Հուլիսի 25-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Գայի պողոտայի 16 հասցեում գտնվող սուպերմարկետի հետնամասից, զենք-զինամթերք պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 13 անձանց:
Բերման ենթարկվածներից 1987 թ. ծնված Հրաչ Գ.-ի վարած «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստելատեղի տակից հայտնաբերվել է առանց գործարանային համարի 9 մմ տրամաչափի «Մակարով» ատրճանակ` փամփշտակալի մեջ 8 փամփուշտով, 1980 թ. ծնված Մանուկ Ս.-ի «Մերսեդես» ավտոմեքենայից՝ երկու դանակ, 1974 թ. ծնված Վաղարշակ Հ.-ի «Մերսեդես» մակնիշի մեքենայից՝ ծալովի դանակ և մանուշակագույն 5 դեղահաբ` «311» գրառումով, 1985 թ. ծնված Կարեն Ա.-ի «ԲՄՎ-523» մակնիշի ավտոմեքենայից` դեղին գույնի 8 դեղահաբ և դանակ:
Նոր Նորքի թիվ 7 շուկայի հետնամասի զննությամբ, այնտեղ կայանված «Մերսեդես», «ԲՄՎ-X5», «ԲՄՎ», «ԲՄՎ-X5» մակնիշի ավտոմեքենաներից 10 մ հեռավորության վրա գտնվող զուգարանի մուտքի մոտ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ` փամփշտակալի մեջ 8 փամփուշտով:
Նշանակվել են դատաքիմիական, դատատեխնիկական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Բերման ենթարկվածներից Արտակ Հ.-ն (1975 թ. ծնված) և Հրաչ Գ.-ն (1987 թ. ծնված) ձերբակալված են:
Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
- 14:10Ամերիկացիները շուտով կմոռանան Ուկրաինայի մասին. TAC
- 13:10Ժողովրդի զայրույթը հիմնականում ուղղված է դեպի ում ասես, բայց ոչ դեպի Նիկոլը․ Վրթանեսյան
- 12:10Նոր ճանապարհը կանցնի Աղանուս համայնքի վարչական տարածքով, Քաշաթաղից ինչ-որ կտոր կմնա ՝ միջանցքի տեսքով. Խանումյան
- 11:10Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը հաղթեց Հայաստանին. Էրդողան
- 15:10Ի՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
- 14:10Բերձորում խաչքարերը ապամոնտաժվում են, բնակիչները ցանկանում են այրել իրենց տները. համայնքապետ
- 13:10Երկիր ունենալու համար, հարկ եղած դեպքում, պետք է այն նաև զենքով պաշտպանել. Սենոր Հասրաթյան
- 12:10Հայաստանի սահմանից գրունտային հատվածով կփորձենք միանալ մայրուղուն. Հայկ Խանումյանը ներկայացրել է՝ ինչպես կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով
- 11:10Հիմա ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը Թուրքիա-Ադրբեջանի հետ կոնֆլիկտի չեն գնա. Ստեփան Դանիլյան
- 14:10Եթե Արևմուտքը ցանկանում է կանխել Լեռնային Ղարաբաղի երրորդ պատերազմը, պետք է բանակցությունների նոր ձևաչափ փնտրի. Foreign Policy
09.08.2022 | 14:10
09.08.2022 | 13:10
09.08.2022 | 12:10
09.08.2022 | 11:10
08.08.2022 | 15:10
08.08.2022 | 14:10
08.08.2022 | 13:10
08.08.2022 | 12:10
08.08.2022 | 11:10
06.08.2022 | 14:10
06.08.2022 | 13:10
06.08.2022 | 12:10
06.08.2022 | 11:10
05.08.2022 | 15:10
05.08.2022 | 14:10
05.08.2022 | 13:10
05.08.2022 | 12:10
05.08.2022 | 11:10
04.08.2022 | 15:10
04.08.2022 | 14:10
04.08.2022 | 13:10
04.08.2022 | 12:10
04.08.2022 | 11:10
03.08.2022 | 15:10
03.08.2022 | 14:10
03.08.2022 | 13:10
03.08.2022 | 12:10
03.08.2022 | 11:10
02.08.2022 | 15:10
02.08.2022 | 14:10
02.08.2022 | 13:10
02.08.2022 | 12:10
02.08.2022 | 11:10
01.08.2022 | 15:10
01.08.2022 | 14:10
01.08.2022 | 13:10
01.08.2022 | 12:10
01.08.2022 | 11:10
30.07.2022 | 15:10
30.07.2022 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.