«Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում աբսուրդ է որակում «Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանի հայտարարությունը, նշելով, թե այն «միայն ծիծաղելի դրության մեջ է դնում եզդի համայնքին»:
Հիշեցնենք, որ «Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանը Medialab.am-ին հայտնել էր, թե խիստ դեմ է օրենքի այն նախագծին, համաձայն որի` աղջիկների ամուսնական տարիքը սահմանվում է 18 տարին` ներկայումս գործող 17-ի փոխարեն: Նա ասել էր. «Եզդիների համար 18 տարեկան աղջիկն արդեն «պառավ» է և ուզող չունի»:
Ի պատասխան Ազիզ Թամոյանի, «Սինջար» եզդիների ազգային միավորում հ/կ-ի ղեկավար Բորիս Թամոյանը հայտարարում է. «Ի՞նչ է նշանակում՝ 18 տարեկան աղջիկը արդեն պառավ է մեզ համար: Այս արտահայտությունը միանշանակ տեղին չէ և չի համապատասխանում իրականությանը: Հորդորում ենք Ազիզ Թամոյանին այսուհետ հանդես չգալ ողջ եզդի ժողովրդի անունից, ո՞վ է տվել նրան այդ իրավունքը»:
Բորիս Թամոյանը նկատում է, թե որքան էլ եզդի համայնքը լինի ավանդապաշտ, սակայն, իրենց ավանդույթներն էլ չեն անցնում մարդկային սահմանը. «Եվ ոչ ոք՝ այդ թվում իրեն եզդիների նախագահ հռչակած Ազիզ Թամոյանը, իրավունք չունի եզդի ազգի անունից անիմաստ հայտարարություններ անել: Հավատացնում ենք, որ նոր օրենքի ընդունումը չի նպաստի եզդիների արտագաղթին, քանի որ նման խնդիր եզդի համայնքի գոնե մեծամասնության մոտ չկա»:
- 12:10Նոր ճանապարհը կանցնի Աղանուս համայնքի վարչական տարածքով, Քաշաթաղից ինչ-որ կտոր կմնա ՝ միջանցքի տեսքով. Խանումյան
- 13:10Երկիր ունենալու համար, հարկ եղած դեպքում, պետք է այն նաև զենքով պաշտպանել. Սենոր Հասրաթյան
- 12:10Հայաստանի սահմանից գրունտային հատվածով կփորձենք միանալ մայրուղուն. Հայկ Խանումյանը ներկայացրել է՝ ինչպես կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով
- 12:10Մասնակի զորահավաքում ընդգրկված են միայն կոնկրետ զորամասերի կցագրված քաղաքացիները․ Արցախի ՊԲ պարզաբանումը
- 11:10Բերձորի եւ Աղավնոյի բնակիչներին մինչեւ օգոստոսի 25-ը տրվել է ժամանակ բնակավայրերից դուրս գալու համար
- 14:10Փաստացի ՀՀ վարչապետը ասում է , որ մի քանի երաշխիքների դեպքում, պատրաստ է ՊԲ ն լուծարել, եւ սարքել` օրինակ լիմոնադի ցեխ . փորձագետ
- 12:10«Ռուսաստան, կատարիր քո պարտականությունները». Արցախից տեղահանվածները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանին
- 11:10Չի բացառվում՝ օգոստոսի 5-ին խաղաղապահները գործողություն անելու հրաման ստանան․ Պուտինը ԱԽ նիստ է արել
- 15:10Այո´, խաղաղությունը բարձրագույն արժեք է, բայց այն չի լինում միայն մեր գոյության հաշվին, մեր իրավունքների ու արժանապատվության շարունակական ոտնահարմամբ
- 13:10Ադրբեջանը պահանջում է Արցախի ամբողջական զինաթափում. Տիգրան Աբրահամյան
09.08.2022 | 14:10
09.08.2022 | 13:10
09.08.2022 | 12:10
09.08.2022 | 11:10
08.08.2022 | 15:10
08.08.2022 | 14:10
08.08.2022 | 13:10
08.08.2022 | 12:10
08.08.2022 | 11:10
06.08.2022 | 14:10
06.08.2022 | 13:10
06.08.2022 | 12:10
06.08.2022 | 11:10
05.08.2022 | 15:10
05.08.2022 | 14:10
05.08.2022 | 13:10
05.08.2022 | 12:10
05.08.2022 | 11:10
04.08.2022 | 15:10
04.08.2022 | 14:10
04.08.2022 | 13:10
04.08.2022 | 12:10
04.08.2022 | 11:10
03.08.2022 | 15:10
03.08.2022 | 14:10
03.08.2022 | 13:10
03.08.2022 | 12:10
03.08.2022 | 11:10
02.08.2022 | 15:10
02.08.2022 | 14:10
02.08.2022 | 13:10
02.08.2022 | 12:10
02.08.2022 | 11:10
01.08.2022 | 15:10
01.08.2022 | 14:10
01.08.2022 | 13:10
01.08.2022 | 12:10
01.08.2022 | 11:10
30.07.2022 | 15:10
30.07.2022 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.