13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Սեպտեմբերի 29-ին կայացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի նախագահությամբ: Նիստին մասնակցել են Ականազերծման գործողության շվեյցարական հիմնադրամի (Swiss Foundation for Mine Action) հայաստանյան ծրագրի ղեկավար Յոհաննես Օդենդալը և Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Իլոնա Տեր-Մինասյանը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Յոհաննես Օդենդալը մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է Հայաստանում ականազերծման գործողությունների օժանդակության նպատակով շվեյցարական կազմակերպության առաջարկությունը, որը ներկայացվել է ԱՄՆ պետքարտուղարության հավանությանը:
Քննարկման ընթացքում հատուկ ուշադրության են արժանացել ականազերծման գործողություններում հումանիտար կարողությունների զարգացման, ականապատ տարածքների քարտեզագրման, հատուկ տեխնիկայի, այդ թվում` ականազերծման աշխատանքների նպատակով թռչող անօդաչու սարքերի կիրառման, ինչպես նաեւ միջազգային այլ դոնոր-կազմակերպությունների հետ համագործակցությունը հեշտացնելու նպատակով հոգաբարձուների խորհրդի ստեղծման հարցերը:
Յոհաննես Օդենդալը առանձնահատուկ նշել է շվեյցարական կազմակերպության հանձնառությունը Հայաստանի հետ մշակված ծրագրի առաջին փուլն իրականացնելու հարցում, ինչը հնարավորություն կտա հետագայում խորացնել և ընդլայնել համագործակցությունը հումանիտար ականազերծման ոլորտում:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի խորհուրդը բաղկացած է ՀՀ պաշտպանության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման նախարարների տեղակալներից և հանդիսանում է խորհրդակցական կոլեգիալ մարմին:
Ոստիկանությունը քրգործ է հարուցել ապօրինի որսի փաստով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ սեպտեմբերի 25-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը Խոսրովի արգելոցի «Կաքավաբերդ» կոչվող հատվածում անհայտ անձանց կողմից կատարվել է ապօրինի որս:
Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում քննվող աղմկահարույց բանդայի գործով, դատավոր՝ Մխիթար Պապոյան, սկսվեց և շատ արագ ավարտվեց դատական նիստը:
Նիստը հետաձգվեց ամբաստանյալ Քյարամ Ամոյանի հիվանդության պատճառով: Բժշկի եզրակացությամբ, նա ի վիճակի չէր մասնակցել դատական նիստին՝ առողջության վատթարացման պատճառով:
Բանդիտիզմի, ավազակություն, ավազակային հարձակում նախապատրաստելու, տրանսպորտային միջոցների ապօրինաբար տիրանալու, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով այսօրվա նիստը տեղի չունեցավ:
Հիշեցնենք, որ գործով մեղադրվում են 6 անձինք:
Ըստ մեղադրական եզրակացության, Արտուշ Հակոբյանը, Գուրգեն Հայրապետյանի հետ միասին (վերջինս, փորձելով ազատվել ոստիկանության աշխատակիցների հետապնդումներից, դիմել էր փախուստի, որի ընթացքում, բարձրանալով Մյասնիկյան պողոտային հարակից ժայռի վրա, վայր է ընկել և մահացել) ստեղծել և ղեկավարել է կազմակերպված, զինված կայուն խումբ` բանդա, ապա բանդայի կազմում հավաքագրել Սամվել Դավթյանին, Քյարամ Ամոյանին, Արման Դալլաքյանին, Արթուր Մանուկյանին ու Դավիթ Գալստյանին և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց:
Այլ անձանց թվում է նաև Բանդայի պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի կինը` վրացուհի Մարինա Գեորգիաձեն, որը նախնական տվյալներով, համարվում էր կատարված հանցագործությունների «ուղեղը»: Նիստին Մարինան ներկայացված չէր:
ՔԿՀ մամուլի պատասխանատուն տեղեկացրեց, որ 7 ամիս առաջ, դատախազի միջնորդությամբ նրան արտահանձնել են Վրաստանին: Մարինան հայրենի երկրի իրավապահների կողմից հետախուզման մեջ էր խարդախության և էլի ինչ-որ մեղադրանքներով, և վրաց իրավապահները պահանջել էին իրենց հանձնել Գեորգիաձեին:
Կբերվի արդյո՞ք հանցագործ կինը դատավարությանը, ո՞ր երկրում է նրա կատարած հանցանքն առավել վտանգավոր, պատժի ի՞նչ չափանիշներ կկիրառվեն նրա նկատմամբ, ցույց կտա ժամանակը:
Միայն ավելացնենք, որ Հակոբյանները ամեն ինչ արեցին` նրա արտահանձնումը կասեցնելու համար, վախենալով, որ մի շարք հանցանքների մեջ մեղադրվող կնոջը Վրաստանում ավելի խիստ կպատժեն:
Սեպտեմբերի 29-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,600,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 407.44 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:
Փակման գինը կազմել է 407.5 դրամ:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Յալթայում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը:«Հարաբերությունների դինամիկան մեզ գոհացնում է, սակայն մենք տեսնում ենք, որ կա ավելի մեծ ներուժ, որը պարտավոր ենք օգտագործել»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Իր հերթին, Դմիտրի Մեդվեդևն ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության աճը և գոհունակություն հայտնել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների առնչությամբ: «Մենք մշտական երկխոսության մեջ ենք բոլոր մակարդակներում, այս իմաստով մեզ մոտ ամեն ինչ լավ է, և արդյունքներն էլ վատ չեն: Հիմնական ցուցանիշն ապրանքաշրջանառությունն է, չնայած մենք հասկանում ենք, որ կարևոր է նաև այդ շրջանառության որակը, սակայն այն չի ընկնում, այլ աճում է»,- հայտարարել է ՌԴ վարչապետը:Նրա գնահատմամբ` ներդրումային չօգտագործված ռեսուրս ևս առկա է:
Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի ռուսական կողմը քննարկի Եվրամիության և Համաշխարհային բանկի հետ դոնորների կոնֆերանսին իր մասնակցության հարցը, որտեղ անդրադարձ կկատարվի Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն ունեցող ծրագրերի ֆինանսավորման խնդրին: Վարչապետը կարևորել է այս հարցը և ստացել է իր ռուս գործընկերոջ աջակցությունը:
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները քննարկել են նաև ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցմանը: Զրուցակիցները հստակեցրել են այս ուղղությամբ իրականացվելիք երկկողմ քայլերը: Ակնկալվում է, որ ռուսական կողմը կմասնակցի ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսաֆորմանը, ուստի զրուցակիցները քննարկել են, թե ինչպիսի ֆինանսական սխեմաներով է ՌԴ-ն մասնակցելու այդ գործընթացին և ինչպես է հայկական կողմը մարելու իր ֆինանսավորման պարտավորությունները՝ ատոմակայանի կառուցումից և շահագործումից հետո: Հանձնարարականներ են տրվել համապատասխան գերատեսչություններին՝ քննարկելու հայկական կողմի առաջարկությունը և հստակեցնելու ատոմակայանի կառուցման ֆինանսական մեխանիզմները:
Վարչապետ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև երկու երկրների միջև ադամանդագործության զարգացմանն ուղղված հարցերի: Քանի որ Հայաստանն արդեն վավերացրել է ԱՊՀ ազատ առևտրի համաձայնագիրը, կողմերը քննարկել են որոշ ռեժիմների մեղմացմանն առնչվող խնդիրներ: Հայկական կողմն առաջարկել է ադամանդի հումքի ներմուծման ժամանակ Ռուսաստանում կիրառվող 6,5 տոկոսանոց արտահանման հարկը վերանայել Հայաստանի համար, ինչին ի պատասխան՝ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է պատկան մարմիններին քննարկել հարցը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների էկոնոմիկայի նախարարների գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որն էլ կքննարկի հայ-ռուսական տնտեսական համագործակցության խորացմանն ու ընդլայնման ուղղություններն ու ծրագրերը:
Սեպտեմբերի 29-ին, ժամը 08.15-ին, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Նոր Կյանք-Տափերական ճանապարհի 0,5 կմ-ին բախվել է կայանված «ԳԱԶԵԼ-3221» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով «ԳԱԶԵԼ-3221»-ի վարորդը` 1953 թ. ծնված Սերյոժա Արթենյանը, տեղում մահացել է, իսկ «ԳԱԶ-24»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Սրտի համաշխարհային օրը տոնվում է ամեն տարի` սեպտեմբերի 29-ին։ Սկսել են տոնել 2000թ.ից, նպատակն է` հասարակությանը հիշեցնել, որ սրտի հիվանդություններն ու ինսուլտը հիմնականում մահվան պատճառ են հանդիսանում` ամեն տարի խլելով 17,3 մլն մարդու կյանք։
2012թ.-ին տոնը տեղի կունենա «Մեկ աշխարհ, մեկ տուն, մեկ սիրտ» կարգախոսով, այն նվիրված կլինի կանաց և երեխաների շրջանում սրտի հիվանդությունների կանխարգելմանը։
Փորձագետներն ասում են, որ 30 րոպե ֆիզիկական ակտիվությունը շաբաթվա մեջ 5 անգամ բավարար է, որպեսզի նվազեցնեն սրտի հիվանդություններն ու ինսուլտի ռիսկը։
«Ամեն ինչ սկսեք քչից, վազեք, բայց ոչ ինչպես մարաթոնին»,-ասում են մասնագետները` հավելելով, որ պետք է ուտել մանգո և մրգեր,նվազեցնել աղի քանակը`օրը 5 գրամով, ինչպես նաև մսի ու մակարոնի քանակը։
Հիլարի Քլինթոնը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները Սիրիայի ընդդիմադիրներին 30 մլն ԱՄՆ դոլար կտրամադրեն որպես մարդասիրական օգնություն, ևս 15 մլն ԱՄՆ դոլարի սարքեր և միջոցներ որոնք ուղղակի ռազմական նշանակության միջոցներ չեն, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«ԱՄՆ պարտավորվում է օգնել խիզախ սիրիացիներին, ովքեր ժողովրդավարական բարեփոխումների հիմքերն են դնում»,- նշել է նա:
Քլինթոնը նշել է, որ Իրանը իր դաշնակից Սիրիայի իշխող վարչակարգը պաշտպանելու համար ամեն հնարավոր բան կձեռնարկի:
Ժամկետը լրանալուց հետո, այսօր ազատ է արձակվել Գառնու «Սուրիկի լավաշ»-ի սեփականատիրոջ՝ Սուրիկ Հակոբյանի որդիներից մեկը` Անդրանիկ Հակոբյանը: Նա ձերբակալվել էր «բանդայի» գործի շրջանակներում, սակայն գործն առանձնացվել էր, և կրտսեր Հակոբյանը դատապարտվել էր թմրանյութեր պահելու մեղադրանքով:
Հիշեցնենք, որ Հակոբյանների ընտանիքի ևս երկու անդամ՝ ավագ որդին՝ Արտուշ Հակոբյանը և նրա կինը՝ Մարինա Գեորգիաձեն, դեռ կալանավայրում են: Նրանք մեղադրվում են բանդայի գործով:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ գոտու ողջ երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1300 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերը հուսալիորեն պաշտպանելու համար:
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.