Վաշինգտոնը համոզված է, որ ՄԱԿ—ի Սիրիայի և Արաբական լիգայի հատուկ դեսպանորդ Քոֆի Անանի հրաժարականի պատասխանատվությունը ընկնում է Բաշար Ասադի կառավարության վրա, որը չի հետևել խաղաղ կարգավորման ծրագրին:
Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Պատրիկ Վենտրելը` օգոստոսի 2-ին ճեպազրույցի ժամանակ: Նա նաև ավելացրել է, որ Ասադի կոշտ դիրքորոշումը և խոստումների կատարման մերժումը, սեփական ժողովրդի շարունակվող ոչնչացումը անհնար է դարձնում խաղաղության ծրագրի իրականացումը: Այդ մասին ասել էր նաև Անանը: Վենտրելը նշել է ևս մի գործոն, որը խոչընդոտում է ծրագրի իրականացմանը: Դա Անվտանգության խորհրդում փոխհամաձայնության բացակայությունն է: Վերջերս Ռուսաստանն ու Չինաստանը արգելափակել էին Սիրիայի բանաձևի ընդունումը, որը հնարավորություն էր տալու արտաքին ուժերի զինված միջամտության: Հաշվի առնելով այս ամենը, Պետդեպարտամենտը չի զարմանում Անանի հրաժարականի կապակցությամբ:
Մեկնաբանելով ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ ներկայացուցչի որոշումը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ը մտադրված է տրամադրել Անանին լրացուցիչ միջոցներ: Սակայն այն նույնպես արգելափակված է:
Սպիտակ Տան խոսնակ Ջեյ Քարնին ասէլ է. «Անանի հրաժարականը հիշեցնում է, որ Ռուսաստանը և Չինաստանը մերժել են Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք ուղղված են Բաշար ալ Ասադի դեմ»:
Վաշինգտոնում հավաստիացնում են, որ պետք է շարունակել աջակցել և նպաստել Անանի առաջարկած կարգավորման ծրագրին` «ավելի լայն ռազմավարության համատեքստում, որն ուղղված է Ասադի դեմ պատժամիջոցների կիրառմանը, իսկ ընդդիմության ղեկավարությանը` տրամադրել մարդասիրական օգնություն»:
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գենադի Գատիլովը հայտարարել է, որ «ՄԱԿ-ի Սիրիայի հատուկ բանագնաց Անանի որոշումը` մանդատը չերկարացնելու վերաբերյալ, բազմաթիվ հարցեր է առաջացնում այս երկրում վիճակի հետագա կարգավորման համար»: «Անանը շատ ազնիվ միջազգային միջնորդ է այս հարցում: Սակայն պարզ է, որ կան անձիք, որոնք ցանկանում են նրան խաղից հանել, դրանով ազատել իրենց ձեռքերը` ուժի կիրառման համար», — գրել է դիվանագետը միկրոբլոգում:
Անանի հեռանալու կապակցությամբ ափսոսանք է հայտնել նաև Պեկինը: Արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Հուն Լեյը ասել է, որ Չինաստանում, «հասկանում են դժվարությունները», որն աշխատանքի ընթացքում ունեցել է Անանը, և հարգում են նրա որոշումը: Իրենք կարծում են, որ Սիրիայի Միջազգային հանրությունը հիմնարար խնդիրների լուծման համար պետք է շարունակի պահպանել լուծման քաղաքական ուղղությունը»,- ասել է Հուն Լեյը:
«ՌԻԱ Նովոստի»
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.