Լեռնային Ղարաբաղի հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ:
Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է. «Հուլիսի 19-ին տեղի ունեցան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) նախագահի ընտրությունները: Ընտրություններին մասնակցել է ընտրողների 73,4 տոկոսը: Ընտրություններին հետևել են ինչպես միջազգային դիտորդներ աշխարհի 22 երկրներից, այնպես էլ տեղի քաղաքացիական հասարակության ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Ըստ միջազգային դիտորդների նախնական գնահատականի, ընտրություններն անցել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, մի քանի թեկնածուների մասնակցությամբ՝ այդպիսով ապահովելով հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտումը:
ԼՂՀ-ում կայացած ընտրությունների մակադակը կարելի է համեմատել առաջատար ժողովրդավարական երկրներում անցկացվող ընտրությունների մակարդակի հետ, ինչը վկայում է ինքնիշխան ու անկախ պետականության կառուցման անշրջելիության, ազատության, ժողովրդավարության ու խաղաղ արարման գաղափարներին մեր ժողովրդի հավատարմության մասին: Կայացած ընտրությունները մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ մենք ճիշտ ենք ընտրել մեր ճանապարահը 1991թ. կայացած անկախության մասին հանրաքվեի արդյունքում: Յուրաքանչյուր ընտրությունների հետ ԼՂՀ ժողովուրդը իր հստակ կամքն է արտահայտում շարունակելու այդ ուղին, անցյալին վերադառնալու մասին խոսք լինել անգամ չի կարող:
Մենք անհրաժեշտ ենք համարում նշել, որ մասնակցությունը ընտրություններին ու ազատ և արդար ընտրությունների արդյունքում իշխանության մարմինների կազմավորումը միջազգային իրավունքում ամրագրված հիմնարար իրավունքներից մեկն է, իսկ դրա անտեսումն ու չճանաչումը այդ սկզբունքի կոպիտ ոտնահարում է:
Շահարկումներն այն մասին, թե ընտրությունները ԼՂՀ-ում կարող են խանգարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, անհիմն են և քարոզչական նպատակ ունեն: Հակամարտության կարգավորման գործընթացում որոշիչը ԼՂՀ ժողովրդի կամքն է, ինչն ամբողջապես ընդունում են և միջազգային հանրությունը, և միջնորդները:
Ժողովրդավարության զարգացումը ԼՂՀ պետականաշինության հիմնարար հիմքն է և բխում է քաղաքակիրթ համաշխարհային հանրության շահերից: Ուստի, վերաբերմունքը ԼՂՀ նախագահի ընտրություններին չի կարող պայմանավորվել որոշ քաղաքական շրջանակների սուբյեկտիվ կարծիքով, որոնք հարմարվում են պաշտոնական Բաքվի քմահաճույքին»:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
09.08.2022 | 14:10
09.08.2022 | 13:10
09.08.2022 | 12:10
09.08.2022 | 11:10
08.08.2022 | 15:10
08.08.2022 | 14:10
08.08.2022 | 13:10
08.08.2022 | 12:10
08.08.2022 | 11:10
06.08.2022 | 14:10
06.08.2022 | 13:10
06.08.2022 | 12:10
06.08.2022 | 11:10
05.08.2022 | 15:10
05.08.2022 | 14:10
05.08.2022 | 13:10
05.08.2022 | 12:10
05.08.2022 | 11:10
04.08.2022 | 15:10
04.08.2022 | 14:10
04.08.2022 | 13:10
04.08.2022 | 12:10
04.08.2022 | 11:10
03.08.2022 | 15:10
03.08.2022 | 14:10
03.08.2022 | 13:10
03.08.2022 | 12:10
03.08.2022 | 11:10
02.08.2022 | 15:10
02.08.2022 | 14:10
02.08.2022 | 13:10
02.08.2022 | 12:10
02.08.2022 | 11:10
01.08.2022 | 15:10
01.08.2022 | 14:10
01.08.2022 | 13:10
01.08.2022 | 12:10
01.08.2022 | 11:10
30.07.2022 | 15:10
30.07.2022 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.