Օգոստոսի 30-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ:
Ճանապարհային ոստիկանության աշխատանքը, որպես արտաքին ծառայության կարևորագույն ոլորտներից մեկը, մշտապես ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում է:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը արդեն իսկ մի քանի աշխատանքային հանդիպումներ է ունեցել ստորաբաժանման պատասխանատուների և անձնակազմի հետ, որոնց ընթացքում առաջադրվել են կոնկրետ խնդիրներ ու պահանջներ, տրվել համապատասխան հանձնարարականներ, նշվել են արձանագրված թերությունների վերացման եղանակներն ու ժամկետները:
Այս հանդիպման օրակարգում ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից կատարված մի քանի օրվա ստուգումների արդյունքներն էին, որոնք մտահոգության տեղիք են տալիս:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ պարեկային անձնակազմերի կողմից ծառայողական կարգապահության, էթիկայի և ճանապարհային երթևեկության կանոնների խախտման, տեսագրող և արագաչափ սարքերի տեխնիկական վիճակի ու սարքինության, պարեկային մեքենաների տեղաշարժի կարգը պահպանելու և մի շարք այլ խնդիրների:
Ոստիկանության պետը պահանջեց նաև վերանայել օրինազանց վարորդներին տուգանելու կարգը` նկատի ունենալով, որ քաղաքացի-դրամ-ոստիկան հարաբերությունները կոռուպցիոն ռիսկերի դաշտում են և վնասում են ոստիկանության հանդեպ հասարակական վստահության ամրապնդման գործընթացին:
Վերլուծելով թվարկված խախտումների պատճառները` Վլադիմիր Գասպարյանը պահանջեց շուտափույթ վերացնել թերությունները:
Ստուգումների արդյունքներով` ծառայողական խախտումներ կատարած երկու տասնյակից ավելի ճանապարհային ոստիկաններ ենթարկվել են պատասխանատվության` ստացել են տույժեր, զգուշացվել զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին, ուղարկվել կադրերի ռեզերվ, ծառայության տեղափոխվել այլ ստորաբաժանումներ: Տույժեր են ստացել նաև ստուգման ենթարկված վաշտերի հրամանատարները: Մի շարք խախտումներով ծառայողական քննությունները շարունակվում են:
Ճանապարհային ոստիկանության գործունեության ստուգումները շարունակական են լինելու, և հիմնավորվելու դեպքում այդ նյութերը կուղարկվեն Հատուկ քննչական ծառայություն, հավաստիացրեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, իսկ նպատակը այդ ոլորտի արմատական ու վերջնական բարեփոխմանը հասնելն է, ինչը ոչ միայն ոստիկանության ղեկավարության, այլև հասարակության անվերապահ պահանջն է:
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
- 11:10Պատմական չվերթ Երևանից Վան
18.08.2022 | 15:10
18.08.2022 | 14:10
18.08.2022 | 13:10
18.08.2022 | 12:10
18.08.2022 | 11:10
17.08.2022 | 15:10
17.08.2022 | 14:10
17.08.2022 | 13:10
17.08.2022 | 11:10
16.08.2022 | 15:10
16.08.2022 | 14:10
16.08.2022 | 12:10
16.08.2022 | 12:10
16.08.2022 | 11:10
15.08.2022 | 15:10
15.08.2022 | 14:10
15.08.2022 | 13:10
15.08.2022 | 12:10
15.08.2022 | 11:00
13.08.2022 | 14:10
13.08.2022 | 13:10
13.08.2022 | 12:10
13.08.2022 | 11:10
12.08.2022 | 15:10
12.08.2022 | 14:10
12.08.2022 | 13:10
12.08.2022 | 12:10
12.08.2022 | 11:10
11.08.2022 | 15:10
11.08.2022 | 14:10
11.08.2022 | 13:10
11.08.2022 | 12:10
11.08.2022 | 11:10
10.08.2022 | 15:10
10.08.2022 | 14:10
10.08.2022 | 13:10
10.08.2022 | 12:10
10.08.2022 | 11:10
09.08.2022 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.