի նպատակներն էին`
• կատարելագործել «Երևանի մետրոպոլիտեն» ՊՓԲԸ-ի կազմավորումների և արձագանքող ուժերի գործնական հմտությունները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների դեպքում.
• ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը ստեղծված իրավիճակում.
• կատարելագործել տեխնիկայի, գույքի, հատուկ փրկարարական սարքավորումների, անհատական պաշտպանության և բուժօգնության միջոցների կիրառման գործում ստորաբաժանումների անձնակազմերի գործնական հմտությունները:
Սցենարի համաձայն` «Երևանի մետրոպոլիտեն» ՊՓԲԸ-ի դեպոյի տարածքում վագոնների վերանորոգման աշխատանքների ընթացքում հրդեհ էր բռնկվել: Աշխատակիցները սեփական ուժերով ձեռնարկել էին նախնական հրդեհաշիջման միջոցառումներ, սակայն չէին կարողացել մարել հրդեհը և այն տարածվել էր հարակից վագոններ ու կայարան: Րոպեներ անց մետրոպոլիտենի աշխատակիցները ահազանգեցին 911 ծառայություն, քանի որ հրդեհը տարածվում էր և կային տուժածներ:
Պայմանական դեպքի վայր ժամանեց երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք։ Հետախուզության արդյունքում պարզվեց, որ այրվող վագոնում փակված է մնացել 5 աշխատակից: Հրշեջ-փրկարարներն անմիջապես սկսեցին հրդեհաշիջումը և այրվող վագոնից դուրս բերելով «տուժածներին»` նրանց հանձնեցին դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադներին։ Այդ ընթացքում ոստիկանության հաշվարկները շրջափակել էին տարածքն ու սահմանափակել երթևեկությունը:
Ուսումնավարժանքի արդյունքներն ամփոփելիս Երևանի մետրոպոլիտենի առաջին բաժնի պետ Ռոմիկ Մուրադյանը լրագրողների հետ զրույցում ասաց.
— Նման միջոցառումներ պետք է անցկացվեն բոլոր մարդաշատ օբյեկտներում: Մետրոպոլիտենում անցկացված ուսումնավարժանքը նախատեսված էր մեր ծրագրով, որպեսզի մենք միշտ պատրաստ լինենք նման արտակարգ իրավիճակներին: Վարժանքներից բացի` մենք նաև պարապունքներ ենք անցկացնում մեր աշխատակիցների հետ: Մենք պայմանագիր ունենք ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ և հրավիրում ենք իրենց դասախոսներին` մեր աշխատակիցներին համապատասխան գիտելիքներ տալու նպատակով:
ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը նշեց, որ ուսումնավարժանքն իրականացվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
07.02.2023 | 15:10
07.02.2023 | 14:10
07.02.2023 | 13:10
07.02.2023 | 12:10
07.02.2023 | 11:10
06.02.2023 | 15:10
06.02.2023 | 14:10
06.02.2023 | 13:10
06.02.2023 | 12:10
06.02.2023 | 11:10
04.02.2023 | 14:10
04.02.2023 | 13:10
04.02.2023 | 12:10
04.02.2023 | 11:10
03.02.2023 | 15:10
03.02.2023 | 14:10
03.02.2023 | 13:10
03.02.2023 | 12:10
03.02.2023 | 11:10
02.02.2023 | 15:10
02.02.2023 | 14:10
02.02.2023 | 13:10
02.02.2023 | 12:10
02.02.2023 | 11:10
01.02.2023 | 15:10
01.02.2023 | 14:10
01.02.2023 | 13:10
01.02.2023 | 12:10
01.02.2023 | 11:10
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
30.01.2023 | 15:10
30.01.2023 | 14:10
30.01.2023 | 12:10
30.01.2023 | 12:00
30.01.2023 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.