Հուլիսի 15-ին Ստեփանակերտի տարբեր թաղամասերում հանդիպումներից հետո նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն իր հեռուստատեսային ելույթում դիմել է Արցախի բնակչությանը, որոնցում նաև անդրադարձել է իշխանության սահուն փոխանցման խնդիրներին:
«Սիրելի հայրենակիցներ,
Իմ նախընտրական շտաբի կողմից անցկացված սոցհարցումները, ինչպես նաև հանդիպումների ընթացքում ժողովրդի տրամադրությունը և արտահայտած աջակցությունը վկայում են, որ մեր հաղթանակին հասնելն ամբողջովին իրական է: Սա ստեղծում է մի նոր իրավիճակ, արդիական է դառնում իշխանության սահուն, առանց ցնցումների փոխանցման հարցը: Այն իշխանություններից և իշխանամետ ուժերից պահանջում է մեծ պատասխանատվություն և իրական հայրենասիրության դրսևորում:
Իշխանությունների կողմից ընտրակեղծիքները կհամարվեն դավաճանություն և ժողովրդի կամքի դեմ բռնացում, որն անհետևանք չի մնա: Զանգվածային ընտրախախտումները մենք համարելու ենք իշխանությունների կողմից ներքին կայունության դեմ ուղղված քայլ: Նման սցենարի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է գործող նախագահի և նրա թիմակիցների վրա:
Այս իրավիճակում առանցքային նշանակություն ունի բոլոր մակարդակի ընտրական հանձնաժողովների անդամների դերը և նրանց քաղաքացիական դիրքորոշումը:
Հանձնաժողովների հարգելի անդամներ,
Ձեզ պատմական հնարավորություն է տրված ապահովել ազատ, առանց կեղծիքների ընտրություն` ապահովելու համար Արցախի զարգացումն ու հզորացումը:
Ժողովրդավարական են համարվում այն երկրները, որտեղ ժողովուրդն ընտրությունների միջոցով կարողանում է իշխանություն փոխել: Նման սցենարի կիրառումն Արցախում անմիջապես կբարձրացնի երկրի միջազգային վարկանիշը, հիմք կդառնա մեր հասարակության զարգացման համար, իսկ մեր ծրագրի իրականացումը բարեկեցություն կբերի ժողովրդին:
Ժողովրդի հաղթանակը ժողովուրդն է կերտում: Համոզված եմ, որ միասնական ուժերով մեզ կհաջողվի հասնել փոփոխությունների և ապահովել Արցախի անվտանգ և բարեկեցիկ զարգացումը»:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
18.08.2022 | 15:10
18.08.2022 | 14:10
18.08.2022 | 13:10
18.08.2022 | 12:10
18.08.2022 | 11:10
17.08.2022 | 15:10
17.08.2022 | 14:10
17.08.2022 | 13:10
17.08.2022 | 11:10
16.08.2022 | 15:10
16.08.2022 | 14:10
16.08.2022 | 12:10
16.08.2022 | 12:10
16.08.2022 | 11:10
15.08.2022 | 15:10
15.08.2022 | 14:10
15.08.2022 | 13:10
15.08.2022 | 12:10
15.08.2022 | 11:00
13.08.2022 | 14:10
13.08.2022 | 13:10
13.08.2022 | 12:10
13.08.2022 | 11:10
12.08.2022 | 15:10
12.08.2022 | 14:10
12.08.2022 | 13:10
12.08.2022 | 12:10
12.08.2022 | 11:10
11.08.2022 | 15:10
11.08.2022 | 14:10
11.08.2022 | 13:10
11.08.2022 | 12:10
11.08.2022 | 11:10
10.08.2022 | 15:10
10.08.2022 | 14:10
10.08.2022 | 13:10
10.08.2022 | 12:10
10.08.2022 | 11:10
09.08.2022 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.